...

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-29-ին ընտանեկան խնդիրները ձեր ձևով լուծելը վեճեր առաջ կբերի: Տնային գործերը մեծ ուժեր կխլեն, հապշտապ կարվեն և կշեղեն անձնական ծրագրերից: Բարձր հուզականություն կցուցաբերեք:

30-31-ին՝ անսպասելի արձագանք, հարազատների հետ շփվելիս բծախնդիր կլինեք նրանց ասածներին: Ստիպված եք լինելու կիսվել տնային հոգսերի ու աշխատանքային պարտականությունների միջև: Անհրաժեշտ աջակցության բացակայություն: 1-2-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին:

Ցուլ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-29-ին՝ անհանգստություն, շատ ուղևորություններ, հանդիպումներ, գնումներ՝ հաճախակի ձգձգումներով և ծրագրածը անելու անհնարինությամբ: Ուրիշների խոսքերում գաղտնի իմաստ կփնտրեք: Հնարավոր է ցրվածություն:

30-31-ին՝ ավելորդ գործեր ու զրույցներ, որոնք տհաճ կլինեն ու կշեղեն կարևոր ծրագրերից: Կարևոր տեղեկատվության բացակայություն: 1-2-ին՝ բարձր սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, նրանց աջակցությունը ստանալու կարողություն կդրսևորեք: Հեռվից լուրեր կստանաք:

Երկվորյակ

Շփումների, հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորությունների հետ կապված գործեր են սպասվում: 27-29-ին շտապողականությունն ու ծրագրերի հաճախակի փոփոխությունը ավելորդ ծախսերի և գումարի պատճառով վեճերի կհանգեցնեն: Տհաճ կլինեն ծրագրված ծախսերի ու ֆինանսական խնդիրների մասին զրույցները: Դժվարություններ գործնական կապեր հաստատելիս:

30-31-ին գումարը խելամիտ չեք տնօրինի: Բիզնեսում ու ֆինանսական գործերում կառաջանա անձնական հետաքրքրությունների բախում ազդեցիկ անձանց հետաքրքրությունների հետ: 1-2-ին՝ անհանգստություն, որը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին: 

Խեցգետին

Ֆինանսական ակտիվ գործունեություն, գործնականություն, շահի փնտրտուք ամեն ինչում: 27-29-ին չշփվող կամ նյարդային լինելու պատճառով կարգելակվեն գործերը կամ հակասություններ կառաջանան ազդեցիկ անձանց հետ: Անօգուտ են սեփական կարծիքը ուրիշներին պարտադրելու փորձերը:

30-31-ին սեփական գաղափարներն ու սկզբունքներն առաջ տանելիս դրսևորած ինքնավստահությունը վեճեր կառաջացնեն, ինչի պատճառով էլ ինչ-որ կարևոր խոստումներ չեն կատարվի: Դժվարություններ կծագեն շփման մեջ, կասկածամտություն: 1-2-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, կհետաքրքրվեք ամուսինների գործերով:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերի, անձնական ծրագրերի իրագործում: 27-29-ին ցածր աշխատունակության ու շեղող իրավիճակների պայմաններում շատ գործեր ու հոգսեր կլինեն: Անսպասելի, կարճատև ուղևորություններ կամ լուրեր կստանաք:

30-31-ին ավելորդ լավատեսությունը, ցրվածությունը, անիրատեսական նպատակները վատ կանդրադառնան աշխատանքի վրա: Դիետայով տարվելը կամ ծանրաբեռնվածությունը վատ կազդեն առողջության վրա: 1-2-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոնի հաստատում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը:

Կույս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն կունենաք, տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի բացատրել: 27-29-ին չնախապատրաստված, իմպուլսիվ որոշումները ավելորդ ծախսերի կհանգեցնեն: Անձնական ծրագրերն ու հեռանկարներն անիրատեսական կլինեն կամ վեճեր կառաջացնեն: Խառնաշփոթ կստեղծվի մտքերում ու գործողություններում:

30-31-ին որոշումներ ընդունելիս ավելորդ շտապողականությունը, ինքնահաստատվելու ձգտումը կարող են խնդիրներ ստեղծել ընկերների հետ հարաբերություններում: Անձնական ազատության ձգտումը կազդի սիրելիի հետ հարաբերությունների վրա: 1-2-ին՝ լավ լուրեր երեխաներից և ձեզ համար թանկ մարդկանցից:

Կշեռք

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր ընկերների հետ: 27-29-ին գործերում շտապողականություն է սպասվում, գործերից ինչ-որ բան կմոռացվի կամ նպատակները հաճախ կփոխվեն, ինչն էլ նյարդայնության պատճառ կդառնա: Մրցակցության սրացում կամ խնդիրներ գործնական հարաբերություններում:

30-31-ին տնային հոգսերով տարվածությունը վատ կանդրադառնա աշխատանքի, կարևոր ծրագրերի վրա: Անհաջող շփումներ ղեկավարության հետ: Չափից դուրս մեծ ինքնասիրությունը կխանգարի իրատես լինել ու ճիշտ գնահատել իրավիճակը: 1-2-ին՝ հետաքրքրվածություն ընտանեկան գործերով:

Կարիճ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Կձգտեք գործերն առաջ մղել, դիրքերը բարելավել: 27-29-ին ցածր աշխատունակության, ուղևորությունները ձգձգվելու պայմաններում գործերի մեծ քանակությունը կնյարդայնացնի: Հատուկ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, կցուցաբերեք ավելորդ կասկածամտություն: Անկատար խոստումներ:

30-31-ին աշխատանքի հետ կապված գաղափարները կամ խոստումներն անիրատեսական կլինեն, չեն իրագործվի: Փաստերի սխալ մեկնաբանություն, ցրվածություն: Խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում: 1-2-ին՝ մտավոր գործունեության, տեղեկատվական աշխատանք կատարելու ձգտում: Կարևոր հանդիպումներ կունենաք հարազատների հետ:

Աղեղնավոր

Այս շրջանում կուզենաք ցուցադրել ձեր կարողությունները հայտնի դառնալու համար, հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 27-29-ին ձեր ծրագրերն ուրիշներին պարտադրելիս խնդիրներ կառաջանան, հնարավոր է նաև անհիմն ծախսերի հանգեցնեն: Խանդի պահեր են սպասվում:

30-31-ին՝ ֆինանսական խնդիրներ: Ուրիշների հետաքրքրություններից կախվածության պատճառով դժվարություններ են սպասվում բիզնեսում մեծ ծրագրեր իրագործելիս: Անիրատեսական ներդրումներ կկատարեք համատեղ բիզնեսում: Հարկերի հետ կապված խնդիրներ կծագեն: 1-2-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերի լուծման ժամանակ: Չնախատեսված ծախսեր:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պետք է հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-29-ին՝ ակտիվություն տնային գործերում, ամեն ինչ չէ, որ հեշտ և արագ կտրվի, ինչն էլ նյարդայնություն ու վեճեր կառաջացնի: Խնդիրներ կծագեն համագործակցության մեջ:

30-31-ին ավելորդ լավատեսությունն ու ինքնավստահությունը խնդիրներ կստեղծեն շփման մեջ, գործնական հարաբերություններում, գործարքների ու համաձայնությունների ժամանակ: Հնարավոր են տարաձայնություններ հարազատների հետ կամ նրանց գործերի հետ կապված ուղևորություններ:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Կմեծանա կախվածությունը գործընկերներից և ամուսիններից: 27-29-ին լարված, բայց քիչ արդյունավետ աշխատանք է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու զբաղվել փոքրիկ, շեղող գործերով, կարճատև ուղևորություններ կատարել:

30-31-ին՝ երազկոտության, ցրվածության հակվածություն, որի պատճառով խնդիրներ կստեղծվեն աշխատավայրում և գործեր ծրագրելիս: Փոքրիկ անհաջողությունները խիստ կնյարդայնացնեն, ինչն էլ կանդրադառնա առողջության վրա: 1-2-ին՝ զգայունակություն, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու կարողություն:

Ձկներ

Մտավոր և ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-29-ին՝ ավելորդ ծախսեր և դրանց պատճառով հնարավոր վեճեր, առավել ևս, որ համառ կլինեք ու չեք ուզենա լսել խորհուրդները: 

30-31-ին մեծ հեռանկարներ ծրագրելը ժամանակավրեպ կլինի անհրաժեշտ մարդկանց ու կապերի բացակայության կամ նրանց չնախապատրաստելու պատճառով: Սիրելիի հետ հարաբերությունների զարգացման արգելակում: 1-2-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշումները չեք հանդուրժի: Կփորձեք հեռանալ տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ