...

Մարտի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Շարունակվում է Խոյի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ինքնահաստատման համար կարողությունները ցուցադրելիս: 22-24-ին՝ նյարդայնություն, մարդկանց չեք հասկանա, վեճեր կլինեն: Հնարավոր է ցրվածություն: Զգայուն կլինեք արտաքին անբարենպաստ պայմանների հանդեպ:

25-28-ին զբաղվածություն հասարակական կամ ռոմանտիկ գործերով: Համագործակցելու մեծ ցանկություն կունենաք: Կստիպեք ձեզ վրա ուշադրություն դարձնել:

Ցուլ

Դժվարություններ կառաջանան գործերը ծրագրելիս և կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 22-24-ին՝ հնարավոր է ծագեն դժվարություններ գործնական կապեր հաստատելիս և տարաձայնություններ՝ ֆինանսների պատճառով: Հնարավոր են կազմակերպությունների հետ կապված խնդիրներ: Իմպուլսիվ ծախսեր:

25-28-ին շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքը, շահի հանդեպ հոտառությունը կօգնեն բարելավել գործերի վիճակը:

Երկվորյակ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր կստեղծեք ընկերների հետ: 22-24-ին լավատեսությունն ու կոնֆլիկտայնությունը կարող են խանգարել գործերում և աշխատանքի մեջ: Վատ օրեր են կարևոր անձանց հետ բանակցությունների, աջակցության փնտրտուքի համար:

25-28-ին հասարակական միջոցառումներին մասնակցության շնորհիվ հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք: Սպասվում են հաճելի միջոցառումներ ընկերների հետ:

Խեցգետին

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 22-24-ին սկզբունքներին համառորեն հետևելը, ցածր աշխատունակությունը կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ: Հնարավոր է հոգսեր առաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից:

25-28-ին ղեկավարությանը, պիտանի մարդկանց հօգուտ ձեզ տրամադրելու հնարավորություն կունենաք, կստիպեք նրանց լսել ձեր կարծիքը: Լավ կընթանան պրակտիկ ու ֆինանսական գործերը:

Առյուծ

Այս շրջանում կկամենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 22-24-ը լարված օրեր են: Նյարդայնություն, մտքերում ու գործողություններում հստակություն չի լինի: Գործիքներով աշխատելիս, էլեկտրականության հետ գործ ունենալիս հարկավոր է զգույշ լինել:

25-28-ին գործերի զարգացման համար նոր գաղափարներ, աջակցություն կփնտրեք: Արտասահմանցիների հետ գործեր կամ ուղևորություններ կծրագրեք: Սպասվում են հանդիպումներ կարևոր անձանց հետ:

Կույս

Մեծ ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Հաճախ պետք է հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 22-24-ը անհաջող օրեր են համագործակցության համար: Կոնֆլիկտներ կառաջանան ղեկավարության կամ կարևոր անձանց հետ: Մրցակիցները կակտիվանան:

25-28-ին՝ գործերի եղած կարգը փոխելու ձգտում: Ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում, բարձր զգայունակություն ու կասկածամտություն:

Կշեռք

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 22-24-ին՝ կշռադատության պակաս, չիրագործված խոստումներ: Իմպուլսիվությունը կխանգարի աշխատանքին: Աշխատանքի մեջ հեռանկարների բացակայություն:

25-28-ին՝ ֆինանսական շահ համագործակցությունից, ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում: Շահավետ գործընկերություն հաստատելու հնարավորություն կունենաք:

Կարիճ

Համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 22-24-ին՝ չնախատեսված ծախսեր, դժվարություններ համատեղ բիզնեսում և հարկերի հետ կապված գործերում: Հնարավոր են խանդի պահեր, վեճեր:

25-28-ին աշխատանքից լավ արդյունքներ կստանաք: Ձեզ լավ ներկայացնելու և լավ տեսք ունենալու հնարավորություն կունենաք: Ինքնավստահություն շփման մեջ:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 22-24-ին՝ լարված հարաբերություններ շրջապատողների հետ, վեճեր ընտանիքում: Անհաջող բանակցություններ հարազատների հետ:

25-28-ին հասարակական գործերում հաջողությունների հասնելու, հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն կունենաք: Ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Այծեղջյուր

Ստիպված եք լինելու ավելի մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին: 22-24-ին՝ լարված, սակայն քիչ արդյունավետ աշխատանք: Ինչ-որ բան հաճախ կշեղի գործերից: Խուսափեք ցրվածության պատճառով հնարավոր վնասվածքներից:

25-28-ին՝ մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն կդրսևորեք տնային գործերում: Իրավիճակի բարելավում, ներդաշնակ հարաբերություններ ընտանիքում: Տանը լավ միջոցառումներ կկազմակերպեք:

Ջրհոս

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Ինտելեկտուալ և մտավոր աշխատանք: Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել հարազատներին: 22-24-ին ծախսեր կանեք նորաձև իրերի վրա, կոնֆլիկտներ ֆինանսական հարցերով:

25-28-ին շահավետ կապեր կհաստատեք: Բիզնեսի ու ֆինանսական հարցերի հետ կապված ուղևորություններ: Ճանապարհին հաճելի ծանոթություններ կհաստատեք:

Ձկներ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք սեփական նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն կցուցաբերեք բիզնեսում և առևտրի մեջ: 22-24-ին՝ բարձր հուզականություն, որը վատ կանդրադառնա ընտանեկան հարաբերությունների վրա: Ընտանեկան հոգսերն ու գործերը կարող են նյարդայնացնել:

25-28-ին բիզնեսում անձնական նախաձեռնություններից շահ կլինի: Համագործակցության լավ արդյունքներ են սպասվում: Հաջող գնումներ կանեք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   784 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ