...

«Լայվի» են սպասում՝ Հայաստանից մինչև Հնդկաստան

«Լայվի» են սպասում՝ Հայաստանից մինչև Հնդկաստան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Կարծում եմ, որ պետք է փաստաթուղթ ստորագրվի սահմանազատման մասին: Ենթադրում եմ, որ այս տարի մենք չենք կարողանա հասնել խաղաղ պայմանագրի հետ կապված ընդհանուր փաստաթղթի ստորագրման: Հայաստանի բնակչության մեծ մասը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին: Սակայն ամեն երրորդը դեմ է հանդես գալիս նրան: Դա պետք է հաշվի առնել: Հայաստանում որոշ կառույցներ չեն աջակցում Փաշինյանի քաղաքականությանը»,- այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին փոխանցել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը (News.am):

Բանավոր պայմանավորվածությունների մասին ադրբեջանական մամուլից ենք իմանում։ Հետաքրքիր է՝ էլ ի՞նչ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Նիկոլ Փաշինյանը, որի մասին պետք է տեղեկանանք ադրբեջանցիներից։ Դե քանի որ հակառակորդն արդեն որոշ փակագծեր բացել է, գուցե Փաշինյանը կայտառ շաբաթ-կիրակի անցկացնելուց հետո մի լայվ մտնի ու հաշվետվություն ներկայացնի իր բոլոր հետևորդներին՝ Հայաստանից մինչև Հնդկաստան։ Չէ՞ որ ոչ վաղ անցյալում ինքն էր խոստացել հրապարակային գործել ու բոլոր որոշումներին մասնակից դարձնել հասարակությանը։ Թե չէ նվիրյալներին թողել է ադրբեջանական մամուլի հույսին, ինքն էլ «ամուր նյարդերով» սպառում է հակառակորդի լրատվական արտահոսքը։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ