ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ Արմեն Սարգսյանը բժիշկների հսկողության տակ՝ տնային պայմաններում, շարունակում է բուժվել կորոնավիրուսից և ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին:
«ՉԻ». Մի անեկդոտ կա. շուկայում մի մարդ շուն է ծախում: Մեկը մոտենում է ու հարցնում. «Շունն ի՞նչ արժե»:
Թե բա՝ «15 հազար դոլար»:
Գնորդը նայում է, սովորական շուն է, զարմանում է. «Բայց ինչի՞ է տենց թանկ, ի՞նչ ա անում որ»:
Շան տերն էլ. «Ապեր, շատ ուշադիր տելեվիզոր ա նայում»:
Հիմա մեր Արմեն Սարգսյանն ամենակարևոր պաշտոնն է զբաղեցնում և երկրի նախագահի շրջանակներում շատ ուշադիր հետևում է երկրում ընթացող գործընթացներին: Սա, իմիջիայլոց, Սերժ Սարգսյանի մեղքն է, որն իր ստեղծած Սահմանադրությամբ երկրի նախագահին դարձրեց երկրում տիրող իրավիճակին ուշադրությամբ հետևող պաշտոնյա: Ուրիշ բան չի անում կամ չի կարող անել:
Հիմա մենք որ այս տողերը գրում ենք, Արմեն Սարգսյանը Լոնդոնից կամ ուրիշ ինչ-որ տեղից ուշադիր հետևում է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: