Խոյ
Ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 5-8-ին՝ տարօրինակ իրավիճակ ֆինանսական գործերում, բիզնեսում, հարկային գործերում: Խնդիրներ բիզնեսի գործընկերների հետ: Անուշադրությունը կարող է կորուստների պատճառ դառնալ:
9-11-ին անկանխատեսելի պայմանները կամ շրջապատողները կարող են խանգարել ծրագրերի ու մեծ ցանկությունների իրագործմանը: Դժվարություններ աշխատանքի մեջ, ղեկավարության ու ազդեցիկ անձանց հետ հարաբերություններում: Իրավաբանական խնդիրներ:
Ցուլ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: 5-8-ին՝ փոփոխություններ անձնական գործերում ու հարաբերություններում: Անձնական ազատության մեծ զգացում: Կհրաժարվեք գործնական համագործակցությունից: Վեճեր: Տարօրինակ վարք կդրսևորեք:
9-11-ը բարդ շրջան է: Մանրուքներին անուշադրությունը, աշխատասիրության պակասը կբարդացնեն իրավիճակը, դժվարություններ կստեղծեն աշխատանքի մեջ: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Խնդիրներ կարող են ծագել արտասահմանի հետ կապված գործերում:
Երկվորյակ
Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 5-8-ին՝ անսպասելի խափանումներ ընթացիկ աշխատանքում, ոչ պրակտիկ գաղափարներ: Անհասկանալի նորություններ աշխատավայրում: Չեք կարողանա հստակ ծրագրել գործերը: Անառողջ լինելը կարող է արգելակել գործերը:
9-11-ին խնդիրներ կարող են ծագել ծրագրերն ու հետաքրքրություններն իրագործելիս, համատեղ բիզնեսում: Արժե խուսափել ռիսկային և չմտածված սպեկուլյացիաներից:
Խեցգետին
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա հետաքրքրությունը ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 5-8-ին կամային որոշումները դիմադրության կհանդիպեն կամ ծրագրերը կխախտվեն չնախատեսված իրավիճակների պատճառով: Անկայունություն ռոմանտիկ հարաբերություններում: Բարդ իրավիճակներում պետք է պայմանավորվեք ընկերների հետ:
9-11-ը անհաջող օրեր են: Կնյարդայնացնի գործընկերների ու մտերիմների հետ հարաբերություններում փոխադարձ անհասկացողությունը: Իրավաբանական խնդիրներ: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:
Առյուծ
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 5-8-ին անսպասելի գործերը կամ նորությունները կարող են շեղել տնային գործերից: Հնարավոր են տնային գործերի հետ կապված տարաձայնություններ հարազատների հետ: Անկայուն հուզական վիճակ:
9-11-ին աշխատանքի մեջ դժվարությունները, գործերով մեծ զբաղվածությունը կարող են խանգարել նշանակված հանդիպումներին կամ ուղևորություններին: Խնդիրներ հարազատների հետ հարաբերություններում: Գործերն առաջ մղելու համար գիտելիքների կամ տեղեկատվության պակաս կզգացվի:
Կույս
Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 5-8-ին՝ տարօրինակ վարք կամ ոչ ադեկվատ արձագանք ուրիշների մտքերին, գաղափարներին: Տրանսպորտային միջոցների հետ կապված անսպասելի խնդիրներ կարող են առաջանալ: Անհաջող շփումներ ազդեցիկ անձանց, ընկերների հետ: Անհասկացողություն հարազատների կողմից:
9-11-ին բիզնեսում կամ ֆինանսական գործերում մեծ ծրագրերն ու ամբիցիաները կարող են չիրագործվել: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի վրա:
Կշեռք
Շարունակվում է Կշեռքի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 5-8-ին՝ անկայունություն բիզնեսում, ֆինանսական գործերում, հարկերի հետ կապված գործերում: Անսպասելի ծախսեր: Խուսափեք կորուստներից: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Զգույշ եղեք էլեկտրականության հետ աշխատելիս ու մեքենա վարելիս:
9-11-ին՝ ինքներդ ձեր մասին խիստ մեծ կարծիքի պատճառով խնդիրներ անձնական գործերում, ընտանիքում: Տնային գործերից ու հոգսերից հեռանալու ձգտում:
Կարիճ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Իրադրությամբ պայմանավորված գործողություններ: 5-8-ին՝ ոչ պրակտիկ գաղափարներ, նյարդայնություն, գրգռվածություն: Շփումներ էքսցենտրիկ մարդկանց հետ, ոչ հուսալի համագործակցություն: Ցրված կլինեք: Տարօրինակ վարք կդրսևորեն ամուսինները կամ գործընկերները:
9-11-ին՝ անուշադրության, կենտրոնանալ չկարողանալու պատճառով դժվարություններ հանդիպումների, ուղևորությունների ժամանակ, տեղեկատվության հետ աշխատելիս: Շեղող գործեր ու պայմաններ կհայտնվեն:
Աղեղնավոր
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործերին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կլինի: 5-8-ին՝ անսպասելի խնդիրներ աշխատանքի մեջ, առօրյա գործերում: Անսպասելի, տարօրինակ և ոչ պրակտիկ որոշումներ ընդունելու վտանգ կա: Նյարդային լինելու պատճառով առողջությունը կթուլանա:
9-11-ին՝ նոր նախաձեռնություններում, ֆինանսական գործերում ու բիզնեսում խնդիրներ կառաջանան չարդարացված լավատեսության ու վատնող լինելու պատճառով: Խուսափեք սպեկուլյացիաներից:
Այծեղջյուր
Ծրագրերի իրագործման, դիրքերն ամրապնդելու շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 5-8-ին ազատության, անկախության ցանկություն և տարօրինակ վարք դրան հասնելու համար: Վեճեր ընկերների հետ: Անսպասելի նորություններ և ոչ պրակտիկ գաղափարներ:
9-11-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը, չարդարացված լավատեսությունը խնդիրներ կստեղծեն աշխատանքի մեջ, գործերում, ազդեցիկ անձանց հետ հարաբերություններում: Չիրագործված խոստումներ: Ձեր գործողություններում կզգացվի հավանության, գովեստների արժանանալու ցանկությունը:
Ջրհոս
Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 5-8-ին տանը անսպասելի գործերը կարող են կտրել աշխատանքից ու ծրագրերից: Տարօրինակ զրույցներ ղեկավարության հետ: Այդ ամենի հետևանքով հնարավոր են վեճեր ընտանիքում, հարաբերությունների պարզում:
9-11-ին չնախատեսված հոգսերը կարող են արգելակել գործերի ընթացքը: Ավելորդ լավատեսությունն էլ կխանգարի գործերին: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Հեռավոր ուղևորությունների, արտերկրի հետ կապված խնդիրներ:
Ձկներ
Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության ակնկալիքներով ու ընտրության պահերով: 5-8-ին սեփական գիտելիքների, կարողությունների և գաղափարների հանդեպ ավելորդ վստահությունը կարող է խանգարել կապեր հաստատելուն կամ վնասել բանակցություններին: Խնդիրներ արտասահմանի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում: Զգույշ է պետք լինել ուղևորությունների ժամանակ:
9-11-ին չարդարացված լավատեսությունը կարող է բարդացնել իրավիճակը, արգելակել խնդիրների լուծումը: Ռիսկի մի դիմեք, զինվեք համբերությամբ ու աշխատասիրությամբ: Համատեղ բիզնեսում նոր առաջարկները խոստումնալից, ուրախացնող չեն լինի: