...

Իրար արժեք

Իրար արժեք

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարություններին. «Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչև օրս չէր հաջողվել ապացուցել: Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին, նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը»:

«ՉԻ». ԱԺ փոխխոսնակի գրառման առաջին նախադասությունը ամբողջովին գալիս, հաստատում է ներկայումս մեծ տարածում գտած համոզմունքը՝ սրանք իրար արժեն:

Ինչ է նշանակում՝ չէր հաջողվում ապացուցել: Դա ապաշնորհության խոստովանություն է: Մարդը բացեիբաց ասում է, որ բազմաթիվ զանգեր է արել, իսկ ձեր անվտանգության մարմինները ունակ չեն դրանք բացահայտել:

Այսինքն՝ հանցագործ անգործություն եք ցուցաբերել, որը պակաս հանցագործություն չէ, քան խոստովանական ցուցմունք տված Մանուկյանինը:

Այս հայտարարությունն էլ կմոռանաք, միայն կհիշեք, երբ ձեզ հերթական անգամ դավաճան կանվանեն: Իսկ հիմա մի փոքր աղմուկ եք բարձրացնում, որպեսզի հերթական լայքերը ապահովեք ֆեյսբուքում:

Երկարաշունչ գրառում անելու փոխարեն պետք էր մի բան գրել. հետևողականորեն պահանջելու ենք ԱԱԾ-ից բացահայտել, թե Մանուկյանը Արցախի գեներալներից ում է զանգահարել, ինչ է խոսել, ինչ խորհուրդներ է տվել և ինչ է հաջորդել դրան:

Մանուկյանի խոստովանության և Սիմոնյանի անդրադարձի մեջ ամփոփված է պատերազմում մեր պարտության մեխանիկան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   992 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ