...

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ ձեզանից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 26-27-ին՝ ինքնավստահություն սեփական գաղափարներն արտահայտելիս, իրավիճակի բուն էությունը հասկանալու ունակություն: Որոշ խնդիրների լուծման գաղափարներ կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ:

29-1-ին՝ անսպասելի դժվարություններ ֆինանսական գործերում, համատեղ բիզնեսում: Պարտքերի ու հարկերի հետ կապված խնդիրներ: Ոչ խելամիտ սպեկուլյացիաների հետևանքով կարող եք սնանկանալ: Անսպասելի ծախսեր կծագեն: Կախվածության մեջ կընկնեք ուրիշի հետաքրքություններից:

Ցուլ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 26-27-ին՝ հանդիպումներ ու բանակցություններ, նոր գործնական կապերի հաստատում, հետաքրքիր տեղեկատվություն կստանաք գործընկերներից: Հարազատների հետ կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ:

29-1-ին՝ ազատության ծարավ: Տարօրինակ, անկանխատեսելի վարք կցուցաբերեք հասարակության մեջ, գործընկերների հետ շփումներում: Շփումներ կունենաք ընկերների, հանդիպումներ՝ հետաքրքիր մարդկանց հետ: Գործնական և սիրային հարաբերություններում փոփոխությունների ցանկություն:

Երկվորյակ

Համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 26-27-ին աշխատանքի մեջ կարգապահությունն ու կազմակերպվածությունը և գիտելիքների կիրառումը կօգնեն բարելավել գործերը: Բարենպաստ օրեր են առևտրի, գնումների համար: Հետաքրքրություն կառաջանա սեփական առողջության և սննդակարգերի հանդեպ:

29-1-ին անկանխատեսելի իրավիճակները կարող են արգելակել գործերը: Անսպասելիորեն կփոխեք գործունեության ոլորտը: Նոր ծրագրեր կհայտնվեն: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել ձեր առողջության մասին:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 26-27-ին՝ ինքնավստահություն և ակտիվություն սեփական գաղափարներն ու ծրագրերն արտահայտելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ կունենաք: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Կարճատև ուղևորություններ երեխաների, մտերիմների հետ:

29-1-ին՝ ազատության ձգտում, չեք ենթարկվի հեղինակություններին: Անկանխատեսելի վարք կցուցաբերեք հասարակության մեջ, շփումներ կունենաք տարօրինակ մարդկանց հետ: Անկայուն սիրային հարաբերություններ են սպասվում:

Առյուծ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային հոգսերին ու կենցաղային խնդիրներին: 26-27-ին հոգսերը կսկսեն քչանալ: Ուղևորություններ կենցաղային հարցերով: Բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ տանը կամ ակտիվ կծրագրեք տնային գործերը: 

29-1-ին՝ անսպասելի իրադարձություններ աշխատավայրում: Տնային պարտականությունները կատարելու անհրաժեշտությունը կխանգարի անձնական ծրագրերին: Տրամադրության կտրուկ փոփոխությունները, չմտածված արարքները ընտանիքում կոնֆլիկտների պատճառ կարող են դառնալ:

Կույս

Շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր են սպասվում: 26-27-ին՝ արագ կռահողականություն: Տեղեկատվության և կապերի ակտիվ փնտրտուք: Համատեղ գործեր հարազատների ու գործընկերների հետ: Ընտանեկան հարցերով կարճատև ուղևորություններ են սպասվում:

29-1-ին հեռվից լուրեր կստանաք: Կփչանան ազդեցիկ անձանց հետ հարաբերությունները: Խնդիրներ կարող են առաջ գալ նաև կրթության, ուսման գործընթացում:

Կշեռք

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և դրանք բարելավելու համար ուժեր կներդնեք: 26-27-ին կիրագործեք ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ծրագրերը: Լավ համաձայնություններ, պայմանագրեր կկնքեք գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ կունենաք: Օգնություն հարազատներին պրակտիկ գործերում:

29-1-ին՝ անսպասելի խնդիրներ կծագեն ֆինանսական գործերում: Համատեղ ֆինանսները, ընդհանուր գործերը, հարկերն ու պարտքերը կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Անձնական ծրագրերի իրագործում: 26-27-ին՝ մեծ ինքնավստահություն և համառություն գաղափարներն ու ծրագրերն արտահայտելիս: Գիտելիքները և ունակությունները խելամիտ և հաջող կիրառելու հնարավորություն: Շփումներ ու հանդիպումներ: Կապերի ընդլայնում: 

29-1-ին ընկերների, կազմակերպությունների միջնորդությունը կամ իրադարձությունների տարօրինակ ընթացքը կփոխեն գործերի ընթացքը, կազդեն անձնական ծրագրերի վրա: Ընկերություն կհաստատեք տարօրինակ անձանց հետ:

Աղեղնավոր

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 26-27-ին՝ ինտուիցիա և լավ կանխազգացում: Կարևոր և գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Ուրիշներին հեշտությամբ հասկանալու ունակություն: Բարենպաստ վերաբերմունք շրջապատողների կողմից:

29-1-ին աշխատավայրում տարօրինակ իրադարձություններն ու չնախատեսված մանրուքները կարող են արգելակել գործերի ընթացքը, փակուղային իրավիճակներ ստեղծել: Ինքնազգացողության և տրամադրության տատանումներ:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարային հանդեպ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր ընկերների հետ: 26-27-ին՝ արագ կռահողականություն, կգտնեք անհրաժեշտ տեղեկատվությունը, հաջող կծրագրեք գործերը: Հետաքրքիր հանդիպումներ ընկերների հետ: Կապեր կհաստատեք կազմակերպությունների հետ: Լուրեր կստանաք:

29-1-ին չափից դուրս շատ կձգտեք ազատության և միաժամանակ հնարավոր է կախվածության մեջ ընկնեք ընկերներից, կոլեկտիվից ու սիրելիներից: Անակնկալներ սիրային հարաբերություններում:

Ջրհոս

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, դիրքերը բարելավելու ձգտում: 26-27-ին անձնական գաղափարներն ու ծրագրերն իրագործելու հնարավորություն կլինի: Լավ բանակցություններ իշխանություն ունեցող մարդկանց հետ: Գործերի հաջող ծրագրում կամ առաջմղում գիտելիքները և ունակությունները ճիշտ օգտագործելու շնորհիվ:

29-1-ին հնարավոր է ստիպված լինեք կիսվել տանը առաջ եկած անսպասելի գործերի, ընտանեկան հոգսերի և աշխատանքի միջև: Ընտանեկան հարաբերություններում փոփոխությունների, տանը ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք:

Ձկներ

Շրջան, երբ ցանկություն կունենաք ցուցադրել ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 26-27-ին նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Ակտիվություն արտերկրի հետ կապված գործերում: Նոր գիտելիքներ կամ հատուկ պատրաստություն ձեռք բերելու անհրաժեշտություն կառաջանա: Շահավետ շփումներ կունենաք ազդեցիկ անձանց հետ:

29-1-ին՝ չծրագրված ուղևորություն կամ էլ ուղևորությունը կարող է հետաձգվել հարազատների պատճառով: Անսպասելի լուր կստանաք: Կրթության հետ կապված խնդիրներ կծագեն:

«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   788 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ