...

Մարտի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Կմեծանա զանազան պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից կախվածությունը: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 8-10-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարի ու առատաձեռն կլինեք, ունակ կլինեք տեսնել ու գնահատել գեղեցիկը: Կուժեղանան ֆանտազիաներն ու երազանքները: Ռոմանտիկ հանդիպումներ են սպասվում:

11-14-ին՝ գիտելիքների և տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Գիտելիքները գործնականում կիրառելու ձգտում: Կարևոր հանդիպումներ՝ մասնագիտական գործերով: Բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ են ակնկալվում: Հնարավոր են խնդիրներ հարազատների հետ:

Ցուլ

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 8-10-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների միջոցով, հասարակական միջոցառումներին մասնակցության շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելի ֆինանսական հաջողություններ:

11-14-ին գումար աշխատելուն և նյութական արժեքներին ուղղված ակտիվ գործողություններ կձեռնարկեք: Նախաձեռնող կլինեք բիզնեսում: Հնարավոր են ծախսեր ինքնահաստատման նպատակով:

Երկվորյակ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 8-10-ին հարաբերությունները զուտ գործնական, պրակտիկ ուղղությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության և ապահովության հասնելու ձգտում: Ուշադրություն ղեկավարության, կարևոր անձանց կողմից: Հաջող գնումների կամ խնայելու հնարավորություն կլինի:

11-14-ին՝ ակտիվության աճ: Նախաձեռնող և ինքնավստահ կլինեք անձնական գործերում: Գործողություններում իմպուլսիվ կլինեք, կձգտեք մրցակցության: Հաջողությունների հասնելու համար խուսափեք ագրեսիվությունից:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 8-10-ին՝ հետաքրքրություն անսովոր ամեն ինչի հանդեպ: Կընդլայնեք կապերն արտասահմանցիների կամ կարևոր անձանց հետ: Գումար կամ նյութական բարիքներ կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունը սիրային հնարավորություններ կստեղծի:

11-14-ին սեփական բիզնեսում շահի համար կձգտեք գաղտնի գործողությունների: Հուզական ու կասկածամիտ կլինեք: Հնարավոր է անձնական ժամանակը ծախսեք ուրիշների մասին հոգ տանելու վրա:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-10-ին անձնական խնայողությունները և համատեղ գումարը ճիշտ ու շահավետ կօգտագործեք: Հնարավոր է նվերներ ստանաք: Չեն բացառվում գործնական առաջարկները:

11-14-ին՝ ընկերների, կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ: Մասնակցություն հասարակական գործերին: Նորությունների, անձնական զարգացման նոր ուղիների փնտրտուք: Գործողություններում ազատության կձգտեք:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատող մարդկանց վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 8-10-ին՝ ներդաշնակ հարաբերություններ: Շփվող կլինեք, կոլեկտիվում հաջող գործեր են սպասվում: Անձնական գրավչության աճ:

11-14-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության աճ: Անձնական հեղինակության դրսևորում և կամային գործողություններ: Առաջատարի դերը ձեզ վրա վերցնելու հակվածություն: Ակտիվության շնորհիվ հնարավոր է առաջընթաց գործերում:

Կշեռք

Համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-10-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավում: Լավ առողջության և բարձր տրամադրության շնորհիվ ավելի հմայիչ կդառնաք: Գեղեցիկ իրեր ու հագուստ կգնեք կամ նվեր կստանաք:

11-14-ին ակտիվորեն առաջ կտանեք սեփական գաղափարներն ու ծրագրերը: Հնարավոր է վեճեր ծագեն: Գործնական ակտիվություն կցուցաբերեք արտասահմանցիների կամ ազդեցիկ անձանց հետ շփվելիս: Արտերկիր մեկնելու գործերում առաջընթաց կարձանագրվի:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-10-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Բարի և առատաձեռն կլինեք: Հաճելի հանդիպումներ և արկածներ են սպասվում: Հաջողություններ բիզնեսում:

11-14-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը քանդելու և նորը սկսելու միտում: Ակտիվություն համատեղ բիզնեսում: Բայց արժե խուսափել ռիսկային գործողություններից և ագրեսիվություն դրսևորելուց:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-10-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Հարմարավետության ստեղծում, գեղեցիկ իրեր ձեռք կբերեք տան համար: 

11-14-ին՝ համագործակցելու մեծ պահանջմունք, շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Վեճեր և դիրքերի պաշտպանություն ամուսնության, գործընկերության մեջ: Լավ ավարտի դեպքում սպասվում է շահեկան արդյունքներով ակտիվ համագործակցություն:

Այծեղջյուր

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կկատարեք նրա հետ: 8-10-ին՝ ներդաշնակ հասարակական, սիրային ու գործնական հարաբերություններ: Նրբանկատությունը, դիվանագիտությունը, հաճելի խոսքը կօգնեն անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև ու հաճելի ուղևորություններ:

11-14-ին գործեր շատ կլինեն, խնդիրներ՝ աշխատանքի մեջ, հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ: Արժե ուշադիր լինել գործիքներով աշխատելիս:

Ջրհոս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 8-10-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Գեղեցիկ իրեր կստանաք կամ կգնեք: Առողջության և տրամադրության բարելավում: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է ֆինանսական աջակցություն փնտրելու համար:

11-14-ին ուժի և կամքի դիրքերից ինքնադրսևորվելու ձգտում: Ինքնահաստատման նպատակով կձգտեք ակտիվ գործողությունների: Մասնակցություն զանգվածային միջոցառումների: Ռոմանտիկ հարաբերություններում սպասվում է ակտիվություն:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Դա ձեզ ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս: 8-10-ին՝ անձնական գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործերում: Հաջող գործեր են ակնկալվում բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել այլոց վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար:

11-14-ին՝ ակտիվություն տանը, հարազատների հետ հարաբերություններում: Կենցաղային պայմանների բարելավում, հարմարավետության ստեղծում տանը, փոքրիկ վերանորոգում կձեռնարկեք: Հուշերը հարազատների հետ հարաբերություններ պարզելու պատճառ կարող են դառնալ: Կոնֆլիկտներից խուսափելու համար պիտի հաշվի առնեք նաև ուրիշների զգացմունքները:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ