Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի այս տարվա 3-րդ համարը։ Այն կարող եք ձեռք բերել մամուլի տարածման բոլոր կետերից։
Համարում նախ կարդացեք Չարենց.
ԵՐԵՎԻ ԱՌԱՋԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԵՆՔ ՄԵՆՔ,
ՈՐ ԿԱՄԵՆԱՆՔ ԱՆԳԱՄ - ԴԱՎԱՃԱՆԵԼ
ԱՆԿԱՐՈՂ ԵՆՔ ՓԱՌՔԻՆ ՄԵՐ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ,
ՈՒ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԱՀԱ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ
ԶԱՐՄԱՆԱԼԻ՜ ԹԵԹԵՎ, ԶԱՐՄԱՆԱԼԻ՜ ԱՆԴԵՄ՝
ՄԵՐԿՈՒԹՅԱՆ ՊԵՍ ՏԿԼՈՐ ՈՒ ԱՆԱՆՑՅԱԼ...
1-ին ԷՋ - ԱՌՃԱԿԱՏՈՒՄ
«ՉԻ» ՌԻԹՄՈՎ.
♦ ՖԵՅՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ♦ «ԿԱՐՇՈԼԿԻՑ» ՄԻՆՉԵՎ ԶՈՐԱՎԱՐ ♦ ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
2-րդ ԷՋ - ՕՐ ԱՌԱՋ՝ ՋՐԲԱԺԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԳՈՐԾԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Անհրաժեշտ է սկսել մեծ երկխոսություն քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերի հետ: Պետք է ստեղծվի իրական կոնսենսուս՝ ընդդեմ բոլոր այն ուժերի և անհատների, որոնք ձգտում են ռևանշի:
ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
♦ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ՈՒ ԶԱՎ֊ԹԻՉՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է ՈՒԶՈՒՄ ♦ ԲԱԶՄԱՑԵՔ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է
3-րդ ԷՋ - ՄԵՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՀՄԱՅՔԸ
ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հեղափոխության ժամանակ ժողովուրդը բղավում է գլխավոր հրեշից ազատվելու մասին, չի ասում`
էդ հրեշի հարմարություններն ուզում ենք վայելի մեր թեկնածուն։
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ԳՐԻՉԻ ԵՐԱԶԸ
Բայց Ալեն Սիմոնյանին նման կարևոր ու հույժ պետական նշանակության առաջադրանք տալը վերածվում է «по секрету, всему свету» իրավիճակի: Մինչև վարչապետի մոտ գնալը Ալենը տուն է մտնում՝ մի կտոր հաց ուտելու: Տնեցիք գրիչը տեսնում են, հարցնում են՝ էս ի՞նչ ա: Սա էլ նստում, միամիտ-միամիտ սաղ պատմում է: Ու այդպես երեկոյան գրիչի մասին ռեպորտաժը հայտնվում է 5-րդ ալիքի եթերում, հետո այն հրապարակվում է մի քանի հրապարակային թերթերում
4-րդ ԷՋ - ՓԱՍՏԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՈՒՇԱԳՐԱՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆԱԽՈՐԴԵԼ ԵՆ ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԸ
...եթե ԱԱԾ-ում որևէ փաստաթուղթ ոչնչացնելու հրահանգ է տրվում, սակայն ոչնչացված փաստաթղթերը հնարավոր է լինում վերականգնել, նշանակում է` հրահանգը կատարվել է, մեղմ ասած` փնթի, ինչը աններելի է ԱԱԾ-ի նման կառույցի դեպքում: :
5-րդ ԷՋ - ԿՈՐՈՒՍՏ ԷԼ ԿԿՐԵՔ
ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԵՆ ՄԻԱՅՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ՈՉ ԹԵ ԿՈՐՑՐԱԾ ԲԵՐՔԸ
Գյուղացու ֆինանսական ծախսերի առնվազն 50 %-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի
ապահովագրավճարը կփոխհատուցվի 60%-ով:
ՄՈՒՆՆԱԹ ԲԱՆՏԻՑ
ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՆԴՇԱՖՏՆ ԱՂԵՐՍ ՉԻ ՈՒՆԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ
Գոհունակությամբ էլ, որ հայտնում է, թե աշունը քաղաքականապես ակտիվ է եղել և կայացել է «կոնսենսուս մինուս մեկը», դա էլ երևի մեկ տոկոսի չհասնող վարկանիշ ունեցող Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» ակումբի մասին է ասում, որտեղ հավաքվել են հանրությանը հայտնի վարկաբեկված և ժամկետանց գործիչներ։
6-րդ ԷՋ - ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ԱՍԿՅԱՐԻԴ
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՉԱՂԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
...վերջինիս մուռ պահելու և առաջին իսկ հարմար առիթի դեպքում այդ մուռը հանելու սովորույթը վկայում է, որ սիբիրցի գիտնականների վերջերս հայտնաբերած և վրիժառության հորմոն անունը ստացած տեստոստերոնը հաստատ բարձր է մեր ազգընտիրի արյան մեջ:
7-8-րդ ԷՋԵՐՈՒՄ կգտնեք «Նմուշներ աշխահի խոհանոցներից», խաչբառ, սուդոկու, աստղագուշակ և այլն։
ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ
Հրայր Թովմասյան. Կենդանակերպի նշանը` Pochoff aghvesus
Չորեքշաբթի կհայտարարեք, որ իշխանությունների սրած գրիչը մի օր մտնելու է խորհրդարանի օրակարգ:
- „Если в стране нет по меньшей мере пятидесяти сортов сыра и хорошего вина, значит, страна дошла до ручки.“ - Сальвадор Дали