Խոյ
Կնվազեն ընտանեկան հոգսերն ու խնդիրները, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 20-21-ին՝ մեծ ամբիցիաներ, պայքար առաջատար լինելու համար: Մեծ պահանջներ ղեկավարության և ազդեցիկ անձանց կողմից: Գործնական պարտականությունները կարող են հակադրության մեջ մտնել անձնական կամ ընտանեկան հետաքրքրությունների հետ:
22-23-ին՝ շփումներ կամ տնային գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ, չնախատեսված ծախսեր: 24-26-ին՝ շատ հուզական կլինեք, ինչը կանդրադառնա ընտանեկան հարաբերությունների վրա: Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կնյարդայնացնեն:
Ցուլ
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ավելի շատ կսկսեն հետաքրքրել ընտանեկան խնդիրները: 20-21-ին՝ սահմանափակումներ հանդիպումների, բանակցությունների, ուղևորությունների ժամանակ: Անհրաժեշտ աջակցության բացակայություն, ինքնավստահ չեք լինի:
22-23-ին ակտիվ առաջ կտանեք անձնական գաղափարները: Աշխատանքի կամ հարազատների հետ կապված անսպասելի, կարճատև ուղևորություններ: 24-26-ին նյարդային կլինեք, չեք հասկանա շրջապատողներին: Հնարավոր է ցրվածություն: Զգայունություն անբարենպաստ պայմանների հանդեպ:
Երկվորյակ
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 20-21-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, առևտրի ու բիզնեսի մեջ: Վատ օրեր են ֆինանսական սպեկուլյացիաների, պարտքով գումար տալու համար: Ֆինանսական կախվածության մեջ կընկնեք:
22-23-ին ակտիվությունն ու հնարամտությունը հաջողություն կբերեն ֆինանսական գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն: 24-26-ին՝ դժվարություններ գործնական կապերում, ֆինանսների հետ կապված տարաձայնություններ: Իմպուլսիվ ծախսեր:
Խեցգետին
Վերջանում է Խեցգետնի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութականի հանդեպ հետաքրքրությամբ: 20-21-ին մեծ ինքնավստահությունը, սեփական գաղափարներն առաջ տանելիս համառությունն ու ուրիշի կարծիքը չընդունելը կոնֆլիկտների կարող են հանգեցնել: Դժվարություններ իրավաբանական գործերում:
22-23-ին՝ արագ կռահողականություն, լավ գաղափարներ, ակտիվություն հասարակական գործերում: Ծրագրերն իրագործելու հնարավորություն: 24-26-ին նյարդայնությունը, կոնֆլիկտայնությունը կխանգարեն կարևոր գործերին, կարևոր անձանց հետ բանակցություններին:
Առյուծ
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը. հուլիսի 22-ից սկսվում է Առյուծի ամիսը, որը ուժերի վերելք ու գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 20-21-ին անվստահ կլինեք, հնարավոր է՝ ստիպված լինեք զբաղվել դժվար ու ձեզ համար անպիտան գործերով: Ուշադրության թուլացումը աշխատանքի մեջ սխալների պատճառ կդառնա:
22-23-ին՝ գործերի հաջող ծրագրում, արդյունավետ աշխատանք, լավ կռահողականություն: 24-26-ին համառորեն սկզբունքներին հետևելը, ցածր աշխատունակությունը կոնֆլիկտների պատճառ կարող են դառնալ: Հոգսեր կհայտնվեն, որոնք կշեղեն անձնական գործերից:
Կույս
Այս շաբաթ վերջանում է նորությունների ու փոփոխությունների շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 20-21-ին՝ նոր կապերի ու նորությունների փնտրտուք, միաժամանակ փոփոխություններին դիմակայելու ձգտում, անինքնավստահություն: Ձեզ համար ինչ-որ շահի հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք:
22-23-ին՝ ազդեցիկ անձանց հետ կապեր հաստատելու հնարավորություն: 24-26-ին՝ նյարդայնություն, խառնաշփոթ մտքերում ու գործողություններում: Զգույշ եղեք էլեկտրականության հետ ու գործիքներով աշխատելիս:
Կշեռք
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 20-21-ին՝ մեծ ամբիցիաներ: Սկզբունքներին, կարգուկանոնին չարդարացված կերպով հետևելը կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Գործերը կարգելակվեն ընտանեկան խնդիրների պատճառով:
22-23-ին մեծ նպատակասլացություն, շահի զգացում և հաջողություններ համատեղ գործերում: 24-26-ը անհաջող օրեր են համագործակցության համար: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր անձանց հետ:
Կարիճ
Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 20-21-ին՝ անհանգստություն, ուրիշների գաղափարներն ու ծրագրերն ընդունելու անկարողություն: Ձգձգումներ հանդիպումների և ուղևորությունների ժամանակ: Ակտիվության, նախաձեռնությունների արգելակում: Վատ փոխհասկացողություն կարևոր անձանց հետ:
22-23-ին նոր հեռանկարներ կհայտնվեն համագործակցության մեջ, ազդեցիկ գործընկերների փնտրտուք: Հարաբերությունների բարելավում: 24-26-ին խելամտության պակասը, իմպուլսիվությունը, անկատար խոստումները կխանգարեն աշխատանքի մեջ և գործերում:
Աղեղնավոր
Վերջանում է բարդ ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 20-21-ին՝ կասկածամտություն և անինքնավստահություն: Ընտրության բարդ պահեր կլինեն: Ֆինանսական խնդիրներ են սպասվում:
22-23-ին նախաձեռնող կլինեք, հաջողությունը կուղեկցի գործերում և աշխատանքի մեջ, հաջողություններ համատեղ բիզնեսում: 24-26-ին՝ չնախատեսված ծախսեր, դժվարություններ ֆինանսական գործերում, հարկերի հետ կապված հարցերում: Հնարավոր են խանդի պահեր, վեճեր:
Այծեղջյուր
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 20-21-ին՝ անինքնավստահություն: Մեծ պահանջներ շրջապատողների կողմից: Չեք ուզենա համագործակցել: Փոփոխություններին դիմակայելու հակվածություն:
22-23-ին՝ ակտիվ համագործակցություն, հեղինակության աճ, լավ բանակցություններ: 24-26-ին՝ լարված հարաբերություններ շրջապատողների հետ: Վեճեր ընտանիքում:
Ջրհոս
Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը, ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 20-21-ին՝ խնդիրներ աշխատավայրում, գործերի արգելակում: Նույնիսկ փոքրիկ շահի համար ստիպված եք լինելու մեծ ուժեր, աշխատանք ու համբերատարություն ներդնել: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա:
22-23-ին՝ բարձր աշխատունակություն, տանը՝ գործերի կարգավորում: 24-26-ին՝ լարված, բայց անօգուտ աշխատանք: Ինչ-որ բան կշեղի գործերից: Խուսափեք ցրվածության պատճառով վնասվածքներ ստանալուց:
Ձկներ
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տանը ավելի շատ հոգսեր առաջ կգան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 20-21-ին՝ անինքնավստահություն, անհանգստություն, խմբային հետաքրքրություններից կախվածություն: Հստակ ծրագրերի ու հեռանկարների բացակայություն:
22-23-ին՝ մեծ ակտիվություն, նախաձեռնողականություն ծանոթությունների ու բանակցությունների, վեճերի ժամանակ: Կարճատև ուղևորություններ անձնական գործերով: 24-26-ին՝ զուր ծախսեր, կոնֆլիկտներ ֆինանսական հարցերով:
«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020