...

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 12-րդ համարը

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 12-րդ համարը

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական` 12-րդ համարը։ Այն կարող եք ձեռք բերել մամուլի տարածման բոլոր կետերից։

Համարում նախ կարդացեք Չարենց.

ՄԻ ԱՆԳԱՄ ՄՏԱ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ.
ՆՍՏԱԾ ԷՐ ԱՅՆՏԵՂ ՎԱՐԻՉԸ ԵՎ ԴԻՆՋ ԶՐՈՒՅՑ ԷՐ ԱՆՈՒՄ
ՄԻ ՇԱՏ ԱՆՎԱՆԻ ԽՄԲԱՊԵՏԻ ՀԵՏ:- ԵՐԲ ԴՈՒՐՍ ԵԿԱ ԵՍ-
ԳՆԱ՛,- ԱՍԱՑԻ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԻՆ,- ՄՏԻ՛Ր ԹԱՆԳԱՐԱՆ.
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄԵՐ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԱՆՎՐԴՈՎ ՆՍՏԱԾ
ԶՐՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ ԴԱՆԸ ՆԱԻՐՅԱՆ ԵՎ ՔԵՌԻ ՄԱԽՆՈ՛Ն:-

«ՉԻ» ՌԻԹՄՈՎ՝

♦ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻ ԱՆԵԿԴՈՏԸ ♦ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԱՏ ԽԱՍՅԱԹԻ ՄԱՍԻՆ ♦ ԵԼԻՐ, ԴԱՇՆԱԿ «ԴՐՈ»

ԶԻՆԱՆՈՑ ԸՆԴԴԵՄ ԶԻՆԱՆՈՑԻ

Անցյալ տարի իշխանության նկատմամբ վստահությունը անհամեմատ ավելի շատ էր, և դա լրջագույն ռեսուրս է նախկին նախագահ կալանավորելու առումով: 

ՏԱՇԻՐՅԱՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ

...պարզվելու է, որ մեր ամբողջ քաղաքական և տնտեսական համակարգը բացառապես շահույթ հետապնդող մի հրեշավոր մենաշնորհի պատանդ է դարձել, իսկ երկրի հպարտ քաղաքացիները նորից վերածվել են այդ մենաշնորհը սնելու համար իրենց կյանքը քարշ տվող «համբալների»։ 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵՑԻԴԻՎԻՍՏԸ

Մոսկվան, դատելով զարգացումներից, Հայաստանում քաղաքականության նոր էջ բացելու ծրագրեր ունի, և այն կարող է միս ու արյուն ստանալ նոր` բարեգործներ Ծառուկյան-Կարապետյան տանդեմի տեսքով: 

ԱԶԳՍ ՈՒՂԻՂ ԻՄԱՍՏՈՎ ՀՈՇՈՏՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ

«Եթե մի ժամանակ, 2 օր թակարդ դնելով բռնում էին 4-8 կգ խեցգետին, ապա հիմա 20 օր դնում են և 4 կգ են բռնում: Դա չտեսնված բան է»

ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԵՐՋ ԼՍԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ, ՈՒԶՈՒՄ Է ՆԱԵՎ ՏԵՍՆԵԼ

...հակահեղափոխականներն իրենք էլ գիտեն, որ հանրության կողմից աջակցություն չունեն, բայց սա չի նշանակում, որ հեղափոխականներն էլ պիտի հույս ունենան, թե հանրությունն անվերջ կարող է լսել։ Հանրությունն ուզում է նաև տեսնել։ Իշխանությունները պետք է կատարեն հեղափոխության պահանջները, որ այլևս հեղափոխության կարիք չլինի։

ՌԵՏՐՈ - ԷԼԻ ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

...այս վկան երկար ժամանակ վախենում էր գալ դատարան` Ջհանգիրյանի ձեռքը չընկնելու համար: Բայց երեկ նրա նկատմամբ գլխավոր դատախազի տեղակալը բավական լավ էր տրամադրված 

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ. ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Այս պահին հետևից երկարատև ազդանշան են տալիս: Դուրս է գալիս, մի հատ թափ-թազա ԿամԱԶ է կանգնած, սիգնալ է տալիս, որ ՊԱԶ-ը ճամփա տա: Աչքը գցում է, տենում է՝ վարորդը Սերժն է:

Լուր-մեկնաբանություններ

♦ ՍԻՐՏՆ ԱԼԵԿՈԾՎԵԼ Է ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ♦ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՄՈՐՔՈՒՐԻ ՄԱՐԴԸ

ԱՍՏՂԵՐԸ ԳՈՒԺՈՒՄ ԵՆ. Սերժ Սարգսյան -  Կենդանակերպի նշանը` Բուռունդուկ:

Շաբաթ օրը կմտորեք, թե իրականում ո՞րն է ձեր հայրենիքը, իսկ կիրակի կերազեք վերադառնալ Կևորկովի աշխատասենյակ։

Վերջին էջերում կգտնեք «Նմուշներ աշխահի խոհանոցներից», խաչբառ, սուդոկու, աստղագուշակ և այլն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ