...

Հոկտեմբերի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն արտաքին պայմաններից, շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա ամուսիններից ու գործընկերներից: 12-15-ին՝ շուրջը տեղի ունեցողի, շրջապատի հանդեպ ոչ ադեկվատ, իմպուլսիվ արձագանք: Առաջինը լինելու ձեր ձգտումը դժգոհություն կառաջացնի: Հարաբերությունները հարթելը բարդ կլինի:

16-18-ին՝ տարօրինակ վիճակ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Անսպասելի, բայց ապագայի համար հնարավոր է անհաջող ձեռքբերումներ: Խնդիրներ բիզնեսի գործընկերների հետ: Ուղևորությունների ժամանակ զգույշ եղեք:

Ցուլ

Համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 12-15-ին՝ նեղացկոտություն: Ուշադրության ու համբերատարության պակասը կարող է խանգարել գործերին: Զգույշ է պետք լինել կրակի, մետաղի հետ աշխատելիս:

16-18-ին անձնական գործերում և հարաբերություններում ազատության ու փոփոխությունների ցանկություն կունենաք: Կհրաժարվեք գործնական համագործակցությունից: Վեճեր: Տարօրինակ վարք կդրսևորեք:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 12-15-ին՝ կոնֆլիկտայնություն շրջապատողների հետ հարաբերություններում: Անհամբեր կլինեք, խնդիրներն արագ լուծելու ցանկությունն էլ վատ կանդրադառնա մարդկանց հետ հարաբերությունների վրա, կվնասի անձնական հեղինակությանը:

16-18-ին՝ ոչ պրակտիկ գաղափարներ, անընդհատ կշեղվեք աշխատանքից: Տհաճ նորություններ աշխատավայրում: Հնարավորություն չեք ունենա հստակ ծրագրել գործերը: Անառողջ լինելը կարող է արգելակել գործերը:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 12-15-ին հակասություններ կարող են առաջանալ անձնական հետաքրքրությունների և տնային գործերի, ընտանեկան պարտականությունների միջև: 

16-18-ին կամային որոշումները դիմադրության կհանդիպեն կամ էլ անձնական ծրագրերը կխախտվեն անկանխատեսելի պայմանների պատճառով: Լարված օրեր են հարաբերությունների համար: Բարդ իրավիճակում ստիպված եք լինելու պայմանավորվել ընկերների ու կոլեկտիվի հետ:

Առյուծ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Ուշադրություն հարազատների գործերին: 12-15-ին՝ խնդիրներ արտասահմանցիների կամ հեռավոր ուղևորությունների հետ կապված գործերում: Ազդեցիկ անձինք չեն պահի իրենց խոստումները: Ստիպված եք լինելու պաշտպանել ձեր սկզբունքները:

16-18-ին անսպասելի գործերը կամ նորությունները կարող են կտրել տնային գործերից: Հնարավոր են տարաձայնություններ՝ կապված տնային գործերի կամ հարազատների հետ ընտանեկան գործերի հետ: Անկայուն հուզական վիճակ:

Կույս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով, ամեն ինչ կանեք այն բարելավելու համար: 12-15-ին՝ համատեղ գումարի ու հարկերի հետ կապված կոնֆլիկտներ: Ֆինանսական գործերում շտապողականությունը կորուստների պատճառ կդառնա: Խուսափեք ֆինանսական սպեկուլյացիաներից:

16-18-ին՝ տարօրինակ վարք և ոչ ադեկվատ արձագանք ուրիշների մտքերին ու գաղափարներին: Տրանսպորտային միջոցների հետ կապված անսպասելի խնդիրներ կլինեն: Անհաջող շփումներ ազդեցիկ անձանց, ընկերների հետ: Հարազատների կողմից հասկացված չեք լինի:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական ծրագրերն առաջ տանելիս: 12-15-ին հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ինքնահաստատվել փորձելիս, անձնական հետաքրքրություններն առաջ տանելիս: Հնարավոր է բախվեք ագրեսիայի ու մրցակցության:

16-18-ին՝ անկայունություն բիզնեսում, ֆինանսական գործերում, հարկերի հետ կապված գործերում: Անսպասելի ծախսեր: Պայմաններից կամ խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Զգույշ է պետք լինել մեքենաների ու էլեկտրականության հետ աշխատելիս:

Կարիճ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն կունենաք: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 12-15-ին՝ ակտիվության նվազում, հոգնածություն, գործերից հեռանալու ձգտում, կամ էլ այնպիսի իրավիճակներ կստեղծվեն, որոնք կշեղեն աշխատանքից: Անուշադրությունը կարող է վնասվածքների պատճառ դառնալ:

16-18-ին՝ ոչ պրակտիկ գաղափարներ, նյարդայնություն: Շփումներ էքսցենտրիկ մարդկանց հետ, ոչ հուսալի գործընկերություն: Ամուսիններն ու գործընկերներն իրենց տարօրինակ կպահեն:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր կհաստատեք ընկերների հետ: 12-15-ին ավելորդ ակտիվությունը կամ սեփական հետաքրքրությունները կոպտորեն առաջ տանելը կարող է կոնֆլիկտների հանգեցնել, այդ թվում՝ կազմակերպությունների, կոլեկտիվների հետ:

16-18-ին՝ անսպասելի խնդիրներ կծագեն աշխատանքի մեջ, առօրյա գործերում: Չեք կարողանա հստակ ծրագրել գործերը: Անսպասելի, տարօրինակ և ոչ պրակտիկ որոշումներ ընդունելու վտանգ կա: Նյարդային լինելու պատճառով առողջությունը կթուլանա:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, դիրքերն ամրապնդելու ձգտում կունենաք: 12-15-ին՝ իմպուլսիվ վարք, մեծ հուզականություն: Տնային հոգսերն ու պարտականությունները կարող են խանգարել անձնական հետաքրքրություններին:

16-18-ին՝ ազատության ու անկախության ցանկություն և դրանց հասնելու համար տարօրինակ վարք: Անակնկալներ հարաբերություններում: Վեճեր ընկերների հետ: Տարօրինակ նորություններ և  ոչ պրակտիկ գաղափարներ:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 12-15-ին՝ ակտիվություն շփումներում, հանդիպումների ժամանակ, սակայն առանց էական օգուտի: Հարազատների հետ գործերը թյուրըմբռնման, նյարդայնության պատճառ կդառնան: Հնարավոր է՝ հարկադրված լինեք պաշտպանել ձեր սկզբունքները:

16-18-ին տանը անսպասելի գործերը կարող են շեղել աշխատանքից ու նախապես կազմած ծրագրերից։ Հավանական են վեճեր ընտանիքում: Տարօրինակ զրույցներ ղեկավարության հետ:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 12-15-ին՝ ֆինանսական խնդիրներ, անսպասելի ծախսեր, մրցակցություն բիզնեսում, համատեղ գումարի հետ կապված կոնֆլիկտներ: Զգույշ եղեք կրակի հետ, գործիքներով աշխատելիս և ինչ-որ տեղ ուղևորվելիս:

16-18-ին սեփական գիտելիքների և կարողությունների հանդեպ ավելորդ վստահությունը կարող է վնասել կազմակերպությունների, ընկերների հետ բանակցություններին ու խանգարել կապեր հաստատելուն: Խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում: Ուղևորությունների ժամանակ զգույշ եղեք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   812 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ