...

Հունիսի 29-ից հուլիսի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 29-ից հուլիսի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Շատ ժամանակ կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Հետաքրքրություն կառաջանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 29-3-ին՝ տնային գործերի բարելավում, կարևոր հանդիպումներ ու զրույցներ տանը: Ընտանեկան խնդիրների լուծման նոր ծրագրեր կլինեն: Անսպասելի գումար կստանաք կամ այն աշխատելու հնարավորություն կընձեռվի:

4-5-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական գործերով:

Ցուլ

Շփվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 29-3-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն սեփական գաղափարներն առաջ տանելիս: Նոր կապեր ու ծանոթություններ կհաստատեք: Հաջող հանդիպումներ իշխանություն ունեցող մարդկանց հետ: Ինքնատիպ գաղափարների ու մտքերի շնորհիվ կկարողանաք հասնել ուզածին:

4-5-ին հարազատների օգնությամբ կենցաղային խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Տան հետ կապված գործերում հաջողակ կլինեք:

Երկվորյակ

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր վիճակը: 29-3-ին՝ շահավետ բանակցություններ և ֆինանսական գործերի հետ կապված ծրագրեր: Կարճատև ուղևորություններ են սպասվում: Օգնություն հարազատներից: Անսպասելիորեն հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Կարող են լուծվել հին խնդիրները:

4-5-ին անձնական արժանապատվության չափից դուրս սուր զգացումը կարող է խնդիրներ ստեղծել ընտանեկան հարաբերություններում: Հետաքրքրվածություն ընտանիքի բյուջեով:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 29-3-ին շահավետ կապեր կհաստատեք, շահավետ բանակցություններ են սպասվում, կկարողանաք առաջ տանել ձեր գաղափարները: Պիտանի տեղեկատվության ստացում, սերտ համագործակցություն հարազատների հետ:

4-5-ին՝ մեծ ուշադրություն շրջապատողների, հարազատների հանդեպ: Հեշտությամբ կհասկանաք ուրիշների զգացմունքներն ու զգայուն կլինեք նրանց տրամադրության հանդեպ:

Առյուծ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 29-3-ին՝ անսպասելի կարևոր տեղեկություն կստանաք: Պիտանի ծանոթություններ կհաստատեք կամ հեշտությամբ կազատվեք ոչ պիտանի կապերից: Բարդ իրավիճակներից գլուխ հանելու, ձեզ համար ինչ-որ բան պարզելու հնարավորություն կլինի:

4-5-ին՝ զբաղվածություն տնային հոգսերով, կարգուկանոն կհաստատեք գործերում ու տանը: Կհետաքրքրվեք սեփական առողջությամբ:

Կույս

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, ընկերների հետ հաճախակի շփումների անհրաժեշտություն կլինի: 29-3-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն անձնական գաղափարներն առաջ տանելիս: Օգտակար առաջարկներ կստանաք: Լավ նորությունների, հաջողակ լինելու և աջակցության շնորհիվ կկարողանաք իրագործել ձեր ծրագրերը:

4-5-ին ստիպված եք լինելու հոգ տանել երեխաների ու սիրելիների մասին: Միասին հանգստանալու հնարավորություն կընձեռվի:

Կշեռք

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կլինի: 29-3-ին գործերից կոնկրետ արդյունքներ կստանաք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր անձանց հետ: Գործնական ու նախաձեռնող կլինեք: Անսպասելի իրադարձությունը իրավիճակը դեպի լավը կփոխի:

4-5-ին՝ մեծ հետաքրքրություն ընտանիքի գործերին, ակտիվ մասնակցություն դրանցում: Տանը հետաքրքիր նորություններ են սպասվում:

Կարիճ

Մեծ ինքնավստահություն, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 29-3-ին բանակցությունների, քննարկումների հետ կապված գործերի հաջող ընթացք: Հանդիպումներ հեղինակավոր անձանց հետ, խոստումներ ու աջակցություն կստանաք: Անսպասելի օգնություն գործընկերներից կամ ամուսիններից, որն էլ կօգնի որոշ խնդիրներ լուծել:

4-5-ին՝ մտավոր գործունեության, տեղեկատվական աշխատանքի ձգտում: Հարազատների հետ հանդիպելու անհրաժեշտություն կլինի: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ:

Աղեղնավոր

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության սպասումներով և ընտրության պահերով: 29-3-ին՝ գործողություններում մեծ վստահություն, հնարամտություն հատկապես բարդ իրավիճակներում: Կարևոր փոփոխություններ կնախապատրաստեք: Հաջողություններ համատեղ գործերում: Ինքնազգացողությունը կփոխվի դեպի լավը:

4-5-ին՝ զբաղվածություն տնային գործերով, հաջող գնումներ տան համար: Հետաքրքրություն առևտրի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն շուրջը տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: Մեծ կախվածություն ուրիշներից: 29-3-ին՝ հաջող բանակցություններ, գործընկերներից լավ առաջարկներ կստանաք: Օգտակար վեճեր: Անսպասելի հանդիպումները կամ ընկերների օգնությունը թույլ կտան իրագործել ծրագրերը:

4-5-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին և դժվարությամբ կհասկանաք շրջապատողներին:

Ջրհոս

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի աշխատեք: 29-3-ին՝ գործերում հաջողություններ՝ ճիշտ ծրագրավորման, ինքնավստահության, գաղափարները կյանքի կոչելու շնորհիվ: Ընտանեկան գործերում անսպասելի հաջողություն: Ինքնազգացողության, առողջության բարելավում:

4-5-ին՝ բարձր զգայունակություն, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու կարողություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել ուրիշների մասին:

Ձկներ

Ուժերի վերելքի, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 29-3-ին՝ համառություն սեփական գաղափարներն առաջ տանելիս: Շատ խոստումներ: Նոր ու պիտանի ծանոթություններ կհաստատեք: Անսպասելի հանդիպումները գործերը դեպի լավը կփոխեն: Հաջող կարճատև ուղևորություններ:

4-5-ին՝ ազատության մեծ պահանջ, չեք հանդուրժի ճնշումները: Կուզենաք հեռանալ տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ