...

Հունիսի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 22-25-ին՝ բիզնեսում անձնական շահի համար գաղտնի գործողությունների ձգտում: Հուզական ու կասկածամիտ կլինեք: Ուշադրության կարիք կզգաք, ձեր հանդեպ լավ վերաբերմունք կփնտրեք: Շատ ժամանակ պետք է ծախսեք ուրիշների մասին հոգ տանելու համար:

26-27-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր եղեք սեփական առողջության հանդեպ:

Ցուլ

Շփվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ կաշխատեք դրա հետ: Մտավոր աշխատանք, ուշադրություն հարազատների գործերին: 22-25-ին՝ ակտիվ գործողություններ՝ կապված ընկերների ու կազմակերպությունների հետ: Նորություններ, զարգացման նոր ուղիներ կփնտրեք: Գործողություններում ազատության կձգտեք:

26-27-ին՝ լավ լուրեր երեխաներից ու սիրելիներից: Նրանց մասին հոգ տանելու անհրաժեշտություն կլինի: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծվի:

Երկվորյակ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով, այն բարելավելու համար ուժեր կգործադրեք: Ակտիվություն բիզնեսի և առևտրի մեջ: 22-25-ին շատ գործնական կլինեք: Անձնական հեղինակության աճ ու կամային գործողություններ: Առաջատարի դերը վերցնելու հակվածություն: Ակտիվության շնորհիվ առաջ կմղեք գործերը կամ նոր գործեր կսկսեք:

26-27-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 22-25-ին լավ հնարավորություններ գործերը բարելավելու համար: Աջակցություն կարևոր անձանցից: Լավ գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Ուրիշներին օգնելու հնարավորություն կունենաք:

26-27-ին հարազատների հետ հանդիպելու անհրաժեշտություն կլինի: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերը լուծելու նպատակով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Առյուծ

Գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս դժվարություններ են սպասվում: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կծագեն, որոնք կարող են շեղել գործերից: 22-25-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը կործանելու ու նորը սկսելու միտում: Ակտիվություն համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Խուսափեք ռիսկային գործողություններից:

26-27-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելու ժամանակ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կույս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրություն: Սերտ կապեր ընկերների հետ: 22-25-ին՝ համագործակցության սուր պահանջ, շահավետ հարաբերություններ կփնտրեք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Ամուսնական ու գործնական հարաբերություններում վեճեր կլինեն, կուզենաք պաշտպանել ձեր դիրքերը: Լավագույն դեպքում սպասվում է ակտիվ համագործակցություն՝ ձեռնտու արդյունքներով:

26-27-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կշեռք

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 22-25-ին ծանր աշխատանքը շատ կլինի: Վնասվածքներից խուսափելու նպատակով զգույշ եղեք գործիքների հետ աշխատելիս: Խնդիրներ աշխատանքի մեջ: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ:

26-27-ին տանը ծագած անսպասելի հոգսերն ու գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն ու հուզական կլինեք:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք դրսևորել ձեր ունակությունները հայտնի դառնալու համար, իսկ հնարավորության դեպքում կփորձեք նաև ընդլայնել ձեր կարողությունները: 22-25-ին՝ նոր ու հետաքրքիր գործերի ակտիվ փնտրտուք: Ուժի դիրքերից հանդես գալու կամ սեփական կարծիքը ուրիշներին պարտադրելու ձգտում: 

26-27-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Ձգտում դեպի ընկերները, հետաքրքրություն նորությունների հանդեպ: Կհեռանաք տնային գործերից:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պետք է հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 22-25-ին՝ գործնական ակտիվություն տանը, հարազատների հետ հարաբերությունները կարգավորելիս: Տանը փոքրիկ վերանորոգում կանեք: Հին հիշողությունները կամ գործերը հարազատների հետ հարաբերություններ պարզելու պատճառ կդառնան: Կոնֆլիկտներից խուսափելու համար ուշադիր պետք է լինեք ուրիշների զգացմունքներին:

26-27-ին՝ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատող մարդկանց վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 22-25-ին՝ գիտելիքների և տեղեկատվության ակտիվ փնտրտուք, վեճեր: Գաղափարները գործնականում կիրառելու ձգտում: Կարևոր գործնական հանդիպումներ: Բիզնեսի գործերով կարճատև ուղևորություններ: Հարազատների հետ կապված խնդիրներ:

26-27-ին՝ մեծ սկզբունքայնություն: Կարևոր անձանց աջակցությունը ստանալու հնարավորություն: Հեռվից լուրեր կստանաք:

Ջրհոս

Ֆիզիկական ու մտավոր համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 22-25-ին՝ ակտիվ գործողություններ՝ ուղղված գումար աշխատելուն ու նյութական բարեկեցությանը: Բիզնեսում նախաձեռնող կլինեք: Հնարավոր են անսպասելի ծախսեր: 

26-27-ին՝ որոշակի անհանգստություն, որը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանեկան բյուջեին:

Ձկներ

Մեծ ուշադրություն կցուցաբերեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 22-25-ին՝ էներգիան կմեծանա, կձգտեք մրցակցության: Նախաձեռնող ու ինքնավստահ կլինեք անձնական գործերում: Իմպուլսիվություն: Հաջողությունների հասնելու համար պետք է խուսափեք ագրեսիվությունից:

26-27-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2167 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ