...

Հուլիսի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Շատ ժամանակ կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Մեծ հետաքրքրություն կցուցաբերեք ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 13-16-ին մեծ ամբիցիաների դեպքում հակասություններ կարող են առաջանալ մասնագիտական ու տնային պարտականությունների միջև: Ղեկավարության կամ ազդեցիկ մարդկանց կողմից անհասկացողության կհանդիպեք: Ձեզ անհաջողակ կզգաք:

17-18-ին կձգտեք դեպի մտավոր գործունեությունն ու տեղեկատվական աշխատանքը: Կարևոր գործեր են սպասվում հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:

Ցուլ

Հաճախակի հանդիպումներ ու բանակցություններ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 13-16-ին մեծամտությունը, տեղեկատվության մեջ շատ չխորանալու ցանկությունը, անլուրջ բանակցությունները, հեղինակություններ չընդունելն ու համագործակցել չցանկանալը կարող են արգելակել ուղևորությունների, նոր ծրագրերի, բիզնեսի հետ կապված գործերը:

17-18-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում: Կլուծեք կենցաղային հարցերը, կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Երկվորյակ

Սեփական նյութական վիճակը բարելավելու ձգտում: 13-16-ին արագ հարստանալու ձգտումը, նյութական շահի փնտրտուքը, անհիմն լավատեսությունը և ֆինանսների հարցում արտասովոր վարքը կարող են գումարի կորստի հանգեցնել: Խնդիրներ կարող են ծագել համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված հարցերում:

17-18-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ լավ կդրսևորեք տնային գործերում: Օգնություն՝ հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում դիրքերի ամրապնդում, ձեզ համար կարևոր գործերի ծրագրում: 13-16-ին ինքնավստահությունը, համագործակցել չցանկանալը կարող են խնդիրներ ստեղծել սեփական ծրագրերն իրագործելիս: Ազդեցիկ մրցակիցներ կհայտնվեն կամ ազդեցիկ անձինք կարգելակեն ձեր գործերը: Հնարավոր են իրավաբանական խնդիրներ:

17-18-ին կենցաղային անսպասելի խնդիրները կամ հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայունակություն և հուզականություն:

Առյուծ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 13-16-ին անսպասելի, հախուռն իրադարձությունները կարող են արգելակել գործերը, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել ձեր առողջության մասին կամ օգնել հարազատներին:

17-18-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Ձգտում՝ դեպի ընկերները, հետաքրքրություն՝ նորությունների հանդեպ:

Կույս

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, ընկերների հետ հաճախակի շփումների անհրաժեշտություն կլինի: 13-16-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի տեսնել զարգացման համար բացված հեռանկարները, կխանգարի կապեր հաստատել պիտանի կազմակերպությունների հետ: Չեք վստահի ազդեցիկ անձանց կամ անուշադրության կարժանանաք նրանց կողմից: Խնդիրներ՝ սիրելիի հետ հարաբերություններում:

17-18-ին՝ ակտիվ մասնակցություն ընտանեկան գործերին: Սեփական ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

Կշեռք

Ծրագրերի իրագործման համար պայքարի, դիրքերն ամրապնդելու շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կլինի: 13-16-ին ընտանեկան խնդիրներն ու մասնագիտական պարտականությունները միաժամանակ լուծելու անհրաժեշտության հետ կապված խնդիրներ կառաջանան: Չեք ուզենա հետևել ընտանեկան ավանդույթներին:

17-18-ին՝ մեծ սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Լուրեր՝ հեռվից:

Կարիճ

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 13-16-ին մեծ ամբիցիաները, հեղինակություններ չընդունելը, ամենագետ երևալու ցանկությունը կխանգարեն աջակցություն ստանալ ու կարևոր կապեր հաստատել: Կարող է ուշանալ արտերկրից սպասվող տեղեկատվությունը կամ առաջարկը:

17-18-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում, խառնվել ընտանիքի բյուջեին:

Աղեղնավոր

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության ակնկալիքներով և ընտրության պահերով: 13-16-ին ֆինանսական գործերում ու բիզնեսում անհիմն լավատեսությունը կարող է կորուստների հանգեցնել: Հարկերի ու պարտքերի հետ կապված խնդիրներ կարող են ծագել:

17-18-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին ու ամուսիններին: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Այծեղջյուր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կծագի ուրիշներից: 13-16-ին ինքնավստահությունն ու սովորեցնող տոնը կարող են խանգարել օգտակար համագործակցությանը: Հնարավոր է՝ ուժեղանա մրցակցությունը: Անօգուտ սկզբունքայնություն:

17-18-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Օգնություն հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր եղեք սեփական առողջության հանդեպ:

Ջրհոս

Գործեր ու հոգսեր են սպասվում: Ստիպված եք լինելու շատ աշխատել գործերն ավարտին հասցնելու համար: 13-16-ին ծուլությունը, երազկոտությունը, գործերին անիրատեսական մոտեցումը կարող են խանգարել աշխատավայրում, խնդիրներ ստեղծել ղեկավարության հետ հարաբերություններում: Հնարավոր է՝ ստիպված լինեք զբաղվել հոգնեցնող և անպիտան պարտականություններով:

17-18-ին երեխաների, սիրելիների գործերի հաջող ընթացքը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Մտերիմ մարդկանց հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ձկներ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: 13-16-ին ազատության մեծ պահանջը, արտասովոր վարքը կարող են վնասել հեղինակությանը, նյարդայնացնել նույնիսկ ամենամտերիմ մարդկանց: Խնդիրներ կարող են ծագել կոլեկտիվի կամ ընկերների հետ հարաբերություններում: Հնարավոր է՝ ստիպված լինեք զոհել ձեր սկզբունքները:

17-18-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր բանակցություններ կվարեք հարազատների հետ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ