«Իհարկե, հստակ մեխանիզմ ունենք, բայց կարծում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանն ունի գոնե մի փոքր պետական մտածելակերպ և իր քայլերով փորձում է ինչ-որ մի կերպ աջակցել պետության հետագա գոյությանը, նա պետք է մտածի որպես պետական գործիչ, այլ ոչ թե փողոցից եկած ավանտյուրիստ, որը պատահական հայտնվել է այսօր իշխանության մեջ, և ինքնակամ ներկայացնի իր հրաժարականի դիմումը»։
Սա հատված էր Արթուր Վանեցյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:
«ՉԻ». Հետաքրքիր է, այս նորաթուխ «պայքարիստը» գոնե հասկանո՞ւմ է, որ Փաշինյանին փողոցից եկած ավանտյուրիստ անվանելով՝ հայհոյում է նաև ինքն իրեն:
Վանեցյանը առաջին նշանակումներից է եղել, մեկ տարի ու երեք ամիս կրծքով պաշտպանել է Փաշինյանի բոլոր որոշումները և նախաձեռնությունները, իսկ հիմա նրան անվանում է փողոցից եկած ավանտյուրիստ: Այդ դեպքում ինքը ամենաքիչը ավանտյուրիստի կրտսեր գործընկեր է: Գործընկեր, որը բացարձակ պատվի նշույլ չունի:
Կամ էլ գոնե պետք է խոստովանի, որ հատուկ առաջադրանք է կատարել: Սերժ Սարգսյանի պահանջով անցել է ավանտյուրիստի կողմը, որպեսզի թիկունքից կազմաքանդի ավանտյուրիստի ծրագրերը: Բայց իրենից անկախ պատճառներով ձախողվել է, բացահայտվել և դուրս նետվել ավանտյուրիստի նեղ շրջապատից:
Վերջին վարկածի դեպքում էլ պակաս ավանտյուրիստ չեն Վանեցյանին գործուղման ուղարկողները՝ հաշվի առնելով նրա մտավոր ընդունակությունները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: