...

Հունիսի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը: Ավելի շատ կսկսեք հետաքրքրվել տան խնդիրներով: 15-17-ին՝ ներդաշնակ սիրային ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունը, հաճելի խոսքը կօգնեն օգտակար ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև ուղևորություններ:

18-21-ին հաջողակ կլինեք անձնական նախաձեռնություններում: Հավանության խոսքեր կլսեք, ձեզ կվստահեն: Կարող եք հեշտությամբ կարևոր փոփոխությունների հասնել: Անսպասելի աջակցություն, հաջող պատահականություն:

Ցուլ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 15-17-ին՝ որոշակի հաջողություններ ֆինանսական գործերում, առևտրի մեջ, գնումների ժամանակ: Հաջող հանդիպումներ և առաջարկներ: 

18-21-ին՝ լավ նորություններ: Առաջընթաց պրակտիկ գործերում ու բիզնեսում: Աջակցություն կազմակերպություններից կամ ընկերներից: Հաջող ժամանակ է նոր գործեր սկսելու, նախաձեռնող լինելու համար:

Երկվորյակ

Վերջանում է Երկվորյակի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի մտահոգվածությամբ: 15-17-ին կուժեղանան հմայքն ու գրավչությունը: Նախաձեռնող կլինեք սիրային ու հասարակական գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Կհասկանաք՝ ինչ է պետք անել ուրիշների վրա լավ տպավորություն թողնելու համար:

18-21-ին՝ լավ փոփոխությունների շնորհիվ առաջընթաց գործերում: Նոր նպատակներ կդնեք ու նոր ծրագրեր կմշակեք: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Հին խնդիրները լուծելու հնարավորություն:

Խեցգետին

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունիսի 21-ից սկսվում է Խեցգետնի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 15-17-ին՝ համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Մյուսներին լավ հասկանալու ունակություն: Երևակայությունը կուժեղանա: Հնարավոր են գաղտնի բանակցություններ ու հանդիպումներ:

18-21-ին՝ աջակցություն ու բարյացակամ վերաբերմունք շրջապատողներից: Գործընկերների կամ բարեհաջող պայմանների շնորհիվ ձեր զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Առաջարկներ կստանաք: Իրավաբանական գործերի հաջող ընթացք:

Առյուծ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության ու պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 15-17-ին՝ ուժեղ կանխազգացում: Գործնական ու սիրային հնարավորություններ կարող են ստեղծվել ընկերների միջոցով կամ կազմակերպությունների աշխատանքին մասնակցելիս: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ կլինեն:

18-21-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում, հաջողակ կլինեք գործերում, բարձր աշխատունակություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Համագործակցության լավ արդյունքներ:

Կույս

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 15-17-ին հարաբերությունները զուտ գործնական բնույթ կկրեն: Ֆինանսական կայունության, բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն: Ղեկավարության ու կարևոր անձանց հետ հարաբերությունների բարելավում:

18-21-ին անձնական ծրագրերն իրագործելու համար լավ հնարավորություններ կստեղծվեն: Ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու ձգտում: Հարաբերությունների բարելավում, անսպասելի իրադարձություններ:

Կշեռք

Որոշակի ծրագրերի իրագործման, հույսերի շրջան է: 15-17-ին կմեծանա գեղեցիկի, հոգևորի հանդեպ հետաքրքրությունը: Կընդլայնեք կապերը, ընդ որում՝ ազդեցիկ անձանց հետ: Կարևոր հանդիպումների ժամանակ սիրային հնարավորություններ կստեղծվեն: 

18-21-ին՝ հետաքրքիր փոփոխություններ աշխատավայրում: Ազնվության ու սկզբունքայնության շնորհիվ վստահություն ձեռք կբերեք: Բիզնեսի և աշխատանքի հետ կապված իրավաբանական գործերի հաջող ընթացք: Լավ հանդիպումներ տանը:

Կարիճ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 15-17-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ գումարը: Հարկերի հետ կապված հաջող գործեր: Գործնական առաջարկներ կստանաք:

18-21-ին՝ նոր հնարավորություններ անձնական նպատակները կյանքի կոչելու համար: Հավանության խոսքեր կլսեք: Հաջողություններ ուսման մեջ: Անհրաժեշտ գիտելիքներ ու հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:

Աղեղնավոր

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 15-17-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Հաղորդակցվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Գրավչության աճ:

18-21-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, հատկապես այն գործերի, որոնք ընտանիքին ու տանն են վերաբերում: Հարազատներից ու մտերիմներից ֆինանսական աջակցություն կստանաք: Հետաքրքիր իրադարձություններ տանը:

Այծեղջյուր

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 15-17-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Լավ տրամադրության շնորհիվ գրավչության աճ: Հաջող գնումներ:

18-21-ին՝ ակտիվություն շահավետ կապեր հաստատելիս: Հաջող կարճատև ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

Ջրհոս

Վերջանում է սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 15-17-ին՝ սիրային ու հասարակական ակտիվություն: Բարի կլինեք մյուսների հանդեպ: Հաճելի հանդիպումներ: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: 

18-21-ին՝ հաջողություններ ֆինանսական ու պրակտիկ գործերում: Կարևոր գնումներ: Ամեն ինչից անձնական օգուտ քաղելու կարողություն:

Ձկներ

Աստիճանաբար կնվազեն ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 15-17-ին՝ հաճելի հանդիպումներ տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար իրեր կգնեք:

18-21-ին՝ հետաքրքիր փոփոխություններ գործերում ու բիզնեսում: Դիրքերը բարելավելու, զարգանալու համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Հավանական են անսպասելի հանդիպումներ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2095 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ