...

«Ինովացիոն տրեխներ» ՍՊԸ-ի համակարգողը

«Ինովացիոն տրեխներ» ՍՊԸ-ի համակարգողը

Բանից պարզվում է՝ «Ազգային կոմիտեն», փորձելով վերակազմակերպվել և ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ սահմանել, այդ թեմայով քննարկում է կազմակերպել, որտեղ ներածական ելույթով հանդես է եկել կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը։

Իհարկե՝ «կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը» բառակապակցությունից հետո կարելի էր չշարունակել և թեման փակված համարել, որովհետև «հետագա ընթացքը» հասկանալի ու կանխատեսելի է։ Բայց «կոմիտեի համակարգողի» համար դա այնքան էլ կարևոր չէ։ Հայտնի մուլտֆիլմի հերոս թութակ Կեշան, օրինակ, հարմարավետ կերակրատաշտից զրկվելուց հետո ամեն օր բակում «թարմ ականջ» էր գտնում ու արտասանում նույն ճառը՝ «մի անգամ թռչում էի Տաիթիի վրայով․․․» և այլն, ու թեև լսարանն ամեն օրվա հետ նոսրանում էր, բայց ուտելիքի մնացորդներ այնուամենայնիվ շատից-քչից տալիս էին, ու միշտ էլ գտնվում էր «հոյակա՜պ է» ասող ինչ-որ մեկը։

Ընդ որում՝ ասվածը չի նշանակում, թե ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ պետք չէ։ Շա՛տ է պետք։ Անհասկանալի է միայն, թե ի՞նչ կապ ունի դրա հետ Վազգեն Մանուկյանը, որի հենց միայն անուն-ազգանունը «նոր ձևաչափ» արտահայտության հետ անհամատեղելի է ու անհեթեթ է հնչում՝ վթարված «Զապորոժեցի» հիմքի վրա գերժամանակակից էլեկտրամոբիլ ստեղծելու գաղափարի նման։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2080 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ