...

Հզոր ձեռքբերումներ

Հզոր ձեռքբերումներ

ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատերազմի ընթացքում և հետո դիվանագիտության մեջ արդյո՞ք ունեցել ենք ձախողում, ասել է. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

«ՉԻ». Բայց, ոնց որ թե լավ նախարար է: Միանգամից հուսադրող և քաջալերող մտքեր է հայտնում: Լավ, ընդունենք, մարդը նոր է նախարար դարձել, չի ցանկանում միանգամից տհաճ թեմաների անդրադառնալ:

Եկեք մենք տրամաբանենք: Եթե մենք պատերազմի ընթացքում դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ուրեմն, ունեցել ենք ձեռքբերում: Շատ ափսոս, որ նախարարին չեն հարցրել, թե որոնք են այդ ձեռքբերումները: Փորձենք դա էլ իր փոխարեն պատասխանել: 

Եվ ուրեմն. Անգելա Մերկելն է 8 անգամ զանգել Հայաստան, հարցրել՝ ինչ կա, չկա: 7 անգամ Մակրոնն իր ստատուսներում գրել է, որ Հայաստանի ու Արցախի կողքին է: 2 անգամ Թրամպը իր ելույթներում գովել է հայերին: Պուտինի հետ ընդհանրապես ջան-ջիգյար հեռախոսազրույցներ են եղել, որոնց թիվ ու հաշիվ չկա:

Եվ իհարկե, Ֆրանսիայի Սեն-լա-ի Դենի, Իտալիայի Կորտինա դ’Ամպեցցո, ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Լիվերմոր քաղաքներն ու Ավստրալիայի Սիդնեյի հարավային օկրուգն են ճանաչել Արցախի անկախությունը: Բան չասինք. ձեռքբերումներ եղել են: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ