...

Մարտի 1-ը տխուր միջադեպ էր համարում

Մարտի 1-ը տխուր միջադեպ էր համարում

«Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «ՀՀ կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող հակասական ու ազգային արժեքները պարբերաբար թիրախավորող քաղաքականությունը մեր հասարակության լայն շերտերում արդարացի դժգոհություն է առաջացրել։  Իրավիճակը հարգալից երկխոսությամբ հանգուցալուծելու փոխարեն իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետևում թաքնվելու արատավոր գործելակերպը։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում կուտակված հանրային մտահոգությունները ուժային միջոցներով լռեցնելու իշխանության անհեռանկար փորձերի վերաբերյալ»։

«ՉԻ». Չմեռանք, դա էլ տեսանք, որ Փաշինյանի իշխանությանը ոստիկանապետություն են որակում: Կամ նման մի բան:

Ասինք՝ մի հատ տեսնենք, թե ով է այս «Ազգային օրակարգը»: Պարզվեց, Ավետիք Չալաբյան է նրա նախագահի անուն-ազգանունը: 

Մի հատ Գուգլով փնտրեք, թե այս անձնավորությունը ինչ է իրենից ներկայացնում: Քոչարյանի մոլի ֆանատ: Ինքը ասում է՝ չէ՜, տենց բան չկա: Բայց մարտի 1-ի ոճրագործությունը որակում է միջադեպ, տխուր միջադեպ:

Երբևիցե չեք գտնի գեթ մեկ նախադասություն, որով այս Չալաբյանը դատապարտած լիներ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող տեռորը՝ իր ծեծերով, խոշտանգումներով, բանտ նետելով: Իսկ հիմա ՝ 20 հոգու ակցիան համարում է հանրային մտահոգություն: Չանցավ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ