...

Կարմիր կովը երբեմն փոխում է իր կաշին

Կարմիր կովը երբեմն փոխում է իր կաշին

«Եթե այդ նույն մարդիկ (ոստիկաններ, օպերատիվ աշխատակիցներ, քննիչներ և այլն) շարունակեն նույն եռանդով կատարել Նիկոլի անօրինական ցուցումները և ցանկությունները (և այդ մասին արդեն մարզերից շատ ազդակներ կան), ապա նրանք, ըստ էության, ընտրում են անձնական հավատարմություն Ֆյուրերին` մասնագիտական պատվի և պարտքի փոխարեն: Ընտրությունը մեծ չէ, բայց շատ պարզ է: Իսկ եթե բոլորս՝ իրավապահից մինչև ընդդիմադիր այս պահից գիտակցենք, որ խնդիրը պետությունն է և ոչ թե անձնական քենը, ապա կարող ենք ապագայում աշխատել՝ հանուն Հայաստանի, հանուն ավելի լավ Հայաստանի և հանուն նոր օրինական և ավելի հարգալից բարքերի»:

Չծիծաղեք, բայց այս հիանալի տողերի հեղինակը նախկին փոխվարչապետ, ներկայումս 3 միլիոն դոլար կաշառքի գործով անցնող Արմեն Գևորգյանն է:

«ՉԻ». Իսկ ոմանք դեռ շարունակում են պնդել, թե կարմիր կովը իր կաշին չի փոխում: Կրկին կարդացեք Գևորգյանի մտքի փայլատակումները, կրկին ըմբոշխնեք պետականության և արժանապատվության մասին այս մոնումենտալ գործը և կհամոզվեք՝ կարմիր կովը երբեմն փոխում է կաշին: Պարզապես պետք է մի քանի տարով զրկել պաշտոնից, քրեական գործեր հարուցել, և մարդը միանգամից խելացի ու ազնիվ է դառնում:

Ավելին, մեր լավատեղյակ աղբյուրները նշում են, որ նման զեկուցագիր Արմեն Գևորգյանը գրել է նաև 2008 թվականի սկզբին, հորդորել իրավապահներին՝ չի կարելի անձնական քենով պայմանավորված՝ քրեական գործեր հարուցել ընդդիմադիրների հանդեպ, պարզապես այն ժամանակ Քոչարյանը վերցրել է զեկուցագիրը և մտցրել ... լավ, չասենք, թե ուր:

Մասնագիտական պատվի ու պարտքի առաջին մունետիկները կարող են լինել այն իրավապահները, որոնք 2003 թվականին ծառայություն էին անցկացնում Պապլավոկում, նրանք, ովքեր հետագայում քննեցին Պողոս Պողոսյանի սպանության գործը: Իրենք կարող են վերականգնել իրենց պատիվը՝ արժանահավատ ցուցմունք տալով, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ովքեր են ազդել նախաքննության վրա: Շատ բան կդզվի մեր երկրում, պարզապես Արմեն Գևորգյանը կկորցնի իր հերոսին, այս անգամ՝ անվերադարձ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   703 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ