...

Մարդ ա լավացել

Մարդ ա լավացել

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը՝ իր կայքի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին, ասել է. «Ըստ Հ. Բագրատյանի...»:

«ՉԻ». Վերջ, մնացածը էական չէ, թե ինչ է ասել: Ուղղակի դա էլ տեսանք. Ռոբերտ Քոչարյանը Հրանտ Բագրատյան է մեջբերում: 

Էն Քոչարյանը, որը 1998-ին Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո իր վարձկաններին մի քանի տարի շարունակ քսի էր տալիս Բագրատյանի վրա, որ վրան քրեական գործ էր հարուցում մազութը լափելու, երկիրը թալանելու համար:

Իսկ հիմա առաջին խոսքով հիշատակում է Բագրատյանին: Այսինքն, Հրանտ Բագրատյանն այլևս իր համար երկիր վարի տված ու մազութ լափած մեկը չէ, այլ՝ խոշոր տնտեսագետ, մեգաէկոնոմիկայի հայր, հեղինակություն, որի խոսքին պետք է ականջալուր լինել: Այս տեմպերով գնա, մի օր Դավիթ Շահնազարյանից էլ մեջբերումներ կանի:

Հ.Գ. Քոչարյանը խոսել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության մասին, но это уже совсем другая история:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ