...

Հունիսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Շփումների, հետաքրքրասիրության շրջան է: Սպասվում են ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր: Հունիսի 1-2-ին, նաև 6-7-ին՝ անօգուտ ակտիվություն ծանոթությունների ու հանդիպումների ժամանակ: Անպիտան վեճերն ու ուշադրության պակասը անձնական ծրագրերի իրագործման անհաջողությունների պատճառ կդառնան:

3-5-ին ֆինանսական գործերով ուղևորություններ են սպասվում: Ճանապարհին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Շահավետ կապեր կհաստատեք: Բայց միաժամանակ անուշադիր կլինեք ուրիշների զգացմունքներին ու տրամադրությանը, ձեր տարօրինակ վարքը դժվարություններ կստեղծի շփումների մեջ:

Ցուլ

Գումար աշխատելու հարցում ակտիվ կլինեք: Գործնական կլինեք, ամեն ինչի մեջ շահ կփնտրեք: 1-2-ին, նաև 6-7-ին՝ ֆինանսական խնդիրներ, անսպասելի ծախսեր: Բիզնեսում, գումարի հետ կապված գործերում իմպուլսիվությունը կորուստների կհանգեցնի: Հնարավոր է կազմակերպություններից ֆինանսական կախվածության մեջ հայտնվեք:

3-5-ին անձնական նախաձեռնության ու շրջապատողների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ ֆինանսական գործերը մի փոքր կբարելավվեն: Բայց միաժամանակ խնդիրներ կարող են ծագել, եթե գործերը կապված լինեն ընկերների կամ կազմակերպությունների հետ: Հնարավոր են վեճեր գումարի պատճառով:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Սպասվում է մասնակցություն կարևոր գործերի, անձնական ծրագրերի իրագործում: 1-2-ը, նաև 6-7-ը լարված օրեր են: Հնարավոր է խնդիրներ առաջանան սեփական նախաձեռնությունները կամ ցանկությունները առաջ տանելիս՝ իմպուլսիվ, անշրջահայաց, մրցակցային վարքի պատճառով: Վատ շրջան է ղեկավարության և ենթակաների հետ բանակցելու համար:

3-5-ին հարաբերություններում կպաշտպանեք ձեր տեսակետը, բայց ավելորդ ակտիվությունն ու ագրեսիվությունը կարող են խանգարել ֆինանսական գործերի հետ կապված ծրագրերին:

Խեցգետին

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն է սպասվում: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի բացատրել: Հունիսի 1-2-ին, նաև 6-7-ին գործերն անսպասելիորեն կձգձգվեն, աջակցության պակաս կլինի: Ցածր աշխատունակություն, չեք հավատա ձեր ուժերին: 

3-5-ին ուժեղ հոտառությունն ու շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը կբարձրացնեն տրամադրությունը, գործերի բարելավման հույս կտան: Բայց միաժամանակ տրամադրության կտրուկ տատանումները, կասկածամտությունն ու շտապողականությունը կարող են վնասել ազդեցիկ անձանց հետ հարաբերություններին:

Առյուծ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Սպասվում են սերտ կապեր ընկերների հետ: 1-2-ին, նաև 6-7-ին հնարավոր են խնդիրներ իմպուլսիվ, անշրջահայաց գործողությունների պատճառով, անկայունություն բիզնեսում: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Զգույշ եղեք գործիքների ու էլեկտրականության հետ աշխատելիս:

3-5-ին ուժերը ներդնելու համար նոր ուղղություն կփնտրեք: Նոր ծանոթություններ են սպասվում: Միաժամանակ հնարավոր են անկայունություն հարաբերություններում և խանդի պահեր: Շտապողականությունը կարող է խանգարել համատեղ ֆինանսական գործերում: Հարկերի հետ կապված խնդիրներ:

Կույս

Կարևոր որոշումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: Հունիսի 1-2-ին, նաև 6-7-ին՝ խնդիրներ մեծ ամբիցիաների, մրցակցային վարքի պատճառով: Ուրիշներին ձեր կամքը պարտադրելու ձգտումը կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Խնդիրներ համագործակցության մեջ:

3-5-ին մեծ փառասիրությունը, կարևոր մարդկանց ձեր կողմը գրավելու կարողությունը կօգնեն մի փոքր բարելավել գործերի վիճակը: Բայց ուզածին հասնելու հարցում ավելորդ ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել:

Կշեռք

Այս շրջանում կկամենաք ցուցադրել ձեր կարողությունները, հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել: 1-2-ին, նաև 6-7-ին համբերատարության պակասը, ավելորդ ինքնավստահությունը խնդիրներ կստեղծեն աշխատանքի մեջ: Անուշադրությունը կարող է խանգարել պրակտիկ գործերին: Ծանրաբեռնվածությունը կարող է վնասել առողջությանը:

3-5-ին՝ նոր գաղափարների ու ազդեցիկ աջակիցների ակտիվ փնտրտուք: Միաժամանակ հնարավոր են վեճեր ու կոնֆլիկտներ աշխատավայրում, գործնական հարաբերություններում սկզբունքները պաշտպանելիս: Տարաբնույթ շփումները կարող են վնասել առողջությանը:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: Հունիսի 1-2-ին, նաև 6-7-ին իմպուլսիվությունը, սեփական կամքն ուրիշներին պարտադրելը դժգոհությունների, կոնֆլիկտների պատճառ կդառնան: Հնարավոր են խանդի պահեր: Ֆինանսական սպեկուլյացիաները կորուստների կհանգեցնեն:

3-5-ին՝ խնդիրներ համատեղ ֆինանսական գործերում և բիզնեսում: Ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ ուշադրության պակասը կհանգեցնի հարաբերություններ պարզելուն:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 1-2-ին, նաև 6-7-ին հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում. կուզենաք ինքնահաստատվել, առաջ տանել ձեր ծրագրերը: Բարձր կոնֆլիկտայնություն՝ համագործակցության մեջ:

3-5-ին հարաբերությունները կարգավորելու ձգտում, բայց ընտանիքում, տանը գործերի հանդեպ չափազանց հուզական ու կտրուկ ուշադրությունը կարող է խանգարել դրան:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 1-2-ին, նաև 6-7-ին՝ անկայունության և անզսպության պատճառով խնդիրներ աշխատանքի մեջ: Խառնաշփոթ գործերում: Ոչ կառուցողական հանդիպումներ: 

3-5-ին՝ խնդիրներ գործնական հանդիպումների ժամանակ կամ կոլեգաների հետ: Ծանրաբեռնված կլինեք գործերով ու հոգսերով, աջակցության բացակայություն մտերիմների կողմից: Անհաջող օրեր են ղեկավարության հետ բանակցելու համար:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Հունիսի 1-2-ին, նաև 6-7-ին մեծ ինքնավստահությունը, չարդարացված ծախսերին հակվածությունը վատ կանդրադառնան ձեր հեղինակության վրա: 

3-5-ին երեխաների, սիրելիների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կընձեռվի: Ֆինանսական գործերը նույնքան լավ չեն ընթանա: Բիզնեսում կարող են անհանգստություն պատճառել մրցակիցները:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 1-2-ին, նաև 6-7-ին՝ խնդիրներ ագրեսիվ, իմպուլսիվ, անշրջահայաց վարքի պատճառով: Դժվարություններ ընտանիքի հետ փոխհասկացողության մեջ: Բարձր հուզականություն: 

3-5-ին՝ ակտիվ աշխատանք տանը: Վեճեր ընտանիքում: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին: Տնային գործերը կարող են շեղել անձնական հետաքրքրություններից:

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2145 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ