...

Ժող ջան, հենց Նիկոլին քշեք՝ մի թեթև ծնգըցրեք․․․

Ժող ջան, հենց Նիկոլին քշեք՝ մի թեթև ծնգըցրեք․․․

«Ես վստահ չեմ, որ մեր քաղաքացիները գործողությունների պատրաստ են․․․ երբ քաղաքացիները պատրաստ կլինեն փողոց դուրս գալու, կհայտնվեն նաև առաջնորդներ», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե առաջնորդների դերը հենց քաղաքացիներին գործողությունների պատրաստելն է։ Պարզվում է՝ չէ, քաղաքացիներն իրե՛նք պիտի հավաքվեն, կազմակերպվեն, կուռ շարքերով դուրս գան փողոց, հայտարարություն տան՝ «շտապ պահանջվում է առաջնորդ», ու սպասեն, որ մեկնումեկն արձագանքի։ Այ այդ դեպքում, Սերժ Սարգսյանի համոզմամբ, առաջնորդներ անպայման կհայտնվեն։ Թե չէ ո՞ր իրեն հարգող առաջնորդը զահլա ունի «նիսյա գործ բռնի»․ ծանր տեղը թեթևացնի, հանրահավաք կազմակերպի, ահագին էլ փող ծախսի, ու հանկարծ համարյա ոչ մեկը չգա։

Ինչ վերաբերում է քաղաքացիների՝ «գործողությունների պատրաստ չլինելուն», ապա նկատենք, որ մի քանի անգամ լավ էլ պատրաստ են եղել։ Պարզապես հավաքվել են, հետո՝ տեսել, թե ովքեր են եկել «իրենց առաջնորդելու», ու միանգամից «ցրվել տներով»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2852 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ