...

Հունվարի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր կստեղծվեն ընկերների հետ: 25-27-ին անսպասելի դժվարություններ կծագեն ֆինանսական գործերում, համատեղ գումարն օգտագործելիս: Կախվածության մեջ կընկնեք ընկերներից: Ընկերների վրա ծախսեր կանեք:

28-31-ին՝ անսպասելի ծախսեր: Բիզնեսում իմպուլսիվությունը, ոչ այնքան խելամիտ սպեկուլյացիաները կարող են կորուստների հանգեցնել: Խնդիրներ կծագեն կազմակերպությունների հետ տարվող ֆինանսական օպերացիաներում:

Ցուլ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կցուցաբերեք: 25-27-ին հնարավոր է բարդ, անսպասելի իրավիճակներում հայտնվեք: Ձեր սեփական հակասական ու տարօրինակ վարքը, նպատակների ու ծրագրերի կտրուկ փոփոխությունը կխանգարեն գործերում հաջողությունների հասնելուն:

28-31-ը լարված օրեր են: Ձեր ոչ կառուցողական, իմպուլսիվ և անշրջահայաց վարքի պատճառով հնարավոր է խնդիրներ առաջանան սեփական նախաձեռնությունները կամ ցանկություններն առաջ տանելիս: Վատ օրեր են ղեկավարության հետ բանակցելու համար:

Երկվորյակ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 25-27-ին՝ անկատար խոստումներ ազդեցիկ անձանցից: Տարօրինակ նորություններ ու առաջարկներ կստանաք արտերկրից: Արտաքին ուժերն ու իրադարձությունները կարող են փոխել գործերի սովորական ընթացքը:

28-31-ին՝ ցածր աշխատունակություն, չեք հավատա ձեր ուժերին: Չափից դուրս սկզբունքային կլինեք, ինչի պատճառով հարաբերություններում դժվարություններ կստեղծվեն:

Խեցգետին

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պետք է հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-27-ին ամեն գնով ազատության ձգտումը կարող է դժվարությունների հանգեցնել: Անսպասելի փոփոխություններ գործերում, որոնք կստիպեն խնդիրների լուծման այլ ուղիներ փնտրել: Զգույշ եղեք տարօրինակ լուրերի ու էքսցենտրիկ մարդկանց հետ:

28-31-ին խնդիրներ կծագեն իմպուլսիվ, անշրջահայաց վարքի պատճառով: Հնարավոր է դժվարություններ առաջանան համատեղ ֆինանսական գործերում: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք:

Առյուծ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն գործընկերներից ու ամուսիններից: 25-27-ին հակասություններն ու գործընկերների անհուսալի վարքը գործերում, նպատակին հասնելու հարցում դժվարություններ կառաջացնեն: Էքստրավագանտ ու տարօրինակ մարդկանց հետ ընկերություն հաստատելը շահեկան չի լինի: Մեծ կախվածություն կունենաք արտաքին ուժերից ու պայմաններից:

28-31-ին խնդիրներ կունենաք մեծ ամբիցիաների և մրցակցային վարքի պատճառով: Ձեր կամքն ուրիշներին պարտադրելու փորձերը կարող են կոնֆլիկտների հանգեցնել:

Կույս

Համառ աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-27-ին հնարավոր է ծագեն աշխատանքին, պրակտիկ գործերին առնչվող անսպասելի խնդիրներ: Փոփոխություններ կլինեն արտերկրի, արտասահմանցիների հետ կապված գործերում: Անկատար խոստումներ կարևոր անձանց կողմից:

28-31-ին համբերատարության պակասը, ավելորդ ինքնավստահությունը խնդիրներ կստեղծեն աշխատավայրում: Անուշադրությունն ու ծանրաբեռնվածությունը վնասվածքների պատճառ կարող են դառնալ:

Կշեռք

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 25-27-ին ամեն գնով ազատության ձգտումը կարող է խանգարել սիրելի ու թանկ մարդկանց հետ հարաբերություններին: Համառությունը թույլ չի տա լսել խորհուրդները: Համատեղ ֆինանսների հետ կապված խնդիրներ կծագեն:

28-31-ին իմպուլսիվությունը, ուրիշներին ձեր կամքը պարտադրելու փորձերը դժգոհություններ ու կոնֆլիկտներ կառաջացնեն: Իմպուլսիվ ֆինանսական օպերացիաները կորուստների կհանգեցնեն:

Կարիճ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 25-27-ին կբարդանան ամուսինների, գործընկերների հետ հարաբերությունները: Անսպասելի փոփոխություններ տանը: Անկայուն և ոչ հուսալի վարք: 

28-31-ին հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում, ինչը կապված կլինի ինքնահաստատվելու, անձնական ծրագրերն առաջ մղելու ձեր ցանկության հետ: Ընտանեկան տհաճությունները վատ կանդրադառնան գործնական հարաբերությունների և աշխատանքի վրա:

Աղեղնավոր

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ կաշխատեք նրա հետ: 25-27-ին հանդիպումների և ծանոթությունների ժամանակ անսպասելի պահերը կազդեն գործերի վրա: Տարօրինակ գաղափարներ կծագեն, որոնք անիրագործելի կլինեն: Հնարավոր են տրամադրության և առողջական անսպասելի փոփոխություններ:

28-31-ին՝ անուշադրության կամ փորձի, գիտելիքների պակասի պատճառով խնդիրներ աշխատանքի մեջ: Խճճվածություն գործերում: Ոչ կառուցողական հանդիպումներ:

Այծեղջյուր

Պրակտիկ կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ուժեր կներդնեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 25-27-ին՝ անկայունություն ֆինանսական գործերում ու բիզնեսում: Ոչ խելամիտ սպեկուլյացիաները վտանգավոր կլինեն: Ծախսեր՝ նորաձև իրեր ձեռք բերելու վրա: Բիզնեսում միայն սեփական շահին ձգտելը կարող է կոնֆլիկտների հանգեցնել:

28-31-ին ֆինանսական գործերում մեծ ինքնավստահությունն ու սեփական կամքն ուրիշներին պարտադրելու փորձերը նոր խնդիրներ կառաջացնեն: Ծախսեր միջոցառումների վրա:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ինքնահաստատվելիս: 25-27-ին անձնական ազատության ծարավը կարող է ազդել ընտանեկան հարաբերությունների վրա: Տանը ինչ-որ բան արմատապես փոխելու ցանկություն կառաջանա: Հակասական վարք:

28-31-ին՝ խնդիրներ ագրեսիվ, իմպուլսիվ վարքի պատճառով: Բարձր հուզականություն: Ընտանեկան հոգսերը կարող են խանգարել անձնական ծրագրերին:

Ձկներ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 25-27-ին խնդիրներ կառաջանան հանդիպումների, ուղևորությունների ժամանակ: Եսասիրությունն ու համառությունը թույլ չեն տա լսել լավ խորհուրդները: Տրամադրության ու ծրագրերի անսպասելի փոփոխություն: Կարևոր հանդիպումները կարող են չկայանալ:

28-31-ին ծանոթությունների ու հանդիպումների ժամանակ անօգուտ ակտիվությունը, անիմաստ վեճերը, անուշադրությունը անձնական ծրագրերն իրագործելիս անհաջողությունների պատճառ կդառնան: Հնարավոր է բախվեք ստի, անհրաժեշտ տեղեկատվության բացակայության հետ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   736 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ