Խոյ
Շարունակվում է Խոյի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում դիրքերի ամրապնդում և անձնական զարգացման ծրագրում: 29-31-ին՝ հաջող մասնակցություն այնպիսի հասարակական գործերի, որոնցից հնարավոր է նյութական օգուտ ստանաք: Ֆինանսական գործերում և բիզնեսում զգուշություն ու զսպվածություն կդրսևորեք:
1-3-ին կազմակերպված ու նպատակասլաց կլինեք: Ընկերական հարաբերությունների զարգացում ազդեցիկ և փորձառու մարդկանց հետ: Ընկերների կամ կազմակերպությունների միջոցով կհասնեք ձեր նպատակներին: Լավ առաջարկներ կստանաք: Ապրիլի 4-ին՝ ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին:
Ցուլ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 29-31-ին հնարավոր է անսպասելի նյութական աջակցություն ազդեցիկ անձնավորությունից: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք կարևոր անձանց կողմից:
1-3-ին՝ գործնական հոտառություն, որը կօգնի մասնագիտական գործերում առաջընթաց արձանագրելուն: Նպատակին հասնելու գործում հաջողակ կլինեք: Գործերում կայունության և վստահության կհասնեք: Ապրիլի 4-ին բարձր տրամադրություն կունենաք, կաճի սկզբունքայնությունը: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Լուրեր հեռվից:
Երկվորյակ
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփումների անհրաժեշտություն կառաջանա: 29-31-ին բիզնեսը կազմակերպելու և կայունացնելու կամ ֆինանսական գործերը բարելավելու գաղափարներ կհայտնվեն: Հնարավոր է արտերկրից գումար ստանաք: Աջակցություն կստանաք կարևոր անձանցից կամ հին ընկերներից:
1-3-ին՝ հաջողություններ արտասահմանցիների հետ կապված գործերում: Լավ առաջարկներ կստանաք: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Աջակցություն՝ կոլեկտիվներից ու կազմակերպություններից: Ապրիլի 4-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու բյուջեին:
Խեցգետին
Ծրագրերի իրագործման և դիրքերն ամրապնդելու համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 29-31-ին գումարի շնորհիվ կկարողանաք կարևոր հարցեր լուծել: Հաջողություններ համատեղ գործերում ու համատեղ բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն:
1-3-ին՝ լավ փոփոխություններ մասնագիտական գործերում: Գործերը բարելավելու, կարևոր անձանց աջակցությամբ նպատակին հասնելու հնարավորություն կունենաք: Ապրիլի 4-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Առյուծ
Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 29-31-ին շահավետ գործընկերություն հաստատելու համար լավ հնարավորություններ կստեղծվեն, հավանական է՝ արտասահմանցիների կամ հեռվից եկածների հետ:
1-3-ին կարևոր անձանց, հուսալի գործընկերների հետ հաջողությամբ կապեր կհաստատեք: Գործերն ընդլայնելու շահավետ առաջարկներ կստանաք: Ապրիլի 4-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր եղեք սեփական առողջության հանդեպ:
Կույս
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 29-31-ին՝ աշխատավայրում գործերի բարելավում, կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:
1-3-ին պրակտիկ գործերում կհասնեք նպատակին: Առողջական վիճակը դեպի լավը կփոխվի: Համատեղ գործերից կամ համատեղ ֆինանսներն օգտագործելիս լավ արդյունքներ կլինեն: Ապրիլի 4-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Մասնակցություն կարևոր ու հետաքրքիր միջոցառումներին: Սիրելի մարդկանց շրջանում լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:
Կշեռք
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 29-31-ին՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունների ամրապնդում ու կայունացում: Պիտանի գործընկեր կգտնեք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:
1-3-ին կաճի անձնական արժանապատվության զգացումը, ճանաչում ձեռք կբերեք: Կարևոր կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Սպասվում են համատեղ գործերի լավ արդյունքներ: Երեխաներին ու սիրելիին պրակտիկ օգնություն ցուցաբերելու հնարավորություն: Ապրիլի 4-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում: Հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Հաճելի հանդիպումներ տանը:
Կարիճ
Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի աշխատեք: 29-31-ին՝ ընտանիքի նյութական վիճակի բարելավում: Տանը հարմարավետություն ստեղծելուն, տնային գործերը կարգի բերելուն առնչվող աշխատանք:
1-3-ին՝ ֆինանսական և մասնագիտական առաջընթացի արագացման հետ կապված պրակտիկ հոտառություն: Աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը: Առողջության ամրապնդում: Ապրիլի 4-ին շատ կշփվեք հարազատների և գործընկերների հետ: Ընտանեկան գործերով ու կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ: Զրույցների ժամանակ շատ հուզական կլինեք:
Աղեղնավոր
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 29-31-ին համատեղ ուղևորությունները կարող են նպաստել հարաբերությունների բարելավմանն ու ամրապնդմանը: Ուղևորությունների ժամանակ հնարավոր է շահավետ ծանոթություններ հաստատեք:
1-3-ին կազմակերպված ու կշռադատող կլինեք: Հաջող հանդիպումներ փորձառու և ազդեցիկ անձանց հետ: Ուղևորություններ մասնագիտական գործերով: Ապրիլի 4-ին զբաղված կլինեք տնային գործերով, հաջող գնումներ կանեք տան համար: Հետաքրքրություն առևտրի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Այծեղջյուր
Շատ ժամանակ կխլեն տնային հոգսերն ու հարազատներին վերաբերող գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 29-31-ին ընտանիքի նյութական վիճակի բարելավումը կօգնի լուծել անձնական խնդիրները: Հաջող գնումներ: Նյութական աջակցություն կստանաք հարազատներից ու մտերիմներից:
1-3-ին՝ ֆինանսական վիճակի բարելավում և բիզնեսում գործերի ամրապնդում: Խնայելու հնարավորություն կլինի: Ապրիլի 4-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:
Ջրհոս
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 29-31-ը ծանոթություններին ու հանդիպումներին չափազանց զուսպ և գործնական մոտեցման շրջան է: Հարաբերություններում անձնական շահ կփնտրեք: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:
1-3-ին կազմակերպված ու կշռադատող կլինեք: Նպատակին հասնելու գործում առաջընթաց կունենաք: Անձնական արժանապատվության մեծ զգացում: Կարևոր լուրեր կստանաք: Ապրիլի 4-ին ընտանեկան անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայունակություն ու հուզականություն:
Ձկներ
Նյութական շահի, սեփական ֆինանսական վիճակը բարելավելու ձգտում: 29-31-ին՝ շահի հանդեպ հոտառություն, բիզնեսի և ֆինանսների կայունացման գաղափարներ կունենաք: Խնայելու հնարավորություն կընձեռվի:
1-3-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հնարավոր է ծախսեր անեք հարազատների մասին հոգ տանելու կամ առողջությունն ամրապնդելու համար: Ապրիլի 4-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021