...

Կեղծիքները նորմերով էին

Կեղծիքները նորմերով էին

Շարունակում ենք հիշել և հիշեցնել, թե այսօրվա քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն ինչպիսի պատկերացումներ են ունեցել ժողովրդավարության, պետականության, Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցերում: 

Ներկայացնենք մի հատված անցյալից: 

«Նախագահ և նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե փետրվարի 19-ին կայացած ընտրությունների առաջին փուլում խախտումներ եղել են, բայց դրանք չեն գերազանցել այն մոտավոր ծավալները, որոնք մտահոգում են միջազգային հանրությանը:

«Եղել են, իհարկե, խախտումներ և´ հօգուտ գործող նախագահի, և´ հօգուտ ընդդիմությանը», - նախագահի նստավայրում հրավիրած ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Բայց այդ խախտումների ծավալները անցումային շրջանում գտնվող երկրների համար, այսպես ասենք՝ հասկանալի կամ թույլատրելի նորմերի մեջ էր», «Ազատություն», 26.02.2003թ.:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ