...

Հովիկ Աղազարյանի երազը

Հովիկ Աղազարյանի երազը

Ինքը մտել է ծանոթությունների կայք, մի քիչ զբաղվի: Կայքում գրանցվում է «Աղազարյան Այնթափողցի» նիկնեյմով, բացում է չաթի պատուհանը, որոնում տալիս: 

Վերջապես, Մոնիկա Բելուչիի դեմքով մի հատ օգտատեր, «Նանար-2020» անունով արձագանքում է: 

 «Աղազարյան Այնթափողցի». Կյանք:

«Նանար-2020». Ջան:

«Աղազարյան Այնթափողցի». Բա հետո՞:

«Նանար-2020». Ի՞նչ ես աշխատում:

«Աղազարյան Այնթափողցի». Աշխատում եմ քեզ տեսնել:

«Նանար-2020». Միանգամի՞ց:

«Աղազարյան Այնթափողցի». Որտե՞ղ ես կանգնում:

«Նանար-2020». Մայթին:

«Աղազարյան Այնթափողցի». Զզվում եմ մայթին կայանողներից: Դրանցից կարտոշկի հոտ ա գալիս: Մունդառ մասսա են:

«Նանար-2020». Կարամ պառկեմ:

«Աղազարյան Այնթափողցի». Ո՞նց: Հեղափոխակա՞ն ես: Ակտիվի՞ստ ես:

«Նանար-2020». Հա, ջանուլ, ակտիվ շարժումներ եմ անում:

«Աղազարյան Այնթափողցի». Յա, ես էլ եմ հեղափոխական շարժմանը մասնակցել:

«Նանար-2020». Մենակո՞վ ես մասնակցում, թե՞ խմբակային:

«Աղազարյան Այնթափողցի». Սկզբից փոքր խումբ էր, հետո լիքը մարդ միացավ:

«Նանար-2020». Վաու: Իսկ իրար ցավ պատճառել սիրո՞ւմ ես:

«Աղազարյան Այնթափողցի». Դե, շփումների ժամանակ մեկ-մեկ քացի ենք տալիս, պահ ա լինում, դոշերից բռնում, քաշքշում ենք:

«Նանար-2020». Դրանից հաճո՞ւյք ես ստանում:

«Աղազարյան Այնթափողցի». Ամենակայֆը, որ դրանից հետո մի հատ էլ վերջում դեմքին թքում ես:

«Նանար-2020». Օ՜, բոժե մոյ: Կհալվեմ հեսա: Իսկ ում վրա թքում ես, նա՞ էլ է հաճույք ստանում:

«Աղազարյան Այնթափողցի». Տո, ի՞նչ հաճույք... շուխուր գցեց, դրանք վայրի, մարդակեր ցեղեր են, դրանք ի՞նչ են հասկանում հաճույքից:

«Նանար-2020». Ուզո՞ւմ ես ինձ էլ քաշքշել...

«Աղազարյան Այնթափողցի». Վախ...

Այդ պահին կողքից ձայն են տալիս. «Հովի՞կ, քեզ ի՞նչ եղավ, էդ ինչի՞ ա գույնդ գցած: Էդ ո՞վ ա»:

Ինքը միանգամից սթափվում է ու վռազ-վռազ ասում. «Ի՞նչ իմանամ, էջս կոտրել են, իմ պարոլով մտել, մեջը եսիմինչեր են գրում»,- հետո համակարգչին նայելով՝ գոռում է. «Ու մեկ էլ ինձ չգրես, իզվրաշենկա»:

Արթնանում է երազախաբված:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   104279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ