...

Հրաժարվել է հայերի դեմ խաղալուց

Հրաժարվել է հայերի դեմ խաղալուց

Հնդկաստանում ընթացող շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրում միանձնյա առաջատար Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր ուժերը չափում է ԱՄՆ-ի շատ ուժեղ թիմի հետ, որի կազմում է նաև ոչ հեռու անցյալում մեր ընտրանու անվիճելի առաջատար Լևոն Արոնյանը: Արդեն հրապարակվել են թիմերի կազմերը, և Լևոն Արոնյանի անունը բացակայում է ԱՄՆ հավաքականի կազմում: Չի բացառվում, որ Արոնյանը չի ցանկացել խաղալ իր նախկին թիմակիցների դեմ, և նրա ցանկությունը հարգվել է. տեղեկացրել է «Aravot.am»-ը: 

Հիշո՞ւմ եք՝ Արոնյանին ինչպես ճանապարհեցինք։ Կարճ ասած՝ վատով։ Վստահ ենք, որ մի քանի ժամից շատերը կսկսեն քննարկել, թե ինչ առաքինի տղա է Լևոնը, որ իր ընկերների ու հայրենակիցների դեմ չի խաղացել այս վճռական ու կարևոր փուլում։ Բոլոր դեպքերում արձանագրենք, որ Արոնյանը հրաժարվել է խաղալուց. ի՞նչ պատրվակով՝ դեռ հայտնի չէ։ Նորմալ մարդու նորմալ պահվածք է։ Հաջողություն մաղթենք մեր հավաքականին։ Մեզ հիմա ցանկացած ֆորմատում որևէ հաղթանակ կարող է օգնել մի քիչ սթափվելու և առաջ նայելու։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3122 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ