...

Կեղծավորների կեղծն ու կեղծիքը

Կեղծավորների կեղծն ու կեղծիքը

Քոչարյանական լրատվամիջոցները հոդված են հրապարակել, ըստ որի՝ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի պաշտոնում նշանակվել է կեղծ դիպլոմով:

Այս առթիվ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել է. «Սրանց ամեն ինչն է կեղծ»:

«ՉԻ». Մենք մի փոքր լրացնենք պատգամավորին. ձեր ամեն ինչն է կեղծ: Իշխանություն և ընդդիմություն. դուք այնքան ներդաշնակ եք ձեր էությամբ, ձեր գործողություններով, անցյալով ու ապագայով, կարծես ձեր նախահայրն ու սցենարիստը նույն մարդն է եղել:

Կեղծ դիպլոմ. ողջ պետականության գլխին քար եք գցել ԺԵԿ-ի կեղծ տեղեկանքով, հիմա ի՞նչ է եղել, թող մեկն էլ կեղծ դիպլոմ ունենա: 

Ձեր ձեռքը իշխանություն և ընդդիմություն, պատահաբար կամ ոչ պատահաբար, պետություն է ընկել, ինչպես երեխայի ձեռքը խաղալիք կհայտնվեր: Հետը խաղացել եք, գցել գետնին, տշել, քանդել, միջի եղածը հանել ու թողել եք փշրանքներ: Ինչի՞. որովհետև ահա այսպիսի կեղծ տեղեկանքներով ու դիպլոմներով եք քողարկել ձեր արածները, և այն, ինչ պիտի անեիք, ձեր սնանկությունն ու ոչմիթիզականությունն է:

Ու հիմա եկել, իրար մեղադրում են փաստաթղթեր կեղծելու մեջ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ