...

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական համարը

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական համարը

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 3-րդ համարը։ Այն կարող եք ձեռք բերել մամուլի տարածման բոլոր կետերից։

Ստորև հակիրճ ներկայացնում ենք տպագրված համարի բովանդակությունը։

  • «ՉԻ» ռիթմով

♦ ԱՂԲԸ ՎԵՐԱՑԱՎ ♦ ԱՂԲԸ ԱՎԵԼԱՑԱՎ ♦ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

  • Զրո համերաշխություն «Իմ քայլում»

Եվ ահա, այս չուզող և անկարող խումբը ստանձնել է Հայաստանի լրջագույն բարեփոխումների ղեկը: Խումբ, որ չի կարողանում կամ վանկանում պաշտպանել գործընկերոջը, դժվար թե կարողանա էապես փոխել Հայաստանը: 

  • Ինչպես վարվել կոռուպցիոներ Տիգրան Սարգսյանի հետ

Գրագիտությունը եւ արդյունավետ աշխատանքը դեռ ոչ մեկին ինդուլգենցիա չեն տվել ապօրինի հարստացման մեղադրանքներից ազատվելու համար։ 2020 թվականի փետրվարին ավարտվելու է Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում։ 

  • Հրայր Թովմասյանի սահմանադրական և բարոյական ճգնաժամը

Պարոն Թովմասյանը, հավանաբար, որոշել է հետևել  հայտնի անեկդոտի օրինակին, բայց փոքր ինչ այլ տրամաբանությամբ` եթե քեզ բռնաբարում են, ապա մի' դիմադիր, այլ թուլացիր ու հաճույք ստացիր: 

  • Պանրի շուկայում սարսափելի մրցակցություն է

Կաթնամթերքի, պանրի շուկայում 2019թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1, 7 %, իսկ 2019 թ. օգոստոսի համեմատ՝ 0,1 % գնանկում:

  • Ինչպես և ով ստեղծեց «Դրո» ահաբեկչական կառույցը

Իսկ թե ինչպես են հատուկ ծառայության պատրաստած «կադրերը» ապահովում սեփական երկրի անվտանգությունը, տեսնում ենք բոլորս՝ Ռուսաստանում` Բասաևին, ԱՄՆ-ում` Բեն Լադենին, Հայաստանում` էլ դաշնակցական Ն.Հունանյանին։

  • Արմեն Աշոտյանի երազը

Պառկում է ասֆալտին. «Էս էն ասֆալտն է, որը փռել է Քոչարյանը, շաբաթը մեկը կարկատել Սերժ Սարգսյանը», ու հանկարծ հիշում է, որ հենց այդ նույն ճամփի վրա էր կանգնած, երբ ցուցարարները վանկարկում էին. «Աշոտյան, ս***ր»: Ինքը թափով վեր է թռնում ու Աշոտյան է լինում:

Վերջին էջերում կգտնեք «Նմուշներ աշխահի խոհանոցներից», խաչբառ, սուդոկու, աստղագուշակ և այլն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ