Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դիտեցի նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը:
Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետևանքային կապերի լավ տիրապետում, կար մտքի ժառանգականություն, երևույթների անալիտիկ զտում երկրորդականից ու դրական իմաստով արդարացված ինքնավստահություն: Խոսքս խելացիների համար է` սովորելու շատ բան կար հարցազրույցում»:
«ՉԻ». Հաստատ աչքի պոչով է նայել, երևի էլի բորշչ պատրաստելուց է եղել, այլապես առողջ բանականության պայմաններում դժվար է այսպիսի տողեր ձոնել Քոչարյանին: Մեկին, ում քո մեդիաները 10 տարի շարունակ նշանակել էին Մարտի 1-ի գլխավոր պատասխանատու:
Կարող է լինել նաև այլ պատճառ: Սերժ Սարգսյանը կորցրել է վստահությունը Կրեմլում, և հիմա Սոչիում մնալու միակ երաշխիքը Ռոբերտ Քոչարյանին «օճառվելն է», որպեսզի քինախնդիր ամբաստանյալը հանկարծ չբզբզի և փեսային այնտեղից դեպորտ անեն:
Ինչ մնում է «օճառվելու» որակին: Ինչպես պարզվում է, այստեղ Միշիկն անգերազանցելի է: Թերևս նրա հետ կարողանար մրցել հանրահայտ Լյուբիկ Չիբուխչյանը:
Մինասյանը թերևս հատկապես տպավորվել է հետևյալ խոսքերով. «Իմ օրոք ավելի քիչ մարդ է տուգանվել, քան անցած մի քանի ամսում», կամ «մարդկանց պետք չէ սիրել, այլ պետք է այնպես կառավարել, որ նրանք չմահանան»: Հատկապես երևի Միշիկի վրա ազդել են Քոչարյանի այս խոսքերը՝ «չեմ հասկանում»:
Մի խոսքով, Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է ասել՝ իմ հացի մեջ աղ չկա, բերեցի, մարդ դարձրեցի, իսկ ինքը իր առաջին իսկ տեսանյութում ինձ քննադատեց, իսկ Ռոբերտին այսպիսի տողեր է նվիրում: Բացառիկ դեպքերից կլինի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ կլինի: