...

Ի սկզբանե էր զատն

Ի սկզբանե էր զատն

... Եվ քառասուներորդ օրը ջրերը քաշուեցին, և յանրապէտականների նաւը իջաւ Արարատ լերան վրայ, զորս տէղաբնակների լէզուով Մասիս կօչուի։ Ամէն։ Ապա և Մասիսի մէջ արիւնահէղութիւն եղաւ, և կռիւ, և ծէծուջարդ, և եղբայրը եղբոր դէմ ելաւ, զի երկրի մէջ ընտրութիւն էր, և բնաւ մէկը մխիթարութիւն չուներ իր օրերումը։ Եվ բազում նիզակներ կոտրուեցին, և շիշկաներ ելան, և ամէնքի աչքի տակը երկնքի կապոյտի պէս էր։

Եվ դարձեալ հիւսիսային կօղմերում ամէնքը ղալմաղալի մէջ էին, և նորոգ յանրապէտականներից մէկը, որ կուսակցութիւնների հէտ յարաբէրութիւններում բազմասէր էր, և կռիւների մէջ` բազմահմուտ, կամէր ցուցանել անձն իւր, որ սիրելի երևայ տիրօջ առաջին։ Ամէն։

... Եվ եղաւ, որ խօսեց (Սէրժը) սորանց առաջին, և ասաց. «Անօրեննե՛ր, մի՞թե չեք լսել, որ առաջուց ասացի, թէ բնաւ ղալմաղալ չանեք։ Աստծո գառների պէ՛ս եղեք, որ ամէն մէկը իր արոտավայրի մէջ արածում է և դրացիի արոտավայրը չի մտնում, և ո՛չ այծերի պէս, որ ցանկապատի վրայով ցատկում և դրացիի բէրքն են արածում, զորս եբրայերեն եօնջայ կօչուի։ Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` թող ձեր աջ ձեռքը չիմանայ, թէ ում է կաշառք բաժանում ձախը, բայց եղբայրների պէս եղեք, որ ահա ամէնքիդ ընծաները ինձ համար են»։ Եվ սորանցից մէկը խօսեց Սէրժի առաջին, և ասաց. «Տէ՛ր, ահա Աբելն ու Կայենն էլ եղբայրներ էին, և ընծաներ տարան Տիրոջ համար, և Տէրը Կայենի ընծաները չընդունեց, և սա էլ բարկացաւ ու սպանեց Աբելին։ Մի՞թե այն ժամանակ է՛լ ռեյտինգային կար»։ Սէրժն էլ ծիծաղեց, և ասաց. «Ամէնքիդ ընծաներն էլ կընդունեմ, զի դորա համար եկայ, բայց դուք իրար մի՛ կոտորեք, զի բնաւ մէկի աչքի տակը չի կապտիլ առանց իմ գիտութեան։ Զի եթե ամէնքդ իրար դէմ ելնեք` ժողօւուրդն էլ իմ դեմ կելնի, ու այնժամ կլինի լացը և ատամների կրճտոցը»։

Եվ ամէնքը լսեցին, և իմացան, որ իր համար է ասում։ Ամէն։

«Չորրորդ իշխանություն»

ՎԱՐԿԱՆԻՇ

   2546 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ