Այսօր լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական` 7-րդ համարը։ Այն կարող եք ձեռք բերել մամուլի տարածման բոլոր կետերից։
Համարում նախ կարդացեք Չարենց.
Իզո՜ւր եք ոռնում այդպես վայրահաչ դուք անկախության պայքարի մասին.-
Դա մե՛րն է հիմա, դա մե՛րն էր առաջ, որքան էլ դավով դուք բազմապիսի
Փորձեր եք արել, փորձում եք հիմա, ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
Մեզ քշել դեպի կործանում ու մահ, մեզ լծել, ծախու գրաստի նման,
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:
«ՉԻ» ռիթմովՙ
♦ Սերժ սարգսյանը ռեկորդ խփեց ♦ Սամալյոտի միսը ♦ Հիշում ենք ու ամաչում
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԴԻՄԵՑ ԲԼԵՖԻ
Սերժ Սարգսյանն այս հայտարարությունն արեց, ինչպես թղթախաղում դիմում են բլեֆի: Չունենալով լավ
խաղաքարտեր՝ նա բարձրացրեց «ստավկան»:
ԻՆՉՈ՞Ւ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՍ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ BBC-ԻՆ
Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված այդ հարցազրույցում ՀՀ արտգործնախարարից մենք ընդհանրապես չլսեցինք «ինքնորոշում» բառը։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի արծարծումը թույլ կտար ներկայացնել Արցախի հարցում մեր դիրքորոշման էությունը։
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ԲՈՒՏԱՖՈՐԻԿ ԿԱՄՈՒՐՋ
Մանուկյանը կառավարության թիկունքում այդ ի՞նչ սեպարատ, թաքուն քննարկումների մեջ է, որոնք ի վիճակի չէ իրականացնել ՀԽ նախագահի կարգավիճակում:
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ
Վազգեն Մանուկյանը մոռացել է 90-ականները, երբ իր ԱԺՄ-ով ու դաշնակներով պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ատելություն էր քարոզում և թույն արտանետում, իսկ հիմա զարմանում է։
ԲԵՆԶԻՆ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է
...շուկան լքել են 2 խաղացողներ՝ «Ռուսնեֆտ էքսպորտը» և «Էյ բի էքսպորտը», փոխարենը հայտնվել է նոր տնտեսվարող՝ «Սիփիէս օիլը»:
ԼԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԷ
Ցեղասպանության բնագավառում մինչև Քոչարյանի հայտնությունը, մենաշնորհը պատկանում էր հեղափոխական դաշնակներին, իսկ Քոչարյանի հայտնությունից հետո հեղափոխական դաշնակները մեծահոգաբար թույլ տվեցին, որ վերջինս իր լուման ունենա Հայոց ցեղասպանության ճանաչման վեհ գործում:
ՕՊԵՐԱՑԻԱ «Ճ» ԿԱՄ ՌՈԲԻԿԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Քոչարյան - Եվ այսպես, ձեր խնդիրն է` ներխուժել նախագահի նստավայր, կահույքը ջարդել, կատարել հեղաշրջման փորձ և հեռանալ: Դրանից հետո իրավապահ մարմինները ընդդիմության հարցերը կլուծեն...
ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
...ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ ժողովուրդը, և եթե Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելով մեր իշխանությունները գոհ ու երջանիկ լինեն, իհարկե կտամ իմ համաձայնությունը: Վախենալու բան չունեմ:
Լուր-մեկնաբանություններ
♦ ՇԱՏ ԻՆՔՆԱՏԻՊ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ♦ ՍՈՒՊԵՐՄԵՆՆԵՐ ԳԱԳԻԿՆ ՈՒ ՀՐԱՅՐԸ
Վազգեն Մանուկյանի աստղագուշակը
Կենդանակերպի նշանը` Կնգեղջյուր:
Վերջին էջերում կգտնեք «Նմուշներ աշխահի խոհանոցներից», խաչբառ, սուդոկու, աստղագուշակ և այլն։