...

Մայիսի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Մեծ հետաքրքրասիրություն, կհետաքրքրվեք լուրերով: 25-27-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, անակնկալներ են սպասվում բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն: 

28-31-ին շտապողականությունն ու ուշադրության պակասը կխանգարեն հանդիպումների և ուղևորությունների ժամանակ: Վեճերն ու բանակցությունները կարող են լարված ու անարդյունք լինել: Անհրաժեշտ տեղեկատվության պակաս կլինի:

Ցուլ

Այս շաբաթվա ընթացքում կձգտեք բարելավել ձեր նյութական վիճակը: 25-27-ին գործերում և դրանց տրված լուծումներում ինքնատիպ կլինեք: Արդյունավետ գործողություններ են սպասվում ընկերների ու կազմակերպությունների միջոցով:

28-31-ին շտապողական, իմպուլսիվ գործողությունները խնդիրներ կստեղծեն ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հնարավոր է կախվածության մեջ ընկնեք խմբային հետաքրքրություններից կամ կազմակերպություններից: Անսպասելի ծախսեր:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով:  Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 25-27-ին նպատակին հասնելու ճանապարհին հնարամիտ ու նախաձեռնող կլինեք: Պայմանների հաջող դասավորվածություն:

28-31-ին իմպուլսիվությունը, անշրջահայաց վարքը կխանգարեն անձնական ծրագրերի իրագործմանը: Անբարյացակամ վերաբերմունքի կարժանանաք ղեկավարության կողմից:

Խեցգետին

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պահի ազդեցությամբ պայմանավորված գործողություններ: 25-27-ին գործերում ինքնատիպ կլինեք, կձգտեք անկախության: Շատ խոստումներ ու առաջարկներ կստանաք: Հաջող բանակցություններ՝ կարևոր անձանց հետ: Հնարամիտ կլինեք:

28-31-ին հստակ հեռանկարների բացակայությունը, արագ հոգնելը կխանգարեն հասնել անհրաժեշտ արդյունքների: Չափազանց սկզբունքային կլինեք, ինչի պատճառով խնդիրներ կծագեն:

Առյուծ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, ընկերների հետ հաճախակի շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 25-27-ին համառություն ու մեծ ներուժ նպատակին հասնելու ճանապարհին, պայմանների հաջող դասավորվածություն: Հետաքրքիր առաջարկներ կստանաք:

28-31-ը լարված օրեր են: Կասկածամիտ ու կտրուկ կլինեք սիրելիի հետ հարաբերություններում: Վեճեր՝ կոլեկտիվում և ընկերների հետ: Հատկապես նոր ու անսովոր իրավիճակներում կարևոր կլինի զգուշությունը:

Կույս

Ծրագրերի իրագործման ու դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 25-27-ին՝ անսպասելի ու շահավետ ծանոթություններ, հանդիպումներ: Հաջողություններ կարևոր անձանց հետ համագործակցության մեջ:

28-31-ին խնդիրներ կարող են ծագել իմպուլսիվ, անշրջահայաց վարքի պատճառով: Մրցակիցները կակտիվանան: Վեճեր ազդեցիկ անձանց հետ:

Կշեռք

Մեծ ինքնավստահություն: Նոր հնարավորություններ կփնտրեք գործերն ընդլայնելու համար: 25-27-ին լավ փոփոխություններ աշխատավայրում ու գործերում: Կմեծանա համագործակցության, համատեղ բիզնեսի հանդեպ հետաքրքրությունը: Առողջության բարելավում:

28-31-ին խնդիրներ կարող են առաջանալ աշխատավայրում, արդեն նշմարվող փոփոխությունները կձգձգվեն: Որոշումներում շտապողականությունը գործերում սխալների կհանգեցնի: Վնասվածքներից խուսափելու համար զգույշ է պետք լինել:

Կարիճ

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության սպասումներով և ընտրության պահերով: 25-27-ին՝ ակտիվություն ռոմանտիկ ու գործնական հարաբերություններում: Իրադարձությունների հաջող ընթացք: Մասնակցություն կարևոր միջոցառումների:

28-31-ին՝ խնդիրներ իմպուլսիվ վարքի պատճառով: Սեփական կամքն ուրիշներին պարտադրելու փորձը բողոք կառաջացնի ու կբարդացնի իրավիճակը: Համատեղ գործերի վատ վերջաբան: Չարդարացված ծախսեր, հարկերի հետ կապված խնդիրներ:

Աղեղնավոր

Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 25-27-ին՝ լավ անակնկալներ ընտանիքին ու տանը վերաբերող գործերում: Հարազատների առողջական վիճակի բարելավում: Կօգնեք մտերիմներին կարգավորելու նրանց գործերը:

28-31-ին անկանխատեսելի վարք կդրսևորեք, տրամադրությունը կտրուկ կփոխվի, վեճերի ու հարաբերություններ պարզելու հակվածությունն էլ խնդիրներ կստեղծի հարաբերություններում:

Այծեղջյուր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար պետք է ջանքեր գործադրեք: 25-27-ին ակտիվություն ու հաջողություններ կապեր, ծանոթություններ հաստատելիս: Հետաքրքիր իրադարձություններ ու փոփոխություններ սիրային հարաբերություններում: Մտավոր ոլորտում հաջողությունների շնորհիվ կաճի հեղինակությունը:

28-31-ին՝ խնդիրներ աշխատավայրում: Անուշադրությունը կխանգարի գործերում: Ուժերի անարդյունավետ ծախս: Ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա առողջության վրա:

Ջրհոս

Ուժերի աճի, դիրքերն ամրապնդելու, ուշադրությունը սեփական անձի վրա հրավիրելու շրջան է: 25-27-ին՝ լավ փոփոխություններ ընտանիքի ֆինանսական գործերում: Հաջող գնումներ են սպասվում: 

28-31-ին՝ ֆինանսական խնդիրներ անհիմն ու իմպուլսիվ ծախսերի պատճառով: Գումարի պատճառով վեճեր ու տարաձայնություններ են սպասվում:

Ձկներ

Մեծ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Հետաքրքրություն կառաջանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 25-27-ին՝ ինքնատիպ վարք ու ինքնատիպ գործունեություն: Արդյունավետ գործողություններ ընկերների ու կազմակերպությունների միջոցով: Ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կլինի:

28-31-ին ընտանիքում խնդիրներ կառաջանան իմպուլսիվ, անշրջահայաց վարքի պատճառով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2326 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ