Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական համարը։ Այն կարող եք ձեռք բերել մամուլի տարածման բոլոր կետերից։
Ստորև հակիրճ ներկայացնում ենք տպագրված համարի բովանդակությունը։
- Բոլոլա շաբաթ
Անցնող շաբաթը ձանձրանալու առիթ չտվեց և ոչ մի րոպե: Ներքաղաքական «բոլոլային» հետևելը բարդ գործ է, ուր մնաց` դրանց անդրադառնալը:
-
Թալանի դեմ պայքարը պետք է համոզիչ լինի՝
Վերջին ամիսներին որոշակի անտարբերություն ու հիասթափություն էր առաջացել հեղափոխության ամենակարևոր օրակարգերից մեկի հանդեպ։
-
Քոչարյանի կցորդները` կցորդների մասին
Թե ով է նրանց ֆինանսավորում, արդեն պարզ է: Ավելին, այս խմբում կան անձինք, որոնք խիստ տուժել են Ռոբերտ Քոչարյանի վարչախմբից` ենթարկվելով հալածանքների և բռնությունների:
-
Բա ասում էին Քոչարյանը փախչող տղա չի
Դուք մի հատ նայեք, թե նրա շրջապատից քանի հոգի է փախած արդարադատությունից: Քոչարյանի օրոք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը փախած է, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը փախած է, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը փախած է:
Հիմա էլ պարզվում է, որ Քոչարյանի օրոք ՀՀ արդարադատության փոխնախարար աշխատած Գևորգ Կոստանյանն էլ է փախած:
-
Հայկ Հարությունյանի վերաբերյալ Քոչարյանը մեսիջ հղեց Սերժ Սարգսյանին
Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո իշխանական քարոզչամեքենան շատ պրոֆեսիոնալ կերպով շրջանառության մեջ դրեց մի առասպել, ըստ որի` այդ ողբերգական իրադարձությունը բնավ ձեռնտու չէր Ս. Սարգսյանին, քանի որ նա չէր ցանկանում նախագահացումը արյամբ ու ողբերգությամբ սկսել: Ավելին, այդ ողջ ընթացքում փորձ էր արվում Սարգսյան-Քոչարյան «սիամական երկվորյակին» տարանջատել միմյանցից, այնպես, որ Սարգսյան ասելիս ոչ ոք չհիշի նաեւ Քոչարյանին:
-
Ալիկ Սարգսյանի երազը
Ինքը վերցնում է ակորդեոնը ու երգում.
«Вот какая доля воровская,
Менты запрятали меня в неволю,
Сам себе я выбрал эту долю»:
- Արհեստական գնաճ անշարժ գույքի շուկայում
«Եթե բնակարանի գինը 20 տոկոսով է բարձրացել, հայն իր խասյաթի համաձայն` մոտ 40 տոկոսով է բարձրացնում»։
- Պետական պաշտոնյայի կաշառք վերցնելը հեչ էլ անհասկանալի ու զարմանալի չէ
Հեղափոխության հիմնական պահանջն էր փոխել կոռումպացված պետական կառավարման համակարգն իր բաղադրիչներով: Նույնիսկ անգրագետ Պողոսին հայտնի կլինի, որ եթե պետական կառավարման համակարգը մնացել է նույնը, կադրերը մնացել են նույնը և 2-3%-ը հնարավորություն չի ունենա հեղափոխության պահանջներն իրականություն դարձնել:
- Բլից-վիրտուալ. Սասուն Միքայելյան
- Ով չի սխալվում ընկերության հարցում: Ես ինչ իմանայի, որ էդ ժամանակ Սերժը դեռ կրելու ա: Բայց դե ինչ եղել եղել ա: Մենք ընդհանուր լիքը ընկերներ ունենք, բալքյամ մի օր կբարիշացնեն:
-
Ինչպես եվ ով ստեղծեց «Դրո»ահաբեկչական կառույցը
«Ժամանակին Դաշնակցությունը եղել է ընդգծված ազգայնական խմբավորում, որը պայքարում էր հայկական անկախ պետության համար: Ժամանակի ընթացքում մենք այնտեղ այնքան գործակալ տեղավորեցինք, որ ոմանք հասան ղեկավար դիրքերի...»:
Վերջին էջերում կգտնեք «Նմուշներ աշխահի խոհանոցներից», խաչբառ, սուդոկու, աստղագուշակ և այլն։