Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական՝ 27-րդ համարը։ Կարող եք ձեռք բերել մամուլի տարածման բոլոր կետերից։
Համարում նախ կարդացեք Չարենց.
ՉԿԱՐԾԵ՛Ս ԵՐԲԵՔ, ԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՄԵՐ -
ՄԵԶԱՆԻՑ Է, ՈՐ ՍԿԻԶԲ Է ԱՌՆՈՒՄ.
ԱՆՑՅԱԼԸ ՀԱՆԿԱՐԾ ԱՅՆՊԵ՜Ս Է ՀԱՌՆՈՒՄ,
ՈՐ... ՇՓՈԹՄՈՒՆՔԻՑ ՄԵՆՔ ԹՌՉՈՒՄ ԵՆՔ ՎԵՐ։-
ՈՒՐԵՄՆ, ԼԱՐԻ՛Ր ՄԻՏՔԸԴ ՀՈՒՐՀՐԱՆ,
ՈՐ ՀՈՒՐՆ ԱՆՑՅԱԼԻ ՉԽԱՆՁԻ ՆՐԱՆ։
1-ին ԷՋ - ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
«ՉԻ» ՌԻԹՄՈՎ.
♦ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌԸ
♦ ՎԵՐՋԻՆ ՓԱՍՏԱՐԿԸ
♦ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. ԱՆԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
2-րդ ԷՋ - ԿԱՐՄԻՐ ԳԾԻՑ ԱՆԴԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ԱՆԹԻՎ
ԴՈՒԽՈՎ ԱՆՑԱՆ ՌՈՒԲԻԿՈՆԸ
- ՍԴ-ն այս կերպով համալրելու, հասարակության կարծիքը հաշվի չառնելու, սեփական աջակիցներին հեգնելու և արհամարհելու քաղաքականությունը հանգեցնելու է ծանր հետևանքների, իսկ դրանք շտկելը դառնալու է անհնար:
3-րդ ԷՋ - ԹԱՎՇԱՑԱԾ ԲԱՍՏԻՈՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲԱՍՏԻՈՆՈՒՄ» ՄԵՆԱԿ ԹՈՂԵՑ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
- ...տպավորություն է, որ տարիուկես դիմադրություն ցույց տված «բաստիոնը» ոչ միայն չնվաճվեց, այլև ամրացվեց։ Իշխանության թեթև ձեռամբ։
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ
- Այդ պահին դահլիճ է մտնում Յոժը և ամբիոնից հայտարարում. «ՔԱՔ-ը ձեր հետ է, ձեր մեջ»,- վերարկուն բացում, փակում է ու լուռ հեռանում: Լուսավորները զարմանում են, բհկականները՝ զայրանում, իմքայլականները կարկամած սպասում են, թե վարչապետը ոնց կարձագանքի: Նիկոլ Փաշինյանը հեգնանքով ժպտում է, բոլոր իմքայլականներն էլ են հեգնանքով ժպտում:
4-րդ ԷՋ - ՍԵՎԱՆԸ, ՋՈՒՐԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ
ՍԵՎԱՆԸ ՈՉ ԾՓՈՒՄ Է, ՈՉ ԿԱՆՉՈՒՄ
- Այս երկրի քաղաքական տարտամ ու ծանծաղ միտքը, խորհրդային լինի, անկախության, նախահեղափոխական, հեղափոխական ոչ մի պահի չի ուզել, չի զորել, չի ձգտել հասկանալ ՋՐԻ ԽՆԴՐԻ այս մարտահրավերը:
5-րդ ԷՋ - ԱՅԳՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՈՔ ԱՅԳԻ ՉԻ ՀԻՄՆԻ
- Թող Ավինյանը գյուղատնտեսությունից չխոսի, գնա՝ կորոնավիրուսից խոսի: Այս պայմաններում ոչ մի գյուղացի այգի չի հիմնի։
ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
♦ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
♦ ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ
6-րդ ԷՋ - ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ
ՔԱՆԻ ԴԵՌ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Է - 2
- ՀՔԾ-ն լուրջ բացթողում է թույլ տվել, և կատարված նախաքննության շրջանակից միտումնավոր դուրս են մնացել մարտի 1-2-ի իրադարձությունների անմիջական մասնակից զինված պետական կառույցներ,
ստորաբաժանումներ ու ապօրինի զինված խմբեր։
7-8-րդ ԷՋԵՐՈՒՄ կգտնեք «Նմուշներ աշխահի խոհանոցներից», խաչբառ, սուդոկու, աստղագուշակ և այլն։
ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ. Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Քամելորդ
- Շաբաթ և կիրակի օրերին սկսեք գրել «Հեղափոխության հակառակ կողմը» գիրք-ուղեցույցը: Աստղերը ձեզ չեն հուշի, քանի որ հեղափոխություն չեն արել։
Убийца на карусели всегда возвращается на место преступления.