...

Հոկտեմբերի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 19-21-ին կարևոր գործերում, աշխատանքում մեծ հաջողությունների հասնելու նպատակով ավելորդ ակտիվությունը զուր կլինի, իսկ 19-20-ին խնդիրներ կարող են առաջանալ նաև հարաբերություններում: Գործընկերները կարող են ավելի շատ խանգարել, քան օգնել: Անբարեհամբույր վերաբերմունք ղեկավարության կողմից:

22-25-ին՝ աշխատանքի հետ կապված գործերի բարելավում: Կարող են լուծվել ղեկավարության, կարևոր անձանց հետ կապված խնդիրները: Կբարելավվի հիվանդների վիճակը:

Ցուլ

Այս շաբաթ վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 19-21-ին՝ ուժերի և հնարավորությունների պակաս, ինչի պատճառով չեն իրականանա գործերի բարելավման կամ ընդլայնման հետ կապված հույսերը: Անհասկանալի խնդիրներ՝ արտերկրի հետ կապված գործերում, իսկ 19-20-ին խնդիրներ կարող են ստեղծվել աշխատավայրում կամ ազդեցիկ անձինք չեն պահի իրենց խոստումները:

22-25-ին հնարավոր է առաջընթաց բիզնեսում, ֆինանսական գործերում: Կբարելավվեն կարևոր անձանց հետ հարաբերությունները: Կարևոր միջոցառումներին մասնակցություն կունենաք:

Երկվորյակ

Այս շաբաթ վերջանում է բացառապես սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, կշատանան հոգսերը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 19-21-ին՝ նոր խնդիրներ, բարդ աշխատանք: Բիզնեսն ու պրակտիկ գործերը վարելու համար սխալ կընտրեք ու կբաշխեք ժամանակը: Բիզնեսն ընդլայնելիս զգույշ եղեք, խուսափեք պարտքերից: Իսկ 19-20-ին որոշ ծրագրեր ու ցանկություններ չեն իրականանա: Խնդիրներ կունենաք երեխաների հետ: Մրցակցություն՝ բիզնեսում:

22-25-ին մտերիմների ու հարազատների աջակցությամբ գործերը որոշ չափով կբարելավվեն:

Խեցգետին

Աստիճանաբար կնվազեն ընտանեկան հոգսերն ու խնդիրները, ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 19-21-ին՝ դժվարություններ հարաբերություններում, անորոշություն համագործակցության մեջ: Նպատակին հասնելու հարցում կամ մասնագիտական գործերում հաջողությունների հետ կապված մեծ հույսերը կարող են անժամանակ լինել: Իսկ 19-20-ին նաև ընտանեկան խնդիրները կարող են արգելակել գործերը:

22-25-ին գործերը լավ կընթանան պատասխանատվության ու դիվանագիտության աճի շնորհիվ: Լավ կապեր ձեռք կբերեք: Կարևոր հանդիպումներ ու բանակցություններ տեղի կունենան:

Առյուծ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված աշխատանքի շրջանը, ու կսկսվի ընտանեկան խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 19-21-ին ծանր աշխատանք կլինի, ինչի համար ուժերի ու ժամանակի պակաս կզգաք: Անհաջող հարաբերություններ ղեկավարության կամ գործատուների հետ: Խնդիրներ՝ արտասահմանցիների հետ գործերում: Իսկ 19-20-ին չկայացած ուղևորությունները կամ չիրագործված հանդիպումները կարող են արգելակել գործերը:

22-25-ին որոշ խնդիրներ կլուծվեն, իսկ ֆինանսական գործերում նույնիսկ հաջողություններ կլինեն:

Կույս

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 19-21-ին մեծ փառասիրությունը, ուժեղ ամբիցիաները, բայց միաժամանակ կողքից վերահսկողությունը, ուրիշի ազդեցության տակ ընկնելը նյարդայնություն կառաջացնեն: Իրավաբանական դժվարություններ կծագեն: Խնդիրներ՝ մտերիմների ու սիրելիների հետ: Իսկ 19-20-ին նաև ֆինանսական խնդիրներ կառաջանան, խնայելու անհրաժեշտություն կլինի:

22-25-ին գործերի վիճակը կբարելավվի լավ գործնական հոտառության, գործերի հստակ ծրագրման և համագործակցելու ունակության շնորհիվ:

Կշեռք

Վերջանում է Կշեռքի ամիսը, անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 19-21-ին տանը հոգսեր կառաջանան, որոնք դժվարությամբ կկատարեք: Որոշումներ ընդունելու և ընտանիքում սեփական սկզբունքներն առաջ տանելու մեջ ակտիվություն կդրսևորեք: Հնարավոր են վեճեր: Իսկ 19-20-ին հոգնածություն, անվստահություն կլինի, ինչը կանդրադառնա ընտանիքում զբաղեցրած դիրքի, հարազատների հետ հարաբերությունների վրա կամ ընտանեկան խնդիրները կխանգարեն անձնական ծրագրերին:

22-25-ին՝ տանը վիճակի բարելավում, հանգիստ տրամադրություն, հոգսերի ու խնդիրների նվազում:

Կարիճ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հոկտեմբերի 23-ից սկսվում է Կարիճի ամիսը, որն իր հետ ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 19-21-ին գործնական ոլորտում ակտիվությունը ցանկալի հաջողությունների չի բերի գիտելիքների, տեղեկատվության ու հնարավորությունների պակասի պատճառով: Կարևոր անձինք չեն կատարի իրենց խոստումները: Իսկ 19-20-ին դժվարություններ կարող են առաջանալ կապերի, ուղևորությունների, հարազատների հետ գործերի մեջ:

22-25-ին վիճակը կբարելավվի: Շահավետ կապեր, անհրաժեշտ մարդկանց հետ ծանոթություններ հաստատելիս հաջողությունը կուղեկցի ձեզ: Առաջարկներ կստանաք: Համատեղ գործեր հարազատների հետ:

Աղեղնավոր

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 19-21-ին ուժեղ ամբիցիաները և առաջատար լինելու ձգտումը հնարավոր է դժվարություններ առաջացնեն: Բիզնեսում և ֆինանսական գործերի հետ կապված մեծ ծրագրերը կարող են իրականություն չդառնալ շտապողականության և կամային որոշումների պատճառով: Իսկ 19-20-ին՝ արգելակում ֆինանսական գործերում ընկերների, կազմակերպությունների հետ դժվարությունների պատճառով: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա:

22-25-ին ֆինանսական գործերի վիճակը կբարելավվի: Առաջընթաց մասնագիտական գործերում: Կոնկրետ, պրակտիկ աջակցություն իշխանություն ունեցող անձանցից:

Այծեղջյուր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 19-21-ը ծանր աշխատանքի, անհանգստության օրեր են: Հակասություններ կառաջանան անձնական ծրագրերի ու ընտանեկան պարտականությունների միջև: Ակտիվությունն անարդյունք կլինի: Ընտանիքում կպաշտպանեք ձեր սկզբունքները: Իսկ 19-20-ին հնարավոր է գործերն արգելակվեն ցածր աշխատունակության ու հոգնածության պատճառով: Խնդիրներ կծագեն ղեկավարության հետ:

22-25-ին ինքնավստահ կլինեք: Հետաքրքիր և խոստումնալից հարաբերություններ ու բանակցություններ կլինեն: Հնարավոր է արտերկրից օգնություն ստանաք:

Ջրհոս

Սկսվում է որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 19-21-ին անսպասելի հոգսերը, ուժերի ու ժամանակի պակասը կարող են արգելակել գործերը: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել ուրիշների, հարազատների մասին: Ստիպված եք լինելու ուղևորությունների մեկնել: Իսկ 19-20-ին ստիպված եք լինելու սահմանափակել ցանկությունները, ծրագրերը և զբաղվել գործերով, որոնք անհրաժեշտ են ապագայի համար: Խնդիրներ՝ արտերկրի հետ կապված գործերում:

22-25-ին՝ գործերի որոշակի կարգավորում: Լավ փոփոխություններ հարաբերություններում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի և բիզնեսի լավ արդյունքներ:

Ձկներ

Այս շաբաթ վերջանում է բարդ ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 19-21-ին՝ ավելորդ ակտիվություն ֆինանսական, պրակտիկ գործերում, որը, հնարավոր է, սպասված շահույթը չբերի: Հնարավոր են մեծ ծախսեր: Իսկ 19-20-ին դժվարությունները կարող են կապված լինել նոր գործեր սկսելու հետ: Պայմանների կամ ուրիշների հետաքրքրությունների ազդեցության տակ կընկնեք: 

22-25-ին հնարավոր է գործերի բարելավում ազդեցիկ անձանց, կազմակերպությունների հետ լավ գործնական հարաբերություններ հաստատելու շնորհիվ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   773 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ