...

Հուլիսի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ավելի շատ ուշադրություն պետք է հատկացնեք տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 6-9-ին չափազանց հուզական կլինեք, ինչը վատ կանդրադառնա ընտանեկան հարաբերությունների վրա: Տանը շատ գործեր կլինեն, որոնք ձեր ներկայությունը կպահանջեն, ինչը կանհանգստացնի ու կնյարդայնացնի:

10-12-ին նախաձեռնող կլինեք, ինչն էլ կհանգեցնի պիտանի ծանոթությունների ու հանդիպումների: Հաճելի շարժուձևով ու խոսքով համակրանք առաջացնելու կարողություն: Կբարելավվեն հարազատների հետ հարաբերությունները: Սպասվում են հաջող ուղևորություններ ու գնումներ:

Ցուլ

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորությունների հետ կապված գործեր կլինեն: 6-9-ին՝ անիրատեսական մտածողություն: Հնարավոր է՝ ցրված լինեք: Պատասխանատվության ու կազմակերպվածության պակասը, փաստերը սխալ օգտագործելը վատ կանդրադառնան գործերի վրա: Զգայուն կլինեք արտաքին անբարենպաստ պայմանների հանդեպ:

10-12-ին՝ հաջող ֆինանսական գործեր: Խնայելու հնարավորություն կունենաք: Շահի հասնելու համար ստիպված եք լինելու գաղտնի գործել: Կկարողանաք լուծել պարտքերի հետ կապված հարցերը:

Երկվորյակ

Գործնական կլինեք, ամեն ինչում շահ կփնտրեք: Սեփական նյութական վիճակը բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 6-9-ին՝ դժվարություններ գործնական կապերում ու հարաբերություններում, տարաձայնություններ ֆինանսների պատճառով: Ֆինանսական գործերը սխալ կծրագրեք: Իմպուլսիվ ծախսեր:

10-12-ին կմեծանա անձնական շահի զգացումը: Ինքներդ ձեզ վրա ուշադրություն հրավիրելու և գործնական կապեր հաստատելու ունակություն կցուցաբերեք: Ակտիվություն՝ հասարակական գործերում: Կաջակցեն ընկերները:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 6-9-ին բարձր կոնֆլիկտայնությունը ու նյարդային լինելը կարող են խանգարել ծրագրերի իրագործմանը, կարևոր անձանց հետ բանակցություններին: Սխալ կպատկերացնեք փաստերը:

10-12-ին՝ օգտակար նախաձեռնություն կարևոր գործերում: Կարևոր անձանց ու ղեկավարության հետ փոխհասկացողություն ձեռք կբերեք: Համակրանք առաջացնելու ունակություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Առյուծ

Սպասվում է պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 6-9-ին՝ անիրատեսական մտածողություն, ոչ գործնական գաղափարներ: Սկզբունքներին համառորեն հետևելը, ցածր աշխատունակությունը կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ: Հոգսեր կարող են առաջ գալ, որոնք կշեղեն անձնական ծրագրերից:

10-12-ին՝ օգտակար նախաձեռնություններ: Հնարավոր են պիտանի ծանոթություններ ազդեցիկ անձանց հետ ու գործնական առաջարկներ:

Կույս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 6-9-ը լարված օրեր են: Նյարդայնություն, խառնաշփոթ մտքերում ու գործողություններում: Խնդիրներ կծագեն համատեղ գործերում: Գործիքների հետ աշխատելիս ու մեքենա վարելիս շատ զգույշ է պետք լինել:

10-12-ին կբարելավվեն ֆինանսների, բիզնեսի հետ կապված գործերը: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բարձր նպատակասլացություն:

Կշեռք

Կարևոր որոշումների շրջան է: Գործերն առաջ մղելու, դիրքերը բարելավելու ձգտում: 6-9-ը անհաջող օրեր են համագործակցության համար: Կոնֆլիկտներ կստեղծվեն ղեկավարության ու կարևոր անձանց հետ: Կուժեղանա մրցակցությունը: Հնարավոր են գործնական վեճեր:

10-12-ին ձեզ լավ ներկայացնելու, համակրանք առաջացնելու շնորհիվ բարեհաջող կընթանան համագործակցության հետ կապված գործերը: Նոր գործերի առնչությամբ լավ գաղափարներ կունենաք: Կարող են օգնել ազդեցիկ անձինք:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 6-9-ին խելամտության պակասը, իմպուլսիվությունը, չկատարված խոստումները կխանգարեն աշխատանքի մեջ ու գործերում: Սխալ կօգտագործեք փաստերը: Ավելորդ աշխատանք շատ կլինի, ինչն էլ կշեղի գործերից: Տանը շատ գործեր կլինեն, որոնց լուծումը ձեր ներկայությունը կպահանջի:

10-12-ին՝ արդյունավետ աշխատունակություն ու բարձր ճաշակ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Պիտանի բաներ ձեռք կբերեք:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պետք է բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 6-9-ին՝ անկանխատեսելի ծախսեր, դժվարություններ համատեղ բիզնեսում: Հնարավոր են խանդի պահեր, վեճեր: Կամքի ուժով հարցերը լուծելու փորձերը կոնֆլիկտներով կավարտվեն: Լավ կլինի ոչ ոքի չպարտադրեք ձեր գաղափարները:

10-12-ին անձնական ակտիվության ու նախաձեռնող լինելու շնորհիվ պիտանի գործընկերներ կգտնեք: Ձեր մասին լավ կարծիք ձևավորելու ունակություն: Ներդաշնակություն՝ սիրային հարաբերություններում: Բարյացակամ վերաբերմունք՝ շրջապատողների կողմից:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 6-9-ին՝ կլարվեն հարաբերությունները շրջապատողների հետ, խնդիրներ՝ համագործակցության մեջ, վեճեր ընտանիքում: Տանը տիրող թափթփվածությունը, անկարգապահությունը կնյարդայնացնի:

10-12-ին՝ ակտիվություն տնային գործերում: Տան համար իրեր կգնեք: Աշխատավայրում գործերը կբարելավվեն: Կամրապնդեք ձեր առողջությունը:

Ջրհոս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 6-9-ին՝ լարված, անարդյունավետ աշխատանք: Ինչ-որ բան անընդհատ կշեղի գործերից: Հնարավոր են աշխատանքի հետ կապված վեճեր: Ցրվածությունը կարող է վնասվածքների հանգեցնել: Ակտիվ աշխատանքը կարող է թուլացնել առողջությունը:

10-12-ին՝ տեղեկատվության հաջող փնտրտուք, նոր կապեր ու ծանոթություններ կհաստատեք: Կարճատև պիտանի ուղևորություններ: Համակրանք առաջացնելու, համոզելու ունակություն:  Սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 6-9-ին՝ անսպասելի իմպուլսիվ ծախսեր, ֆինանսական հարցերի հետ կապված կոնֆլիկտներ: Միջնորդելու անհաջող փորձեր: Ֆինանսական գործերի սխալ ծրագրեր կկազմեք:

10-12-ին՝ ֆինանսական գործերի ու բիզնեսի բարելավում, հատկապես եթե դրանք կապված են տան, ընտանիքի հետ: Ինքնավստահության, գործերի թեթև ընթացքի շրջան է: Աջակցություն հարազատներից ու մտերիմներից:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2069 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ