Այսօր լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական` 8-րդ համարը։ Այն կարող եք ձեռք բերել մամուլի տարածման բոլոր կետերից։
Համարում նախ կարդացեք Չարենց.
Եվ սիրտդ լիքն է եղել հաճախ ցասման թույնով ու ատելությամբ,
Եվ կասկածը սեվ, կասկածը չար քեզ ճնշել է մերթ իր ծանրությամբ,-
Բայց դու մաքրել ես միշտ էլ հոգիդ կասկածանքներից այդ խաժադուժ,
Եվ մաքառել ես, որ չչոքի քո սրտին երբե՛ք հոգնության մուժ:
«ՉԻ» ռիթմովՙ
♦ Հասունացած հարցի ժամանակը ♦ Պոլիտբյուրոյում խառն են ♦ Քոչարյանը քաշվավ
ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԸ ԹԱՓ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
...հարկային վարչարարության պատասխանատուները հայտարարում են, որ խոշոր հարկ վճարողների մոտ արդեն գրեթե չկա հարկ թաքցնելու իրողություն, դրան զուգահեռ առևտրի շրջանառությունը ավելանում է 21.8 տոկոսով, բայց ՀՆԱ-հարկեր ցուցանիշը բարելավվում է միայն 1.3 կետով:
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՀԵՂԱՓՈԽԻՉ «ԿՌԱՆԻ» ԵՎ ԿՈՆՏՐԱՅԻ «ԶՆԴԱՆԻ» ԱՐԱՆՔՈՒՄ
...հանրությանը, որին ավելի շատ հետաքրքրում է երկրի անվտանգության, տնտեսական զարգացման, ներդրումների ապահովման, գիտության, առողջապահության և կրթության խնդիրները, թելադրվում է մի անմեղսունակ օրակարգ, որին այն բացարձակապես արժանի չէ։
ԲԱՌԵՐԸ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Փաստ է` երբ 1998-ի իշխանափոխությունից հետո շրջանառության մեջ մտան նախկիններին պատժելու, «ժողովրդի արյունը ծծողներին», երկրի առաջընթացը «տոռմուզ անողներին» ջարդել-փշրելու տրամադրությունները, դրանցից ազդված «ռոմանտիկների խումբը» որոշեց նյութականացնել դրանք:
ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ. ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՄՅԱՆ
Փեսաներին մեծ տեղ տվող նախկին ռեժիմը այս փեսային էլ աչքաթող չէր արել՝ նրան նվիրելով ամենաբարձր և յուղոտ պաշտոններից մեկը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը:
ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ «ԾԱԿՎԵՑ»
...ըստ գործակալ Շեյթանի զեկուցագրերի, Նաիրի Հունանյանը բազմիցս ոչ միայն հանդիպել է ԱԺՄ նախագահի հետ, այլև...Վազգեն Մանուկյանը նախապես խոստացել է հնարավոր օժանդակություն ցուցաբերել Մուշեղ Մովսիսյանին:
ՍԱՏԻՐԻԿՈՆ ՌԵՏՐՈ - ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ
«Տեսնում եմ, որ տնտեսական աճը քեզ վրա չի ազդել, առ քեզ մի կով տամ, գնացեք ապրեք: Բայց իմացեք հա՜, ուղիղ մի տարի հետո գալու եմ ու հարցեր եմ տալու: Եթե չպատասխանեցիք` անզգույշ քաշքշելու եմ»:
ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ
Ես կողմնակից եմ ժյուլյենին, շատ էսթետիկ տեսք ունի: Գոռ Վարդանյանը առաջարկում է «պոմիդոռի ս յաիչնիցամի», Շուշան Պետրոսյանը և դաշնակները կողմ են խաշին, իսկ Մենուան՝ շաքարաքլորին:
Լուր-մեկնաբանություններ
♦ ՆԱ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ, ՆԱ ԽՈՍԵՑ ♦ Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵԼ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
ԱՍՏՂԵՐԸ ԳՈՒԺՈՒՄ ԵՆ. Ռոբերտ Քոչարյանի չարագուշակը
Շաբաթվա միակ դրական իրադարձությունն այն կլինի, որ ձեր խցից կվերանան թախտաբիթիները, որոնք, ինչպես հայտնի է, վերանում են -2 ջերմաստիճանի դեպքում
Վերջին էջերում կգտնեք «Նմուշներ աշխահի խոհանոցներից», խաչբառ, սուդոկու, աստղագուշակ և այլն։