...

Հունվարի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 11-15-ին հին պարտքերը, ընկերները, հին հասարակական գործերը կարող են վատ անդրադառնալ ֆինանսական գործերի վրա: Բիզնեսում սահմանափակումների ժամանակ է: Դաժան մրցակցություն: Հնարավոր են կոնֆլիկտներ գումարի ու ծախսերի պատճառով: Բայց 13-14-ին հաջողակ կլինեք, և որոշ ֆինանսական հարցեր կլուծվեն: 

16-17-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Զգայուն և հուզական կլինեք:

Ցուլ

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում կցուցաբերեք: 11-15-ին ծանր պարտականությունները կարող են խանգարել անձնական ծրագրերին կամ մեծ ուժեր կխլեն: Դժգոհ կլինեք ձեր զբաղեցրած դիրքից: Խնդիրներ՝ ղեկավարության հետ հարաբերություններում: Բայց 13-14-ին անսպասելի պատահարը կամ լավ մտահղացումը կօգնի որոշ խնդիրներ լուծել: Հնարավոր է աջակցություն հեղինակավոր մարդուց:

16-17-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Երկվորյակ

Փոփոխության ակնկալիքներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 11-15-ին՝ ուժերի, ինքնավստահության, լավատեսության պակաս: Արտերկրի հետ կապված բարդ գործեր: Ղեկավարությունը սահմանափակումներ կպարտադրի: Հստակ ծրագրերի բացակայություն: Բայց 13-14-ին բարձր զգայունակության շնորհիվ լավ փոփոխություններ կարող են տեղի ունենալ անձնական հարաբերություններում:

16-17-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Խեցգետին

Ուշադիր կլինեք տեղի ունեցողի հանդեպ, մեծ կախվածության մեջ կհայտնվեք ուրիշներից: 11-15-ին կարող են արգելակվել նոր նախաձեռնություններն ու գործերը: Ընկերներին օգնելու համար հարկ կլինի շեղվել անձնական ծրագրերից: Հասարակական գործերը ևս ուժեր ու ժամանակ կխլեն: Խնդիրներ կծագեն համատեղ գործերում, համատեղ գումարն օգտագործելիս: Բայց 13-14-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները կարող են բարելավել գործերը:

16-17-ին՝ բարձր սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն կդրսևորեք: Լուրեր հեռվից:

Առյուծ

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի աշխատեք: 11-15-ին իրադարձությունների անհաջող ընթացքը, մրցակիցները կարող են խանգարել գործերին, կարևոր անձնական ծրագրերի իրագործմանը: Դժվարություններ՝ ղեկավարության և ենթակաների հետ շփվելիս: Բայց 13-14-ին շահի հանդեպ լավ հոտառության շնորհիվ անսպասելի լավ փոփոխություններ կլինեն գործերում:

16-17-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում,  խառնվել ընտանիքի բյուջեին:

Կույս

Ուժերի վերելքի, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 11-15-ին ծանր աշխատանք ու պարտականություններ շատ կլինեն: Դժվարություններ կծագեն գործատուների, ղեկավարության և ազդեցիկ անձանց հետ: Գործերով ծանրաբեռնվելը կարող է թուլացնել առողջությունը: Խնդիրներ կծագեն արտերկրի հետ կապված գործերում: Բայց 13-14-ին հնարավոր են անսպասելի հաջողություններ գործերում ու հարաբերություններում: Կմասնակցեք միջոցառումների:

16-17-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կշեռք

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ առնչվող գործերը: 11-15-ին մեծ ամբիցիաները, վատատեսական տրամադրվածությունը թույլ չեն տա ցանկալի արդյունքների հասնել: Կամային գործողությունները միայն ավելի կվատացնեն վիճակը: Իրավիճակներից կամ կոլեկտիվ հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Բայց 13-14-ին անսպասելի լավ փոփոխություններ են սպասվում տանը, ընտանեկան հարաբերություններում:

16-17-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք առողջության հանդեպ:

Կարիճ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 11-15-ին ընտանիքում ծանր պարտականությունները, հարազատների հետ շփումներում ջերմության պակասը տանը վեճերի ու դժգոհությունների առիթ կդառնան: Կխուսափեք համագործակցությունից: Ինքնավստահ չեք լինի: Բայց 13-14-ին հնարավոր են անսպասելի ծանոթություններ ու հանդիպումներ: Լավ գործընկերներ կգտնեք:

16-17-ին՝ ուրախություն երեխաներից ու սիրելիից: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Աղեղնավոր

Նյութական շահի, ֆինանսական վիճակը բարելավելու ձգտում կունենաք: 11-15-ին՝ ծանր աշխատանքի բեռ ու պարտականություններ կամ խնդիրներ աշխատավայրում: Նույնիսկ հասարակ գործերն ավարտելու համար մեծ ուժեր պիտի գործադրեք: Սահմանափակումներ հանդիպումների, ուղևորությունների ժամանակ: Բայց 13-14-ին հնարավոր է անսպասելի գումար ստանաք կամ գնումներ անեք:

16-17-ին՝ մեծ ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը սպասվում են հետաքրքիր հանդիպումներ:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում դիրքերի ամրապնդում: 11-15-ին՝ անօգուտ ակտիվություն ֆինանսական գործերում, խնդիրներ բիզնեսում: Անձնական ծրագրերն իրագործելու համար գումարի պակաս կլինի, դրանից կտուժի ինքնավստահությունը: Բայց 13-14-ին ծրագրերն իրագործելու համար նոր գաղափարներ կհայտնվեն:

16-17-ին շատ կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Ջրհոս

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 11-15-ը սահմանափակումների, ինքնարտահայտման մեջ դժվարությունների ժամանակ է: Տնային խնդիրներն ուժեր ու ժամանակ կխլեն: Ինքնավստահ չեք լինի: Սառը հարաբերություններ հարազատների հետ: Բայց 13-14-ին՝ անսպասելի հաճելի հանդիպումներ: Հետաքրքիր իրադարձություններ ընտանիքում:

16-17-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ձկներ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, հասարակական գործերին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 11-15-ին՝ զուր ակտիվություն, անհիմն գործողություններ, չկայացած հանդիպումներ: Դժվարություններ կապեր հաստատելիս և ուղևորությունների ժամանակ: Անսպասելի պարտականությունները կնյարդայնացնեն, վեճերի պատճառ կդառնան: Բայց 13-14-ին՝ ընկերների հետ կապված հաջող գործունեություն, անսովոր հանդիպումներ և առաջարկներ:

16-17-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   752 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ