Դաշնակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն, Հայ դատի մարմինը, Համազգայինի, ՀՄԸՄ-ի, ԼՕԽ-ի Լիբանանի Շրջանային վարչութիւնները, «Զաւարեան» ուսանողական միութիւնն ու Լիբանանի երիտասարդական միութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը չորեքշաբթի, այցելեց Լիբանանի մէջ Հայաստանի դեսպանատուն և յանձնեց հետևեալ յուշագիրը, որով անոնք իրենց զօրակցութիւնը կը յայտնեն Հայաստանի մէջ «Դիմադրութեան» շարժումին ու կը պահանջեն Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը»:
«ՉԻ». Երեկ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գրել էր. «Որքան կարող եմ նկատել, բողոքի ալիքը, իրոք, բարձրանում է... Ընդդիմության ակցիաների դեմ բողոքի»:
Այս գրառման համար դաշնակ-քոչարյանականները վրա էին տվել Բորիս Նավասարդյանին: Որ կույր է, բան չի տեսնում, մեկը գրել էր. «ձեզ էլ ա «պարգևավճար ու պեչենի» հասե՞լ»:
Բայց փաստը մնում է փաստ. վերջին օրերին իշխանությունների դեմ հրաժարականի պահանջներն ավելացել են բացառապես Դաշնակցության դրսի կառույցների հաշվին: Միացյալի Նահանգների կառույցի, Լիբանանի, առաջիկայում՝ ոնց ուզում է լինի, իրենց վճռական խոսքը կասեն Գլենդեյլի, Մարսելի, Սիրիայի կառույցները: Կիպրոսն է հերթում:
Սրան էլ որ գումարում ենք այն, որ օրումեջ ժողովրդին թուրքի եթիմ են անվանում, ժեխ, բրենդային բոթասով են ծաղրում, ինչի՞ են քոչարյանական-դաշնակ ուժերը կատաղել Բորիս Նավասարդյանի գրածի վրա:
Իսկ թե ինչ է անում Դաշնակցությունը՝ նման հայտարարություններով ու գործողություններով, ժամանակին այս հարցի պատասխանը տվել է Նժդեհը. «Էմիգրացիայում Դաշնակցությունն իր աշխարհայացքի անորոշության, քաղաքական անիրազեկության և պատասխանատվության զգացումի բացակայության հետևանքով դարձել ու շարունակում է մնալ քայքայիչ և խորտակիչ ուժ: Դաշնակցության առավել աններելի արարքների թվում հարկավոր է նշել քաղաքական սպանությունները, որոնք էլ ավելի պառակտեցին հայերին», «Երկեր», հատոր 2: