...

Մեկն էլ կասկածող լիներ

Մեկն էլ կասկածող լիներ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մեկնաբանել է խորհրդարանում իր՝ երեք տառանոց բառի վերաբերյալ աղմկահարույց ելույթը. «Այդ երեք տառը կարող եմ տարբեր ձևերով մեկնաբանել: Օրինակ՝ ՎԻՊ, շեֆ: Ինչի՞ իրենք մտածեցին, որ դա հենց իրենց մտածած բառն է»:

«ՉԻ». Բա դե շուտ ասա, մենք էլ ինչ ասես, որ չէինք մտածում: Մի տեսակ հիմա ամաչում ենք. ո՞նց կարող էր մեր մտքով անցնել, որ Գևորգ Պետրոսյանի պես կիրթ, գրագետ տղան վատ իմաստով երեք տառանոց բառի մասին խոսեր:

Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ նա նկատի ունի շեֆ բառը: Դա լավ բառ է, ինքը շեֆի մասին էր խոսում, все гениальное просто:

Ու ամոթ բոլոր նրանց, որոնք կմտածեն, որ թասիբով այս տղան հիմա «սուխոյ ատկազ» է կանգնում իր խոսքերից: Չկա նման բան, ինքը իր «լյուբոյ» խոսքի համար «ատչյոտ տվող» տղա է: Ինքը մեր խորհրդարանի ամենաերեքտառանոց պատգամավորներից մեկն է՝ լավ իմաստով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2216 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ