...

Ժամանակին զարմանայիք

Ժամանակին զարմանայիք

«Ինձ համար զարմանալի էր Լոսի Քիսոյին պատվի արժանացնելու հանգամանքը»:

Հայտարարության հեղինակը ԱԺ պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանն է:

«ՉԻ». Այս դեպքի համար է ասված՝ մենք զարմանանք, ոչինչ, բայց դուք՝ դաշնակցական, նախկին նախարար և մարզպետ, նախկին իշխանությունների ժամանակ տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնող մարդ, ինչո՞ւ եք զարմանում: Ձեր զարմանալու ունակությունը վաղուց պետք է սպառված լիներ:

Օրինակ՝ այն պահից, երբ պատերազմի հետ որևէ առնչություն չունեցող ընտրական «տասովշիկները» մեդալներ ու պատվոգրեր էին ստանում պատերազմի ժամանակ ունեցած իբր ավանդի համար:

Օրինակ՝ այն պահից, երբ Մանվել Գրիգորյանը մեքենայի բեռնախցիկից մեդալներ էր հանում ու պարգևատրում Սամվել Ալեքսանյանին:

Երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը վաստակավոր արտիստի կոչում էին շնորհում ռետորաններում երգող ռաբիս կատարողներին:

Մի զարմացեք, պարզապես սրանց հերոսն էլ Լոսի Քիսոն է: Բովանդակությունը չի փոխվել, հերոսների անուններն են փոխվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   650 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ