«Այդ 500 միլիոնից մոտ 300 միլիոնի կարգի եղել է Գայանեի բնակարանի գրավադրման գումարը, այսինքն՝ բանկից մոտ այդքան գումար ենք վերցրել, իսկ դրա մյուս մասն էլ ես իմ ընկերությունից եմ պարտք վերցրել, մինչև իմ բնակարանն էլ գրավ կդնեմ, ու այդ պարտքը ընկերությանը հետ կտամ»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը։
«ՉԻ». Անհասկանալի է, այդքան գումար են ծախսում աջակցություն ստանալու վրա, բայց մի խելքը գլխին խորհրդական չեն պահում, որը կկանխի նման զավեշտալի հայտարարություններ անելն ու ծիծաղելի վիճակում հայտնվելը:
Ուրբաթ օրը՝ ժամը 5-ին, Վերաքննիչ դատարանը որոշեց, որ փոխում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և սահմանեց 2 միլիարդ դրամ գրավ: Արդեն կիրակի հայտարարվեց, որ անհրաժեշտ գումարը հավաքված է: Երկուշաբթի Քոչարյանը հայտնվեց տանը: Մնում է հասկանալ, թե ինչպես հասցրեցին տունը գնահատել, արգելանքի տակ դնել և բանկից գումարը ստանալ:
Իմիջիայլոց, 300 միլիոն դրամ գումար ստանալու համար Քոչարյանի աղջկա տունը պետք է գնահատվեր ամենաքիչը 1 միլիոն դոլար:
Ո՞ւմ համար են այս սրտաճմլիկ պատմությունները, դժվար է ասել: Հայաստանում չես գտնի մեկին, որ հավատա, թե Քոչարյանը չունի 4 միլիոն դոլար:
Եվ ամենակարևորը, հուսով ենք՝ Քոչարյանը չի փախչի և երեխաներին չի թողնի առանց տուն ու պարտքերի տակ: