...

Հովիկ Աղազարյանի երազը

Հովիկ Աղազարյանի երազը

Ինքը դեպրեսիայի մեջ է ու գնում է բախտագուշակի մոտ, տեսնի, թե ինչ կարող են անել: Մտնում է Պայծառափայլ Ռոբերտի սալոնը: Բախտագուշակը սենյակի մեջտեղում նստած է, երկու կողմից գանգեր են դրած, իր գլխին էլ սատկած վարազի ատամներ են շարված: Քթի տակ մրմնջում է. «Օյա՜, այա՜, ազատական ուժեր, հեռացե´ք, թատերական ուժեր, եկե´ք: Ի՞նչ խնդռ ունես, որդյակ»,- հարցնում է Հովիկին:

«Ձյաձ ջան, վրես ոնց որ թուղթ ու գիր արած լինեն: Էս քանի ամիս է, ինձ թվում է, թե ինչ-որ մեկն ինձ նախանձում է, մտքերս ցրվում են, ուղեղս չի աշխատում, չեմ կարողանում նորմալ խոսել»,- բողոքում է ինքը:

«Թշնամի ունե՞ս»,- հարցնում է բախտագուշակը: 

«Դե, մեր գործը նենց ա, որ միշտ թշնամի պիտի ունենամ: Բայց մեկը կա, ոնց որ օձ լինի, դա որ խոսում է, մի տեսակ ոնց որ հիպնոսի մեջ ընկնեմ»:

Ռոբերտը ձեռքը դնում է իր գլխին ու ասում. «Հիմա ես քեզ հիպնոսի մեջ կգցեմ, անեծքը վրայիցդ կհանեմ: Քնում ենք: Քնի: Այ տենց: Վարդան Մամիկոնյան, Մանումենտի դղյակներ, մահվան տեսիլներ, հեռացե´ք, Հայկ Ալումյան, չար ուժեր, մեղր ու կարիդոր, եկեք: Ասա´, ասա´, ի՞նչ ես զգում»:

Ինքը աչքերը փակ, դողդողալով ասում է. «Զգում եմ, որ Քելբաջարում սաֆարի եմ անում, առյուծին խփել, կաշվից թավշյա բանբաներկա եմ պատրաստում: Հետո թաքուն Երևան եմ մտնում, ԺԵԿ-ից հայոց այբուբենի գիրք եմ վերցնում, գնում՝ Պապլավոկում դաս սովորում..»:

«Տղա ջան,- ընդհատում է Ռոբերտը,- դու խառախուռա իմ մտքերն ես կարդում, թարգի, նորից քնում ենք... ի՞նչ ես զգում»:

«Զգում եմ, «Զապարոժեցի» մեջ նստած, Սիստեմա եմ ընդունում...»:  «Չէ, էլի իմ մտքերն ես կարդում,- վհատված ասում է Ռոբերտը: - Էդ շատ ուժեղ նավս ա, գնա կողքի սալոն, էնտեղ փորձի»:

Դուրս է գալիս, մտնում Տիեզերածին Սերժի սալոն: Մտնում է սենյակ, բայց ոչ թե Սերժն է այնտեղ, այլ Լուսաբեր Նիկոլը, որի վզից բեյջ է կախված, վրան գրված՝ «Բախտագուշակի ժամանակավոր պաշտոնակատար»: ԲԺՊ-ն գլուխն օրորելով, քթի տակ ճվճվում է. «Այս սենյակում կասկածող չկա, զատո՝ ապագա կա: Ի՞նչ կա, ի՞նչ ես ուզում»,- հարցնում է ինքը Հովիկին:

«Դե, վրես նավս կա, չար ու նախանձ մարդիկ վրես թուղթ ու գիր են արել»,- ասում է ինքը:

Նիկոլը գրկում է նրան, սիրում է նրան ու ասում. «Դու հիմա քնած ես, ի՞նչ ես զգում»:

«Զգում եմ, որ վրես միրուք է աճել, ու ես դեմքս Լավրովի լիստով փակել եմ: Ու ինձ բռնում, տանում են հարևանի տուն՝ գերի պահում, ասում՝ կամ Գարեգին Նժդեհի արձանը մինչև մայիսի 9-ը կսարքես, կամ էլ քեզ ուսապարկի մեջ ենք գցելու, տանենք բունկերի մեջ զմռսենք»:

«Դաա՜,- ծոր է տալիս Նիկոլը,- սենց նավս վերջին 30 տարում չեմ տեսել: Էս ի՞նչ հիպնոսի տակ ես: Դու արթուն ես: Ասում եմ՝ արթուն ես: Ընկեր, արթնացիր, ի՞նչ եղավ սրան, բժիշկ, բժիշկ կանչեք»:

Արթնանում է փակ աչքերով:  

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ