...

Մարդ են գտել քարկոծելու

Մարդ են գտել քարկոծելու

Համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողի զրույցը արցախցի ուսանողուհու հետ, Հակարիի կամուրջի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետի մոտ:

Աղջկան արդեն հասցրել են դավաճան հանել, ամենավերջին խոսքերով հայհոյել: Մի մասն ասում է. ինչի՞ չես քրֆել էդ ադրբեջանցի լրագրողին, պիտի հարվածեիր, պիտի թունդ խոսքեր ասեիր: Այնպես կցանկանայինք, որ այդպես ասողները մի հատ հայտնվեին աղջկա տեղը, տեսնեինք՝ իրենց ոնց կպահեն: 99 տոկոսի լեզուն քարկապ կընկներ:

Ուսանողուհու նկարն ու տեսանյութը դրել, տարածում են: Հիմնական տարածողն էլ իբր լրագրող է: Երևի հաճույք է ստանում, որ իր էջում հայհոյում են աղջկան: 

Մինչդեռ արցախցի աղջիկը որևէ արտառոց բան չի արել: Ոչ պաշտոնյա է, ոչ քաղաքագետ է, ոչ դիվանագետ, հաշվեք՝ ջահել երեխա է: Ցանկացած ողջամիտ մարդ պետք է նրան պաշտպանի, հիմա, հենց հիմա, որովհետև ծանր բան է, երբ մարդու հետ հրապարակավ այսպես են վարվում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   802 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ