...

«Մաֆիայի այդ ներկայացուցիչներին գնդակահարել է պետք, այլ ելք չկա»

«Մաֆիայի այդ ներկայացուցիչներին գնդակահարել է պետք, այլ ելք չկա»

Նախկին իշխանության ներկայացուցիչ փեսա-փուսաները վերջին շրջանում իրենց լեքսիկոնում սկսել են հաճախ գործածել «մաֆիոզ», «մաֆիա» բառը: Նախկինների մաֆիոզ էության մասին ժամանակին բավական դիպուկ է արտահայտվել լուսահոգի շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի»,- 2014-ին Nouvelles d’Armenie թերթին տված հարզացրույցում ասել էր Ազնավուրը:

Հարցին, թե արդյոք ՀՀ-ից արտագաղթի հիմնական պատճառը երկրում առկա համակարգն է հարցին շանսոնյեն պատասխանել էր. «Իհարկե, ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզ պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Բանը հասել է նրան, որ ֆերմերները սովից մահանում են սեփական հողերի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին գնդակահարել է պետք, այլ ելք չկա: Ցանկանում եք մաֆիոզ լինել, գնացե´ք ու մաֆիա ստեղծեք այլ երկրում: Շատ երկրներ ամեն ինչ ընդունում են: Սակայն մաֆիա մի´ստեղծեք ձեր տանը, սեփական ժողովրդի վրա»:

Ընդգծենք, որ Ազնավուրը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր, իսկ 2009-ից Սերժ Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր Շվեյցարիայում: Այսինքն, նա ՀՀ-ի մասին տեղեկացված էր տեղը տեղին, ինչպես ասում են` «առաջին ձեռքից», հետևապես նման «մահացու» դիագնոզ չէր հայտնի:  

Հեղինե Մանուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1764 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ