...

Մեկը լինի՝ ձեզ օգնի

Մեկը լինի՝ ձեզ օգնի

«Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Դա և՛ ռազմական, և՛ հումանիտար, և՛ այն ամենով, ինչ պետք կգա»,- Украина 24-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն:

«ՉԻ». Ուկրաինան մշտապես է աջակցել Ադրբեջանին, և այստեղ նորություն չկա: Արցախում առաջին վարձկանները, անգամ մոջահեդներից առաջ, եղել են ուկրաինացիները:

Առնվազն զավեշտալի է ներկայիս աջակցությունը կամ դրա մասին խոստումը:

Մի երկիր, որն ինքն է գտնվում շատ անմխիթար վիճակում, կորցրել է տարածքներ և որևէ հույս չկա, որ դրանք կվերադարձնի, խոսում է մեկ ուրիշին աջակցելու մասին:

Այստեղ են ասել՝ մեկը լինի` ձեզ օգնի:

Եվ նաև, քանի որ Զելենսկին առանձնապես հաշվելու հետ սեր չունի, գոնե խորհրդականները պետք է հուշեին՝ առաջիկայում Ալիևն այն վիճակում չի լինելու, որ մի բանով օգնի: Նավթային բումի տարիներն անցյալում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1039 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ