...

Հունվարի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղղությունների փնտրտուքի շրջանը: 18-21-ին շտապողական որոշումների հակվածությունը, արագ շահույթ ստանալու ձգտումը կարող են ֆինանսական դժվարությունների կամ համատեղ բիզնեսում խնդիրների հանգեցնել: Անկայունություն և տարօրինակ իրադարձություններ բիզնեսում: Անսպասելի ծախսեր:

22-24-ին գործերին լուրջ վերաբերմունքը, ընկերների հետ համատեղ գործերը կօգնեն նոր երկարաժամկետ ծրագրեր նախանշել:

Ցուլ

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 18-21-ին՝ անկախության ցանկություն և իմպուլսիվություն գործողություններում:  Տարօրինակ վարք կդրսևորեք, տրամադրությունը կտրուկ կտատանվի, ուժերը սխալ ուղղությամբ կկիրառեք: Ինքնատիպությունն ու անկարգապահ լինելը կարող են մասնագիտական գործերում, կարևոր անձանց աջակցության փնտրտուքի ժամանակ խնդիրների հանգեցնել:

22-24-ին անձնական մեծ պատասխանատվությունը, աշխատասիրությունը կօգնեն բարելավել գործերի վիճակը: Կկարողանաք դեպի նպատակը կարևոր քայլեր անել:

Երկվորյակ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-21-ին՝ անսպասելի իրադարձություններ, որոնք կփոխեն անձնական ծրագրերը: Չարդարացված լավատեսությունը, խելամտության պակասը և գործերը հաջող կազմակերպել չկարողանալը գործերում խնդիրների կհանգեցնեն կամ դրանց արգելակման պատճառ կդառնան:

22-24-ին կաճի անձնական պատասխանատվությունն ու սկզբունքայնությունը: Կարող են իրագործվել արտերկրի հետ կապված հին ծրագրերը: 

Խեցգետին

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-21-ին՝ գործողություններում անկախության ցանկություն: Ընկերների, կազմակերպությունների հետ շփումներում մեծ ակտիվություն: Գործերի սովորական ընթացքը փոխելու ցանկություն: Շտապողական որոշումներ ընդունելու միտումը, անհաջող ֆինանսական գործընկերությունը համատեղ գործերում կորուստների պատճառ կդառնան:

22-24-ին գործերին լուրջ ու պատասխանատու վերաբերմունքը կօգնի ճիշտ ընտրություն կատարել:

Առյուծ

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 18-21-ին հնարավոր է ծրագրերի, գործողության ուղղության կտրուկ փոփոխություն: Աշխատանքի մեջ ու գործերում փոփոխությունների կձգտեք: Անսպասելի գործողություններ ղեկավարության կողմից: Էքսցենտրիկ մարդկանց հետ գործերը, ոչ հուսալի գործընկերությունը կխանգարեն հասնել ուզած արդյունքներին:

22-24-ին՝ գործերի ու գործնական հարաբերությունների բարելավում: Խնդիրների լուծման ուղիներ կգտնեք: Փորձառու խորհրդատու կամ գործընկեր կգտնեք:

Կույս

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-21-ին անհանդուրժող կլինեք ուրիշների գաղափարների հանդեպ: Կպաշտպանեք ձեր սկզբունքները: Աշխատանքի հետ կապված մեծ հույսերն ու ակնկալիքները կարող են անսպասելիորեն չիրականանալ կարևոր անձանց տարօրինակ վարքի պատճառով: Խնդիրներ կծագեն արտասահմանցիների հետ գործերում:

22-24-ին անձնական մեծ պատասխանատվությունն ու կազմակերպվածությունը կօգնեն առաջ մղել գործերը: Սակայն օրգանիզմը չթուլացնելու համար չարժե ծանրաբեռնվել:

Կշեռք

Աստիճանաբար կնվազեն ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 18-21-ին գործերի սովորական ընթացքի մեջ ինչ-որ կտրուկ փոփոխություն կատարելու ցանկություն կառաջանա: Բայց իրավիճակը չբարդացնելու համար պետք է առավելագույնս ուշադիր ու զգույշ լինել: Ճանապարհին զգույշ եղեք, բիզնեսում ռիսկի մի դիմեք: Ավելորդ լավատեսությունը, ոչ պրակտիկ լինելը, երջանիկ պատահականության վրա հույս դնելը կարող են զուր լինել և հնարավոր են լրիվ անսպասելի և ոչ հաճելի փոփոխություններ:

22-24-ին՝ լուրջ վերաբերմունք գործերին: Պարտականություններն ու հոգսերը կարող են խանգարել անձնական գործերին:

Կարիճ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ավելի շատ ուշադրություն կդարձնեք ընտանեկան խնդիրներին: 18-21-ին՝ իմպուլսիվություն գործընկերների հետ հարաբերություններում, որը կարող է վեճերի ու բաժանումների պատճառ դառնալ: Անակնկալներ գործնական համագործակցության մեջ: Անկանխատեսելի վարք հարազատների կողմից:

22-24-ին աշխատունակ չեք լինի, իսկ տանը ձեզ շատ գործեր ու հոգսեր կսպասեն: Գործերը հաջողությամբ ավարտելու համար դիմացկունություն ու համբերատարություն է պետք:

Աղեղնավոր

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կսկսի փոխվել տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-21-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատանքի մեջ: Ընկերները կամ կազմակերպությունները կխառնվեն աշխատավայրում ձեր գործերին: Շտապողականությունը, անզսպությունը կարող են վնասել գործերին կամ առողջությանը: Փաստերի սխալ մեկնաբանում: Անսպասելի ու անհասկանալի նորություններ: Հնարավոր է աշխատանքը փոխելու անհրաժեշտություն առաջանա:

22-24-ին՝ հաջող գործնական հանդիպումներ և ուղևորություններ, ծանոթություն փորձառու մարդկանց կամ պաշտոնյաների հետ: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

Այծեղջյուր

Վերջանում է Այծեղջյուրի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրվածությունը կփոխարինվի սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 18-21-ին՝ ազատության և գործողություններում անկախության ձգտում: Անսպասելի իրադարձություններ սիրելիի հետ հարաբերություններում: Արագ շահույթ ստանալու ձգտման մեջ շտապողականությունը կարող է ֆինանսական խնդիրների հանգեցնել: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

22-24-ին ուժերն ու գումարը խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Բանակցություններ ղեկավարության ու պաշտոնատար անձանց հետ: Գումարը կներդնեք նոր գործերում:

Ջրհոս

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունվարի 20-ից սկսվում է Ջրհոսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 18-21-ին՝ անսպասելի իրադարձություններ տանը, տանը ինչ-որ բան փոխելու, ավանդույթներից հեռանալու ձգտում: Ընտանեկան խնդիրները լուծելիս ձեզ վրա շատ բան վերցնելու չարդարացված ձգտումը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակն ընտանիքում:

22-24-ին՝ անձնական պատասխանատվության ու կարգապահության աճ, ինչն էլ աշխատանքի մեջ առաջխաղացման կհանգեցնի: Կարևոր խնդիրներն ու բարդ հարցերը լուծելու ժամանակն է:

Ձկներ

Վերջանում է նորությունների ու փոփոխությունների շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-21-ին՝ տարօրինակ հանդիպումներ, հարազատների տարօրինակ վարք: Պրակտիկ չլինելը, իրավիճակը ճիշտ հասկանալու հարցում դժվարությունները կարող են խնդիրներ ստեղծել հանդիպումների, ուղևորությունների ժամանակ և անհրաժեշտ ինֆորմացիա ստանալիս:

22-24-ին ուրիշների մասին հոգ տանելը, անսպասելի գործերը կարող են շեղել անձնական հետաքրքրություններից ու գործերից: Գործերից հեռանալու, առանձնանալու ցանկություն կունենաք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ